3.6. ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՍԻՍՏԵՄԱՏԻԿ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Հաշվապահական հաշվառման մեջ կատարվում են երկու տեսակի
գրանցումներ, ժամանակագրական և սիստեմատիկ: Հաշվետու ժամանակաշրջանի
ընթացքում կատարված բոլոր գործառնությունները գրանցվում են գրանցման
օրագրում, որը հնարավորություն է տալիս պատասխանել այն հարցին, թե որ օրը,
ինչ բնույթի և ինչ գումարի գործառնություններ են կատարվել, և որքան է ամսվա
ընթացքում կատարված գործառնությունների հանրագումարը, այսինքն ամսվա
շրջանառության գումարը: Գրանցման օրագրում գրանցումները կատարվում են
ժամանակագրական կարգով, այսինքն ըստ կատարված գործառնությունների
ժամանակի հաջորդականության: Գրանցման օրագիրը ունի հետևյալ տեսքը.
Գ5ԱՊԱՏԿԵՐ 3.5. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐ6ԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ՕՐԱԳԻՐ
Գրանցման օրագրում գործառնությունները գրանցելուց հետո դրանք
գրանցվում են նաև այն հաշիվների դեբետներում և Կրեդիտներում, որտեղ
առաջանում են փոփոխություններ այդ գործառնությունների հետևանքով: Այս
կարգի գրանցումները կոչվում են սիստեմատիկ գրանցումներ: ժամանակագրական
և սիստեմատիկ գրանցումների համատեղ կատարումը երկու կարևոր նշանակություն
ունի, նախ հաշվապահական հաշվառումից տարաբնույթ տեղեկություններ
ստանալու և երկրորդ հաշիվներում կատարված գրանցումների ճշտությունը
հաշվետու ժամանակաշրջանի վերջում ստուգելու համար:
Սիստեմատիկ գրանցումների հետևանքով ժամանակաշրջանի ընթացքում
կատարված գործառնությունները խմբավորվում են ըստ դրանց տնտեսական
բովանդակության, հետևաբար կարող ենք առանձին հաշիվներում կատարված
գրանցումներից տեղեկություններ ստանալ ակտիվների և դրանց գոյացման
աղբյուրների առանձին խմբերի մնացորդների և շարժի վերաբերյալ: Օրինակ
«Հաշվարկային հաշիվ» հաշվից կարող ենք տեղեկություններ ստանալ
հաշվարկային հաշվում գտնվող գումարների մնացորդների և շարժի վերաբերյալ,
«Նյութեր» հաշվից նյութերի մուտքի, ելքի և մնացորդների վերաբերյալ և այլն:
ժամանակագրական և սիստեմատիկ գրանցումների միաժամանակյա
վարման ստուգողական նշանակությունը հետևյալն է. հաշվետու
ժամանակաշրջանի ընթացքում կատարված բոլոր գործառնությունների
գումարները գրանցվում են երկու անգամ, մի անգամ դեբետում և մի անգամ’
կրեդիտում, հետևաբար բոլոր հաշիվների դեբետների և բոլոր հաշիվների
Կրեդիտների հանրագումարները պետք է հավասար լինեն իրար և
ժամանակագրական գրանցման մատյանի հանրագումարին: Այս հավասարությունը
երաշխավորում է, որ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բոլեր
գործառնությունները գրանցված լինեն համապատասխան հաշիվներում կամ նույն
գումարը երկու անգամ գրանցված լինի հաշիվներում: Սիստեմատիկ և
ժամանակագրական գրանցումների ստուգողական նշանակությանը ավելի
մանրամասն կծանոթանանք հաջորդ հարցի ուսումնասիրման ժամանակ:
43 ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՍԻՍՏԵՄԱՏԻԿ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ