5.2. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Ըստ տնտեսական բովանդակության բոլոր առաջին կարգի (սինթետիկ)
հաշիվները ստորաբաժանվում են հետևյալ խմբերի’ ֆինանսական հաշվառման և
կառավարչական հաշվառման հաշիվների: Ֆինանսական հաշվառման հաշիվները
ստորաբաժանվում են հաշվեկշռային հաշիվների և գործունեության արդյունքները
հաշվառող հաշիվների: Հաշվեկշռային հաշիվները իրենց հերթին
ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.
• կազմակերպության ակտիվները հաշվառող հաշիվներ,
• կազմակերպության սեփական կապիտալը հաշվառող հաշիվներ,
• կազմակերպության պարտավորությունները հաշվառող հաշիվներ:
74 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ
Կազմակերպության ակտիվները հաշվառող հաշիվները բաժանվում են երփս
ենթախմբի.
ա) ոչ ընթացիկ ակտիվները հաշվառող հաշիվներ,
բ) ընթացիկ ակտիվները հաշվառող հաշիվներ:
Ոչ ընթացիկ ակտիվները հաշվառող հաշիվներում ներառվում են. ոչ ընթացիկ
նյութական ակտիվները հաշվառող հաշիվները, ոչ նյութական ակտիվները
հաշվառող հաշիվները, ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվները հաշվառող
հաշիվները, այլ ոչ ընթացիկ ակտիվները հաշվառող հաշիվները:
Ընթացիկ ակտիվները հաշվառող հաշիվների մեջ ներառվում են. պաշարները
հաշվառող հաշիվները, գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքերը
հաշվառող հաշիվները, ընթացիկ ֆինանսական ներդրումները հաշվառող
հաշիվները, դրամական միջոցները հաշվառող հաշիվները, այլ ընթացիկ
ակտիվները հաշվառող հաշիվները:
Կազմակերպության սեփական կապիտալը հաշվառող հաշիվների խումբը
բաժանվում է հետևյալ ենթախմբերի.
ա) Կանոնադրական կապիտալը և էմիսիոն եկամուտը հաշվառող հաշիվներ,
բ) Վերագնահատումից և վերաչափումից տարբերությունները հաշվառող
հաշիվներ,
գ) Ֆինանսական արդյունքը հաշվառող հաշիվներ,
դ) Չբաշխված շահույթը (չծածկված վնասը) հաշվառող հաշիվներ,
ե) Պահուստները հաշվառող հաշիվներ:
Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ ենթախմբում ներառվում են.
«Կանոնադրական կապիտալ», «Չվճարված կապիտալ» և «էմիսիոն եկամուտ»
հաշիվները:
Վերագնահատումից և վերաչափումից տարբերությունները հաշվառող
հաշիվների ենթախմբում ներառվում են. ակտիվների վերագնահատումից
առաջացած արժեքի աճը հաշվառող հաշիվը, վաճառքի համար մատչելի
ֆինանսական ակտիվների իրական արժեքով վերաչափումից չիրացված
շահույթները և վնասները հաշվառող հաշիվը:
Չբաշխված շահույթ (չծածկված վնաս) ենթախմբում ներառվում են. «Նախորդ
տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում», «Նախորդ տարիների
չբաշխված շահույթ», «Հաշվետու տարվա զուտ շահույթ» հաշիվները:
Պահուստները հաշվառվում են «Պահուստային կապիտալ» հաշվում:
Կազմակերպության պարտավորությունները հաշվառող հաշիվների խումբը
բաժանվում Է.
— ոչ ընթացիկ պարտավորությունները հաշվառող հաշիվների,
— ընթացիկ պարտավորությունները հաշվառող հաշիվների:
ընթացիկ պարտավորությունները հաշվառող հաշիվների ենթախմբում
ներառվում են ոչ ընթացիկ ֆինանսական և այլ պարտավորությունները հաշվառող
հաշիվները:
Ընթացիկ պարտավորությունները հաշվառող հաշիվների ենթախմբում
ներառվում են ընթացիկ ֆինանսական պարտավորությունները հաշվառող
75 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ
հաշիվները, գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքերը հաշվառող
հաշիվները, այլ ընթացիկ պարտավորությունները հաշվառող հաշիվները:
Գործունեության արդյունքները հաշվառող հաշիվները բաժանվում են
եկամուտներ հաշվառող հաշիվների և ծախսեր հաշվառող հաշիվների: Օրինակ’
եկամուտներ հաշվառող հաշիվներից են. «Արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ», «Գործառնական այլ
եկամուտներ», «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ» և այլն: Ծախսերի հաշվառման հաշիվներից են. «հրացված
արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»,
«հրացման ծախսեր», «Վարչական ծախսեր» և այլ հաշիվները:
Կառավարչական հաշվառման հաշիվները նախատեսված են արտադրական
ծախսումների և արտադրանքի ինքնարժեքի, ինչպես նաև ոչ ընթացիկ ակտիվների
կառուցման և մշակման ծախսումների վերաբերյալ տեղեկատվության
ընդհանրացման համար: Այդ հաշիվները օգտագործվում են կազմակերպությունում
կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով: Կառավարչական
հաշվառման հաշիվները կարելի է բաժանել երկու խմբի արտադրական
ծախսումները հաշվառող հաշիվներ և ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման
ծախսումները հաշվառող հաշիվներ: Առաջին խմբին վերաբերում են «Հիմնական
արտադրություն», «Օժանդակ արտադրություն», «Անուղղակի արտադրական
ծախսումներ» հաշիվները, իսկ երկրորդ խմբին’ «Հիմնական միջոցների կառուցման
(ստեղծման) ծախսումներ», «Սարքավորումների տեղակայման ծախսումներ», «Ոչ
նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ» և այլ հաշիվները:
Հաշվապահական հաշիվների դասակարգումը ըստ տնտեսական
բովանդակության ներկայացնենք գծապատկերի տեսքով (գծապատկեր 5.3):
76 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ