Home » Рефераты » ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

22.5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Հաշվապահական հաշվառման
մասին» օրենքի, ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և
դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» ստանդարտի, եթե
կազմակերպությունում առկա Է դուստր ընկերություն, ապա բացի սեփական
ֆինանսական հաշվետվությունից կազմվում Է նաև համախմբված ֆինանսական
հաշվետվություն, որը ներառում Է Հայաստանի սահմաններում ու դրանից դուրս
գտնվող նման ընկերությունների հաշվետվությունների ցուցանիշները:
Համախմբված ֆինանսական հաշվետվություններն ընդգրկում են բոլոր այն
ընկերությունները, որոնք վերահսկվում են մայր կազմակերպության կողմից:
Վերահսկման հանգամանքը առկա Է, երբ մայր կազմակերպությունը, ուղղակիորեն
կամ անուղղակիորեն’ դուստր ընկերությունների միջոցով տնօրինում Է որևէ
ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50%-ից ավելին,
բացառությամբ այն դեպքերի, երբ ակնհայտ է, որ նման քանակով ձայների
իրավունքը հնարավորություն չի տալիս վերահսկել տվյալ ընկերությանը: Մայր
կազմակերպությունը համարվում է վերահսկող, նույնիսկ այն դեպքում, երբ
տնօրինում է ձայների կեսը, կամ դրանից պակաս, եթե այն.
ա) կառավարում է ձայների կեսից ավելին այլ ներդրողների հետ ունեցած
համաձայնագրերի հիման վրա,
բ) իրավունք ունի որոշել ընկերության ֆինանսական և տնտեսական
(գործառնական) քաղաքականությունը կանոնադրության կամ պայմանագրերի
համաձայն,
գ) իրավունք ունի նշանակել և ազատել տնօրենների խորհրդի կամ դրան
համարժեք կառավարման մարմնի անդամների մեծամասնությանը,
դ) տնօրինում է ձայների մեծամասնությանը’ տնօրենների խորհրդում կամ
դրան համարժեք կառավարման մարմնում:
Միաժամանակ պետք է նշել, որ դուստր ընկերությունը բացառվում է
համախմբումից, երբ նրա վերահսկումը լինելու է ժամանակավոր, քանի որ այն
գնվել է և բացառապես պահվում է մոտ ապագայում օտարելու նպատակով և այն
դեպքում, երբ այն գործում է երկարատև խիստ սահմանափակումների
պայմաններում, որոնք զգալիորեն իջեցնում են մայր կազմակերպությանը միջոցներ
փոխանցելու հնարավորությունը:
Համախմբված տարեկան հաշվետվություն կազմելիս հիմնական
կազմակերպությունը, որն ունի ներդրումներ դուստր ընկերությունում,
առաջնորդվում է հետևյալ կանոններով: Նախ դուստր ընկերությունների
հաշվեկշիռների ակտիվների ու պասիվների ցուցանիշները պետք է գումարվեն: Եթե
մայր ընկերության մասնակցությունը դուստր ընկերության կանոնադրական
կապիտալում 50%-ից պակաս է, նման դուստր ընկերության հաշվեկշռի ակտիվների
ու պասիվների ցուցանիշները հանրագումարի են բերվում ելնելով կանոնադրական
կապիտալում ունեցած մասնակցությունից:

449 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 

Դուստր ընկերությունների շահույթը նույնպես անհրաժեշտ է հանրագումարի
բերել: Ինչ վերաբերում է մայր և դուստր ընկերությունների փոխադարձ
հաշվարկներն ու պարտավորություններն արտացոլող հաշվեկշռի ցուցսւնիշներին,
դրանք համախմբված հաշվետվության մեջ չեն ներառում:
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում մայր և դուստր
ընկերություններում արտացոլող փոխադարձ ծավալներն ու դրանց վերաբերող
ծախսերի, ինչպես նաև փոխադարձ եկամուտների ու ծախսերի ցուցանիշները
համախմբված հաշվետվության մեջ չեն ներառվում:
Դուստր ընկերության կողմից հիմնական ընկերությանը վճարվող
ւիայսւբաժինները համախմբված հաշվետվության մեջ չեն արտացոլվում:
Հաշվետվության մեջ ցույց են տրվում միայն հիմնական ընկերության կողմից
վճարվող (հաշվարկված) փայւսբաժինները (փոքրամասնության բաժնեմասը):
Մայր ընկերության ներդրումները դուստր ընկերության մեջ. և
համապատասխանաբար դուստր ընկերության կանոնադրական կապիտալում
հիմնական կազմակերպության մասնակցության գումարի չափերը նույնպես չեն
արտացոլվում համախմբված հաշվետվության մեջ:
Դուստր ընկերության ֆինանսական հաշվետվության ցուցանիշները
հիմնական ընկերության հաշվետու տարվա համախմբված հաշվետվության մեջ են
ներառվում սկսած դուստր ընկերության գրանցման ամսաթվից:
Համախմբված հաշվետվության նախապատրաստումը և կազմումը
իրականացվում Է մի քանի փուլերով:
Առաջին փուլում ֆինանսական հաշվետվություններ են կազմում դուստր
ընկերությունները: Եթե դուստր ընկերության հաշվային քաղաքականությունը
տարբերվում է հիմնական կազմակերպության հաշվային քաղաքականությունից ,
ապա համաձայն նշված չափորոշիչի դուստր կազմակերպության հաշվետվությունը
պետք Է կազմվի հիմնական կազմակերպությունում կիրառվող սկզբունքների
հիման վրա:
Բացի ֆինանսական հաշվետվությունից , դուստր կազմակերպությունը մայր
կազմակերպությանը պետք Է ներկայացնի տեղեկատվություն հիմնական
կազմակերպության հետ փոխադարձ հաշվարկների վիճակի մասին, այդ թվում
դուստր կազմակերպության կանոնադրական կապիտալի ձևավորման,
փայաբաժինների հաշվարկման ու զուտ շահույթի, ինչպես նաև հիմնական
կազմակերպության հետ ընթացիկ գործառնությունների գծով հաշվարկների մասին:
Փոխադարձ հաշվարկների վիճակը պարտադիր կերպով հաստատվում Է
փոխադարձ հաշվարկների ստուգման երկկողմանի ակտով:
Բացի նշված տեղեկատվությունից տեղեկատվություններ են տրվում
վաճառքի գներով, ինքնարժեքով արտահայտված ապրանքների (աշխատանքների,
ծառայությունների) շարժի վերաբերյալ դուստր և հիմնական
կազմակերպությունների միջև, ինչպես նաև տվյալ մայր կազմակերպության դուստր
կազմակերության ու այլ դուստր կազմակերպությունների միջև: Վերջինս
ապահովում Է տեղեկատվություն ներխմբային շրջանառության մասին:
Այս փուլում տրվում են նաև տեղեկատվություններ դուստր ընկերության այլ
սեփականատերերի ու դրանց կանոնադրական կապիտալում այն տոկոսաչափերի
մեծությունները, որոնք չեն պատկանում հիմնական կազմակերպությանը , այլ
պատկանում են այլ սեփականատերերին:
Հաշվետվության պատրաստման երկրորդ փուլում հանվում Է համախմբված
խմբերի ընկերությունների կանոնադրական կապիտալի մեջ ներխմբային
շրջանառությունը, փոխադարձ հաշվարկներն ու փոխներթափանցումները:
Համաձայն միջազգային պրակտիկայի Հայաստանի Հանրապետության

450 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 

հաշվառումը կարգավորող պահանջ է հանդիսանում ֆինանսական արդյունքների
մասին համախմբված հաշվետվության ցուցանիշներից հանել ներխմբային
շրջանառությունը:
Երրորդ փուլում որոշվում է, այսպես կոչված, փոքրամասնության բաժինը
դուստր ընկերության կապիտալում, այսինքն դուստր ընկերության կապիտալի այն
բաժինների գումարները, որոնք չեն պատկանում հիմնական կազմակերպությանը,
այլ պատկանում են այլ սեփականատերերի:
Չորրորդ փուլում ամփոփվում է ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվությունը’ բացառելով ներխմբային շրջանառությունները:
Հինգերորդ փուլում իրականացվում է հաշվապահական հաշվեկշռի ու
դրամական հոսքերի հաշվետվության համախմբումը:
Համախմբումը տեխնիկապես իրականացվում է, այսպես կոչված,
համախմբող աղյուսակների միջոցով: Հիմնական և դուստր ընկերությունների
համապատասխան հաշվետվությունների ցուցանիշները հանրագումարի են
բերվում հաշվի առնելով կատարված համախմբող թղթակցային գրանցումները:

451 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Finansakan hashvarum. Kazmakerputyan hashvetvuthyun.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика