дома » Рефераты » ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
ԳԾԱՊԱՏԿԵՐ 5.1. ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆ

5.1. ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ընթացիկ հաշվառման աշխատանքների ճշտությունը մեծ չափով
պայմանավորված է կատարված գործառնությունների առաջացրած
փոփոխությունների վերաբերյալ հաշվապահական թղթակցությունների ճիշտ
որոշմւսմբ: Դրա համար էլ հաշիվների թղթակցությունը որոշում են հաշվային
պատասխանատու աշխատողները:
Հաշիվների թղթակցությունը ճիշտ որոշելու համար պետք է լավ ճանաչել
հաշվապահական հաշվառման մեջ օգտագործվող բոլոր առաջին (սինթետիկ) և
երկրորդ կարգի հաշիվները, որոնց թիվն անցնում է մի քանի հարյուրից:
Օգտագործվող հաշիվները իրենց բովանդակությամբ, նշանակմամբ և դրանց
մեջ գրանցումներ կատարելու կարգով իրարից տարբերվում են, սակայն
հաշիվների տարբեր խմբեր ունեն ընդհանուր հատկանիշներ, և հաշիվների
խմբավորումը ըստ միանման հատկանիշների բավականին հեշտացնում է դրանց
ուսումնասիրությունը և օգտագործումը: Հաշիվների այդպիսի խմբավորումը
կոչվում է հաշիվների դասակարգում:
Հաշիվների դասակարգման մանրակրկիտ ուսումնասիրությունը
հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել յուրաքանչյուր հաշիվ, ճիշտ
գրանցումներ կատարել դրանցում:
Հաշիվները դասակարգվում են ըստ մի շարք հատկանիշների (գծապատկեր
5.1):
Գծապատկերում բերված հատկանիշներից մի քանիսին մենք արդեն ծանոթ
ենք: Դրանցից առաջինը հաշիվների դասակարգումն է ըստ հաշվեկշռի ակտիվում և
պասիվում գտնվելու հատկանիշի: Ըստ այս հատկանիշի բոլոր հաշիվները
բաժանվում են ակտիվային և պասիվային հաշիվների: Ակտիվային հաշիվները
հաշվեկշռի ակտիվի հոդվածների համար բացված հաշիվներն են, իսկ պասիվային
հաշիվները’ հաշվեկշռի պասիվի հոդվածների համար բացված հաշիվները: Կան
նաև ակտիվա-պասիվւսյին հաշիվներ: Հաշիվների այս բաժանումը բացառիկ
կարևոր նշանակություն ունի կատարված գործառնությունների առաջացրած
փոփոխությունները հաշիվներում ճիշտ գրանցելու համար: Մեգ հայտնի է նաև
հաշիվների ստորաբաժանումը սինթետիկ և անալիտիկ հաշիվների ելնելով
դրանցում տվյալների արտացոլման մանրամասնեցման աստիճանից: Ըստ այս
հատկանիշի հաշիվները բաժանվում են նաև առաջին կարգի (սինթետիկ) և երկրորդ
կարգի (ենթահաշիվներ) հաշիվների: Երկրորդ կարգի (ենթահաշիվներ) հաշիվները
բացվում և օգտագործվում են առաջին կարգի (սինթետիկ) հաշիվներին կից,
օրինակ «Նյութեր» առաջին կարգի (սինթետիկ) հաշվին կից բացվում են հետևյալ
երկրորդ կարգի (ենթահաշիվներ) հաշիվները. «Հումք և նյութեր», «Գնովի
կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ», «Վառելիք», «Տարա
և տարանյութեր», «Պահեստամասեր», «Շինանյութեր», «Գյուղատնտեսական
նշանակության նյութեր», «Վերամշակման հանձնված նյութեր», «Այլ նյութեր»:
Երկրորդ կարգի հաշիվները ավելի մանրամասն կուսումնասիրենք ավելի ուշ:

72 ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆ: 5.1. ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ:

ԳԾԱՊԱՏԿԵՐ 5.1. ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 5.1. ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Ըստ հաշվապահական հաշվեկշռի հետ ունեցած կապի և հաշիվներում
գրանցումներ կատարելու եղանակի հաշիվները բաժանվում են
ա) հաշվեկշռային հաշիվներ
բ) արտահաշվեկշռային հաշիվներ
Հաշվեկշռային հաշիվները մեր կողմից ուսումնասիրված ակտիվային և
պասիվային հաշիվներն են, որոնցում գրանցումները կատարվում են կրկնակի
գրանցման եղանակով: Արտահաշվեկշռային հաշիվները չեն արտացոլվում
հաշվեկշռում: Գրանցում գրանցումները կատարվում են սովորական գրանցմամբ:
Սովորական գրանցման ժամանակ կատարված գործառնության գումարը
գրանցվում է արտահաշվեկշռային հաշվի կամ դեբետում (եթե ավելացում է), կամ
կրեդիտում (եթե նվազեցում է):
Արտահաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպությանը
չպատկանող, սակայն նրան ի պահ տրված ապրանքանյութական, դրամական
միջոցների հաշվառման համար:
у Արտահաշվեկշռային հաշիվներ խմբի մեջ ներառվում են.
^ ա) Կազմակերպությանը չպատկանող ոչ ընթացիկ ակտիվները հաշվառող
հաշիվներ

73 ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆ: 5.1. ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ:

բ) Կազմակերպությանը չպատկանոդ ապրանքանյոլթական արժեքները
հաշվառող հաշիվներ
գ) Կազմակերպությանը չպատկանոդ դրամական միջոցները և արժեթղթերը
հաշվառող հաշիվներ
դ) Պայմանական պարտավորությունները և ակտիվներ հաշվառող հաշիվներ
(գծապատկեր 5,2):

Տնտեսական միջոցների և գործընթացների տնտեսական բովանդակությունից
ելնելով հաշիվները ստորաբաժանվում են հետևյալ խմբերի, ակտիվները
հաշվառող հաշիվներ, սեփական կապիտալը հաշվառող հաշիվներ,
պարտավորությունները հաշվառող հաշիվներ, գործունեության արդյունքները
հաշվառող հաշիվներ, կառավարչական հաշվառման հաշիվներ:
Հաշվապահական հաշիվները դասակարգվում են նաև հաշիվներում
ակտիվների և գործընթացների արտացոլման մեթոդից ելնելով, այսինքն նկատի են
առնվում այն հանգամանքները, թե ինչպես են հաշվառվում ակտիվները և
գործընթացները այդ հաշիվներում, ինչ են նշանակում այդ հաշիվների դեբետը և
Կրեդիտը, շրջանառություններն ու մնացորդները: Այս դասակարգման հիմքում
հաշիվների նշանակումն է ու կառուցվածքը:

74 ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆ: 5.1. ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ:

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика