Home » Рефераты » ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2.2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Մեր երկրի տնտեսությունը իր անմիջական արտահայտությունն է գտնում
տնտեսության բոլոր ճյուղերի արդյունաբերության և շինարարության,
գյուղատնտեսության և առևտրի, տրանսպորտի և կապի, կոմունալ
տնտեսությունների և այլ բազմաթիվ և բազմապիսի կազմակերպությունների
կոնկրետ աշխատանքում, նրանց տնտեսական և ֆինանսական գործունեության
մեջ:
Ներկայումս ցանկացած կազմակերպություն (բացառությամբ բյուջետային
կազմակերպությունների, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից) կարոդ է

21 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

շարունակել իր գործունեությունը, եթե իր ստացած եկամուտներով ծածկում է
կատարած ծախսերը և ստանում շահույթ:
Կազմակերպությունները գործողության մեջ դնելով իրենց հիմնական և
շրջանառու միջոցները իրականացնում են մատակարարման, արտադրության և
իրացման գործառնություններ: Տնտեսական գործառնություններ են, օրինակ,
նյութերի և վառելիքի գնումը, նյութերի ծախսը, անձնակազմին աշխատավարձի
վճարումը, պատրաստի արտադրանքի թողարկումը, առաքումը, իրացումը,
բանկային վարկերի ստացումը, մարումը և այլն, որոնց ամբողջությունը կազմում է
տվյալ կազմակերպության տնտեսական գործունեությունը: Արտադրական
կազմակերպություններում արտադրության անընդմեջ գործընթացն ապահովելու
համար անհրաժեշտ է շարունակ գնել հումք և նյութեր, օժանդակ նյութեր, վառելիք,
դրանք տեղափոխելու, բեռնելու, բեռնաթափելու համար դրամական ծախսեր
կատարել: Կատարված այդ ծախսերի հանրագումարը կազմում է արտադրական
պաշարների փաստացի ինքնարժեքը, որով էլ դրանք հաշվառվում են:
Կազմակերպության աշխատողները աշխատանքի առարկաները մշակում ե
վերածում են պատրաստի արտադրանքի: Արտադրության գործընթացում
կատարվող ծախսումները ընդգրկում են. ծախսված հումքի, նյութերի, վառելիքի
ինքնարժեքը, հաշվարկված աշխատավարձը, օգտագործված շենքերի,
մեքենաների, սարքավորումների ու գործիքների’ արտադրության գործընթացում
մաշված մասի արժեքը, արտադրության կառավարման, սպասարկման
ծախսումները: Նշված բոլոր ծախսումների հանրագումարը կազմում է պատրաստի
արտադրանքի արտադրական ինքնարժեքը:
Արտադրական կազմակերպությունը կատարում է նաև պատրաստի
արտադրանքի վաճառահանման հետ կապված ծախսեր (փաթեթավորում, բեռնում,
փոխադրում և այլն):
Տնտեսական գործընթացների կառավարման համար կատարվում են
որոշակի ծախսեր, որոնք ներառվում են վարչական ծախսերի կազմում:
Իրացնելով թողարկված արտադրանքը կազմակերպությունը ստանում է
հասույթ, որից հանելով արտադրանքի ինքնարժեքը, իրացման և վարչական
ծախսերը, որոշում է իր գործունեության ֆինանսական հետևանքը’ շահույթը կամ
վնասը:
Արտադրական կազմակերպություններում մատակարարման, արտադրության
և իրացման գործընթացները, որոնք սերտորեն կապված են, հաջորդում և լրացնում
են մեկը մյուսին և ձևավորում են կազմակերպության տնտեսական
գործունեությունը:

22 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика