3.4. ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Դիտարկված բոլոր օրինակներում յուրաքանչյուր գործառնության գումար
միաժամանակ գրանցվում էր երկու հաշիվներում, ընդ որում մի հաշվի դեբետում և
մի ուրիշ հաշվի կրեդիտում: Հաշիվների միջև առաջացած այդպիսի կապը կոչվում է
հաշիվների թղթակցություն, իսկ հաշիվները թղթակցող: Տնտեսական
գործառնության դեբետագրվող և կրեդիտագրվող հաշիվների և գումարի նշումը
անվանում են հաշվապահական ձևակերպում: Կատարված գործառնության
գումարը մի հաշվի դեբետում և մեկ այլ հաշվի կրեդիտում գրանցելը ոչ թե
պատահականություն է, այլ օրինաչափություն: Դա հետևանք է այն բանի, որ
ակտիվները հաշվեկշռում արտացոլվում են երկակի ձևով, ըստ կազմի և
տեղաբաշխման և ըստ գոյացման աղբյուրների և նշանակման, ինչպես նաև ըստ
այն բանի, որ հաշիվներում գրանցումները կատարվում են սահմանված
կանոններով: Հաշիվներում գրանցումներ կատարելու այս կարգը կոչվում է
կրկնակի գրանցման Եղանակ, որը բացառիկ կարևոր նշանակություն ունի
տնտեսական գործառնությունները ընթացիկ հաշվառման մեջ արտացոլելու
համար: Կրկնակի գրանցման եղանակն ունի երկու կարևոր նշանակություն
ճանաչողական և ստուգողական: ճանաչողական նշանակությունն այն է, որ
ծանոթանալով համապատասխան հաշիվներում կատարված գրանցումներին
կարողանում ենք կռահել, թե ինչ գործառնություն է կատարվել: Օրինակ’ 100.000
39 ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ
—
դրամ գրանցված է «Հիմնական արտադրություն» հաշվի դեբետում և «Նյութեր»
հաշվի կրեդիտում: Այստեղից կհասկանանք, որ գործառնությունն ունեցել է
հետևյալ բովանդակությունը, պահեստից արտադրություն բաց են թողնվել 100,000
դրամի նյութեր: Բերենք մի օրինակ ևս.
Ենթադրենք գործառնության գումարը գրանցվել է «Դրամարկղ» հաշվի
կրեդիտում և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի դեբետում 500,000 դրամ:
Կարդալով այս գրանցումը կռահում ենք, որ կազմակերպության դրամարկղից
անձնակազմին աշխատավարձ է վճարվել: Կրկնակի գրանցման ստուգողական
նշանակությանը կանդրադառնանք շրջանառության տեղեկագիրը
ուսումնասիրելիս: Կրկնակի գրանցման եղանակը հաշվապահական հաշվառման
մեջ օգտագործվում է 500 տարուց ավելի և հաշվապահական հաշվառման մեթոդի
կարևորագույն տարրերից է:
40 ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ