дома » Рефераты » Զինապալատ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Զինապալատ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

Զինապալատ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

Զինապալատ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Ըստ Ե. Ս. Օվչիննիկովայի, Սալթանովը չէր կարող կատարել նա խ նա կան ա շխատանքը,
քանի որ «…մեկ անգամ, 1677 թ. նա չկատարեց Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարը,
որը նրան հանձնարարված էր կատարել Զինապալա- տում 1 :
Անդրադառնանք Փաստին: Իրոք, այսպիսի ա շխա-
տանք հանձնարարվել է Սալթա-
նովին, որի մասին Ա. Ուսպենսկու մոտ կարդում ենք. «Սալթանովը նկարեց «ոսկով
և ներկերով Ֆյոդոր Ալեքսեևիչ թագավորի դիմանկարը» 2:
Այս մասին նշում է նաև Օվչիննիկովան իր աշխատության ծանոթագրության մեջ
և ավելացնում, թե իբր աշխատանքը չի կատարվել, քանի որ նրա ավարտի մասին
հիշատակություն չկա: Այդ դեպքում, առանց հիմքի, չիրագործված պետք է համարել:
Զինապալատում ստեղծված բազմաթիվ գործեր, որոնց հանձնարարության մասին
փաստերը պահպանվել են, իսկ կատարման մասին’ ոչ:
b. Ս. Օվչիննիկովան գտնում է, որ Ֆյոդոր Ալեքսեևիչ թագավորի դիմանկարի
նախնական աշխատանքները կատարել է Բեզմինը: Բայց այդ մասին ոչ մի հիշատակություն
չկա: Հեղինակը հենվում է այն փաստի վրա, որ 1678 թ. Ի. Բեզմինն արդեն
մեկ անգամ արել էր Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարը: Օվչիննիկովան նշում է,
որ 1677 թ. Սալթանովին ևս հանձնարարվել է այդպիսի մի դիմանկար և նա իբր
այն չի կատարել: Իսկ այդ դեպքում որտեղից գիտենք, որ Բեզմինը կատարել է: Այսպիսի
կտրուկ եզրակացության է հանգում հեղինակը միայն այն պատճառով, որ, ինչպես
ինքն է նշում ծանոթագրության մեջ, պատվերի մասին հիշատակություն կա, սակայն
«չկա ոչ մի տեղեկություն նրա կատարման մասին» 3: Բայց գոյություն ունեն
բա զմա թիվ հիշատակություններ այն մասին, որ Սալթանովը իր բազմակողմանի ստեղծագործական
գործունեության մեջ անընդհատ զբաղվել է դիմանկարչության արվեստով:
Ինչպես, օրինակ, կատարել է Ալեքսեյ Աիխայլովիչի («…երջանկահիշատակ Ալեք-
սեյ Միխայլովիչ թագավորի դիմանկարը») 4, Ֆյոդոր Ալեքսեևիչի («Ոսկով և ներկերով
Ֆյոդոր Ալեքսեևիչի կերպարը») 5 դիմանկարները. «1682 թվականին Սալթանովը
նկարեց կտավի վրա Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի անձը» և այլն 6:
9-րքի հեղինակը չի հիշատակում նաև այն մասին, որ 1 905 թ. Պետերբուրգում և 1 925 թ.
Մոսկվայում կազմակերպված ցուցահանդեսներում ներկայացված էր Բոգդան Սալթանովի
վրձնին պատկանող’ Ֆյոդոր Ալեքսեևիչի մեկ այլ դիմանկար: Այն ցուցադրված էր նաև
1905 թ. Պետերբուրգի Տավրիկյան պալատում բացված ռուսական դիմանկարների ցուցա-


1 Նույն տեղում:
2 А. И. Успенский, Словарь, стр. 239.
3 Е. С. Овчинникова, Указ. соч., стр. 49. Անհրաժեշտ է ն ա ն հիշել, որ Ֆյոդոր Ալեքսեևիչ թ ա գա
վորը 1677 թ. «Իվան Բ ոգ դ ւս նո վ Ս ա լթա ն ո վ ի որդուն պ ա ր գևա տ րե ց , ն րա բ ա զ մ ա թ ի վ ս րբա ն
կա ր չա կա ն և գ ե ղա ն կա ր չա կա ն ա շխ ա տ ա ն ք ն ե ր ի համար»:
4 А. Викторов, Описание записных книг и бумаг старинных дворцовых приказов
1613— 1725. М., 1883, вып. II, стр. 447; А. И. Успенский, Словарь. М., 1910, стр. 241.
5 А. И. Успенский, Словарь. М., 1910, стр. 239.
6 Ա յն քա ն մ եծ էր Р. Ս ա լթա ն ո վ ի դերը XVII դա րի ռ ուսա կա ն դ ի մա ն կա ր չո ւթ յա ն կ ա զ մա վ ո ր մա ն գ ո ր ծում,
որ մի շ ա ր ք հ եղ ի նա կ ն ե ր չեն կա ր ո ղա ն ո ւմ չշեշտ ել ա յղ հա ն գա մա ն քը : Н. Е. Мнева,
Искусство Московского Руси. М., 1965, стр. 231 և այլն:

42

Զինապալատ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

հանդեսում, XVII դ. դիմանկարների սրահում’ առանց հեղինակի հիշատակման 1: 1925 թ.
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված «Ռուսական արվեստի
ակունքներում» խորագիրը կրող գեղարվեստական ցուցահանդեսում, որը նվիրված
էր ՍՍՃՄ գիտությունների ակադեմիայի հիմնադրման 200-ամյակին, ցուցադրված էր
նույն այդ դիմանկարը2: Ցուցահանդեսի ա ռթիվ լույս ընծայված կատալոգում նշված
էր, որ Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարը կատարված է կտավի վրա, տրված էին չափերը
(204,5X108,3) և Տավրիկյան ցուցահանդեսի նրա հեթական համարը (№ 1387): Նըշ-
ված էր նաև, որ կտավի ետևի մասում գրված է պատկերվողի անուն-հայրանունը: Նկարի
հեղինակ էր նշված Р. Սալթանովը, և տրված էր նրա կենսագրության սեղմ շարադրանքը:
Նկարը պատկանել է Զինապալատի դեկորատիվ արվեստի թանգարանին, հանձնված է եղել
1 838 թվականին, Կրեմլի Մեծ պալատի պա հեստ ից3: Նկարի կատարումը նշվա ծ է 1679 թ . 4:
Այսպիսի մի |սոշոր փաստի մասին b. Ս. Օվչիննիկովան չի գրում ոչ մի տող, քանի որ այն չի
համընկնում իր սխեմային:
Ե. Ս. Օվչիննիկովան գրում է նաև, որ 1685 թ. Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարի նա խ նական
գծագրությունը պ ետ ք է որ Ի. Բեզմինն արած լիներ, քանի որ նա դեռևս 1678 թ.
նկարել էր Ֆյոդոր Ալեքսեևիչին և գիտեր նրա դիմագծերը: Բայց, ինչպես վկայում են փաստերը,
դեռևս 1679 թ. Բոգդան Սալթանովը նույնպես նկարել էր Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարը’
նրա կենդանության օրոք:
Ե. Ս. Օվչիննիկովան գրում է նաև, որ Բեզմինը, որպես Զինապալատի գեղանկարչական
արվեստանոցի ղեկավար, ինքն էր կատարում այդ կարգի ա շխատանքների նա խ նական
նկարը և ավարտի համար տալիս իր օգնականներին ու աշակերտներին: Սակայն
հայտնի է, որ ե. Ելինը ու Լ. Սմոլյանինովը Ֆյոդոր Ալեքսեևիչի շիրմի դիմանկարի
վրա ա շխ ա տ ա ն ք են կատարել 1686 թ. օգոստոսի 2-ից մինչև 6-ը, այսինքն’
մի ժամանակ, երբ գեղանկարչական արվեստանոցի ղեկավարն արդեն Բոգդան Սսղ-
թանովն էր (1686 թ. հունիսի 2-ից):
ճեղինակը, ցանկանալով ընդհանրապես ժխտել Բոգդան Սալթանովի հեղինակությունն
այդ գործում, գրում է. «Եթե այժմ մենք ընդունենք, որ դիմանկարը երեք
գեղանկարիչների’ Սալթանովի, Ելինի ու Սմոլյանինովի համատեղ ստեղծագործության
արդյունք է, նրանց մեջ ա շխա տա նքի հա մա պա տ ա սխան բաժանումով, ապա այս դեպքում
Սալթանովին, որպես ավագ սերնդի վարպետ, պ ետ ք է բաժին ընկներ գծա նկա րի
ընդհանուր կոմպոզիցիոն մտահղացումը և դեմքի կատարումը: «Դեմքից զատ»,
Սալթանովի էսքիզով պ ետ ք է նկարեին երիտասարդ գեղանկարիչներ Ելինը և Սմոլ-


1 Каталог историко-художественной выставки русских портретов, устраиваемый в Таврическом
дворце… СПб, 1905, стр. 53, № 1387.
2 У истоков русской живописи. Каталог выставки в ознаменование двухсотлетия со дня
основания АН СССР. М., 1925, стр. 13.
3 Մոսկվայի Կրեմլի XVII դա րի կ ե ն ցա ղ ի և դ ե կ ո ր ա տ ի վ ա րվ ե ստ ի թ ա ն գա ր ա ն ի մա տ յա ն ն ե ր ի ց հա յտ նի
է, որ 1 939 թ. ա յդ ա շխ ա տ ա ն ք ը հ ա ն ձ ն վա ծ է Մոսկվայի պ ա տ մ ո ւթ յա ն պ ետ ա կա ն թա ն գա րա ն ի ն :
4 Այդ նույն թ վա կա ն ի ն դ ի մա ն կա ր ի մա սին հ ի շա տ ա կ ո ւմ է նա և Ա. Ի. Ո ւսպենսկին. « Ս ա լթա նովը ն ը-
կարեց «ոսկով և ներկերով» թա գա վ ո ր Ֆյոդոր Ալեքսեևիչի պ եր ս ո նա ն , А. И. Успенский, Словарь.
М., 1910, стр. 239:

43

Զինապալատ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

յւսնինովը: Միաժամանակ հայտնի է, որ սրբանկարչական տիպի հուշարձաններում, աշխա
տ ա նքի բաժանման առկայության դեպքում, դեմքերը նկարում էին արդեն վերջին
րոպեին, երբ ողջ «դեմքից զատը» պատրաստ էր: Այսպիսով, Լ!ալթանովը դեմքի կատարումը
պ ետ ք է սկսեր Ելինից և Սմոլյւսնինովից հետո, ապա մաքրագրեր պատրաստի
դիմանկարը»1 : Սակայն երբ խոսքը վերաբերում է Ի. Բեզմինի մասնակցությանը,
հեղինակը մոռանում է դիմանկարի ստեղծման այս կարգն ու գրում. «Պատվերը
սրբանկարիչներից գեղանկարիչներին հանձնելու պահից (իմա Ս. Ուշակովից Բ.
1!ալթանովին—Մ. Ղ. և Վ. Ո.) մինչև Բեզմինին Զինապալատից հեռացնելը անցավ ավելի
քան մեկ տարի: Այդ ժամանակամիջոցում Բեզմինը լրիվ կարող էր պատրաստել Ֆյոդոր
Ալեքսեևիչի շիրմի ապագա դիմանկարի «օրինակը» և նույնիսկ ինքը անցնել
նրա կատարմանը»2: Բայց չէ որ Բեզմինն էլ ա վա գ վարպետ էր ու պ ետ ք է իր
ա շխա տա նքը նույնպես կատարեր Ելինից ու Ս՚մոլյանինովից հետո: Ե. Ս. Օվչիննիկո-
վայի համար անհրաժեշտ է, որպեսզի Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարի հիմնական գործը
կատարած լինի Ի. Բեզմինը, իսկ քանի որ 1686 թ. հունիսի երկրորդ կեսից նա
արդեն Զինապալատում չէ, ապա «բացառության» կարգով հեղինակը խախտում է սրբանկարչական
տիպի ա շխ ա տ ա ն ք ստեղծելու հաստատուն կարգը:
ճեղինւսկի կանխակալ կարծիքը առիթ է հանդիսանում ևս մեկ, ոչ հիմնավոր ենթադրության:
«Սալթանովը, ծանրաբեռնված սենյակների նկարազարդմանը հետևելու պ ա տ
ասխանատվությամբ (խոսքը արքայադուստրերի սենյակների նկարազարդումները վերանորոգելու
մասին է — Մ. Ղ. և Վ. П.), ըստ երևույթին արդեն չէր կարող կամ չցանկացավ
ղեկավարի իր նոր վիճակում ավարտել դիմանկարը, որի նկարելը հավանաբար
արդեն սկսված էր ինչ-որ մեկի կողմից»,—գրում է Ե. Ս. Օվչիննիկովան3:
«Ըստ երևույթին», «արդեն չէր կարող կամ չցանկացավ», «հավանաբար», «ինչ-որ մեկի
կողմից» արտահայտությունները հիմնովին տարակուսելի են դարձնում հեղինակի
կարծիքները:
Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարին նվիրված գրքի բաժիններից մեկում Բ. Ս. Օվչիննիկովան
զգալի տեղ է հատկացնում նկարի գեղանկարչական առանձնահատկություններին
ու առանձին դետալների ռեալիստական կատարմանը: Ապացուցելու համար,
որ Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարը կատարված է ոչ Սալթանովի կողմից, հեղինակը
երիտասարդ թագավորի աչքերի կառուցվածքը (նեղ կտրվածք, փափուկ արտահայտություն)
համեմատում է Ս. Ուշակովի «Մեծ հովվապետը» սրբանկարի հետ: Նկարի
ստեղծմանը նա խ որդող երեսուն տարիների ընթացքում ռուսական գեղանկարչության
մեջ .խոշոր տեղաշարժեր էին կատարվել, բայց ինչպես ռուսական ողջ գեղա նկարչությունը,
նույնպես և Սալթանովի արվեստը չէր կարող բոլորովին կտրվել նրա
ավանդույթներից, հատկապես պալատական պատվերների կատարման ժամանակ: Սրբանկարչության
դարավոր մշակված կանոնները շատ աննշան հետ ք էին թողնում աշխարհիկ
դիմանկարներում և կոմպոզիցիոն ա շխատանքներում (Ի. Բեզմին, Բ. Սալթա-

————————

1 Е. С. Овчинникова, стр. 43.
2 Նույն տ եղում, էջ 50:
3 Նույն տեղում, էջ 49

44

նով, Վ. Պոզնանսկի): Բավական էր Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարը համեմատել Բոգդան
Սալթանովի պ ա հպանված որևէ ա շխա տա նքի հետ, որպեսզի պարզ լինեին գե ղանկարչական
մոտեցման, նկար ստեղծելու ընդհանուր մաներան ու սկզբունքները:
Բավական էր Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարի դեմքի փափուկ ու նուրբ մոդելումը,
ձևերի մեղմությունը, նրանց հարմոնիկ անցումները, կենսահաստատությունը, աչքերի
կիսախուփ արտահայտությունն ու մեղմությունը համեմատել Բոգդան Սալթանովի
1679 թ. կատարած «Աստվածամոր» հետ (Մոսկվա, Կրեմլի Մեծ պալատի խաչելության
եկեղեցի), որպեսզի բացառվեր այդ հոյակապ դիմանկարի վերագրումը գեղա նկարչության
արվեստանոցում համարյա հետ ք չթողած, օգնաեանի դեր կատարող և
մինչև վերջ էլ շարքային’ «կորմովոյ» նկարիչների դասից վեր չբարձրացած Ելինին
ու Սմոլյանինովին: Տարօրինակ կերպով, ըստ Ե. Ս. Օվչիննիկովայի մեկնաբանման,
ն րա ն ք ընդունակ են լինում չորս օրում ստեղծել այնպիսի մի շքե ղ գեղարվեստական
գործ, որպիսի մեկ այլ ա շխ ա տ ա ն ք նույն Ելինին ու Սմոլյանինովին հովանավորող
Ի. Բեզմինը 1679 թվին կատարել էր 28 օրում’ :
Ե. Ս. Օվչիննիկովայի ենթադրությունները նույնիսկ նրան համախոհ ռուս արվեստաբանները
ընդունում են վերապահումով:
1957 թ. լույս տեսած «История русского искусства» գրքի առաջին հատորում
XVII դ. ռուսական գեղանկարչության շարադրանքի հեղինակ Ի. Ե. Դանիլովան հիշատակում
է Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարը, գրելով. «… որի կատարմանը մասնակից է
եղել Զինապալատի անվանի վարպետ Իվան Բեզմինը»2: 1959 թ. լույս տեսած
«История русского искусства» ծավալուն աշխատության մեջ կարդում ենք.
«…ժողովրդական տիպի պարսունայի օրինակ, որտեղ թագավորին մեծարելու գա ղա փարը
հատկապես օրինակելի արտահայտություն է ստացել, կարող է ծառայել Ֆյոդոր
Ալեքսեևիչի շիրիմի դիմանկարը, արված 1686 թ. (Ե. Ս. Օվչիննիկովայի նշա ծ
տարեթիվն է -Մ . Ղ. և Վ. Ո.) Երոֆեյ Ելինի և Լուկա Սմոլյանինովի կողմից, հավանաբար
Սալթանովի մասնակցությամբ»3: Այստեղ արդեն չի ընդունվում Ի. Բեզմինի
հեղինակությունն ընդհանրապես, իսկ մեկ այլ հեղինակ’ Ն. Ե. Մնևան նշում է. «…Ֆյոդոր
Ալեքսեևիչի շիրիմի դիմանկարը’ կատարված 1686 թ. Բեզմինի արվեստանոցում,
նրա աշակերտներ Ելինի ու Սմոլյանինովի մասնակցությամբ»4: 1686 թվի համար
«Բեզմինի արվեստանոց» արտահայտությունը սխալ է, քանի որ նա արդեն ա քսորում
էր:
Ն. Մոլևան, հերքելով Ե. Օվչիննիկովայի կարծիքը, նշում է. «Ցանկանալով ստեղծել
Ֆյոդորի նոր կերպարը, բավական են համարում կրկնել նախկինում ստեղծվածը,


45

որը կարող էր հեշտ ու արագ անել բնագրի հեղինակ Սալթանովը: Մի քանի օրով
նրան հանձնված գեղանկարիչները’ Երոֆեյ Ելինն ու Լուկա Սմոլյանինովը, պ ետ ք է
դիմանկարի կողքերին կատարեին համապատասխան գրություններ»1 :
Ինչով բացատրել Ֆյոդոր Ալեքսեևիչ թագավորի դիմանկարի շուրջ ստեղծված այսպիսի
մեծ հետաքրքրությունը:
Խնդիրն այն է, որ դիմանկարչությունը, որպես առանձին ժանր, ռուսական գեղանկարչության
մեջ հիմնականում հանդես է գալիս XVII դ. երկրորդ քառորդից: Դը-
րան նա խ որդող տասնամյակներում հայտնի են մի շա ր ք աշխատանքներ, այդ թվում
Ֆյոդոր Իվանովիչի (Մոսկվայի պատմության պետական թանգարան), Մ. Վ. Սկոպին֊
Շույսկո՚ւ (Պետական Տրետյակովյան պատկերասրահ), Ալեքսեյ Միխայլովիչի և Միխա-
յիլ Ֆյոդորովիչի (Պատմության թանգարան) դիմանկարները, ինչպես նաև ռուս թա գավորների
ու իշխանների մանրադիմանկարները նշանավոր «Տիտուլյարնիկում» (ճին
ակտերի պետական կենտրոնական արխիվ, Մոսկվա): Այսպես կոչված, Պարսունային
նկարչությունը, որպես դիմանկարչական ժանր, իր իսկական արտահայտությամբ հանդես
եկավ XVII դ. 70-ական թվականներից Իվան Բեզմինի, Բոգդան Սալթանովի ու
նրանց մի շա րք աշակերտների ստեղծագործություններում2: Զինապալատի գործա վա րության
վւաստաթղթերում պահպանվել են բազմաթիվ դիմանկարների կատարման մա սին
նշումներ ժամանակի նկարիչների կողմից, բայց պահպանված ա շխատանքների
թիվը բավական սահմանափակ է: Պահպանվածների մեջ լավագույններից մեկը Ֆյոդոր
Ալեքսեևիչի վերոհիշյալ դիմանկարն է:
Ինչպես ռուսական դիմանկարչական արվեստի, նույնպես և Բոգդան Սալթանովի
նույն ժամանակաշրջանի 1670—80 թթ. ստեղծագործության երկակի բնույթն իր լրիվ
արտահայտությունն է գտել հատկապես այս դիմանկարում: Նրա համար կարևորը ձեռքերն
ու դեմքն են, որոնք նկարվում են տեմպերայով կամ յուղաներկով, իսկ մարմինը
ծածկում գունագեղ կերպասով: Կերպասի ներմուծումն իր հետ բերում է դեկորատիվ
հարթապատկերային լուծման հնարավորություն: Այդպիսիք են, օրինակ, Բոգդան
Սալթանովի «ճովհաննես Ավետարանիչը» (Մոսկվա, Կրեմլի Մեծ պալատ, Խաչելության
եկեղեցի): Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարում տ ա ք դեղինով լուծված, մինչև
ոտքերը հասնող թագավորական հագուստը փակում է պատկերվողի ողջ ֆիգուրն ու
ազատ թողնում միայն դեմքն ու ձեռքերը: Սալթանովը հարթապատկերային լուծում
է տալիս պատանի թագավորի զգեստին և նույնիսկ նրա վրայի կարմիր նախշերն
էլ նկարում է հազիվ նշմարելի գծերով, որոնք իրենց գույնի մաքրությամբ առավել
շեշտում են ոսկեթել գործվածքի տպավորություն թողնող զգեստի ընդհանուր տոնայ-

——-
1 Ն. Մոլևա, Գ եղա նկա ր իչ Բ ո գ դա ն (Իվան) Ս ա լթա ն ո վ ը Մոսկվայում: «Պ ա տ մա -բա նա սի րա կա ն հանդես»,
ԵրԱան, 1974, N9 1, էջ 49: ճ ե ղ ի նա կ ը գտ ն ո ւմ է, որ «Ա րվ ե ստ ա բա նա կա ն գ րա կա ն ո ւթ յա ն մեջ զ գա ց վ ո ւմ
է ձ գտ ո ւմ ‘ նա խ ա պ ա տ վ ո ւթ յո ւն ը տ ա լ հ րա տ ա ր ա կ վ ա ծ ա ղբյուրներին, ո ր ո ն ք հա տ վա ծա բա ր են ա րտ ա հա յտ ո ւմ
ա րխ ի վա յի ն փ ա ստ ա թ ո ւղ թ ը : ճ ա ճ ա խ ն ա խ ա դա ս ո ւթ յո ւն ն ե ր ը բերվում են պ ա տ ա հա կա ն ը նտ ր ո ւթ յա մ բ ‘ ը ն դ հա նուր
կ ո նտ ե քստ ի ց կտ րվա ծ: Այդ կա րգի սխ ա լն եր ը հ ի մ ք հա ն դ ի սա ցա ն թ ե րա գ նա հա տ ե լո ւ Ս ա լթա ն ո վ ի դ ե րը
Զ ի նա պ ա լա տ ո ւմ և, որ պ ա կա ս կարևոր չէ, ն րա ն զ րկ ե ց ին իր իսկ ստ ե ղ ծա ծ գործերից»:
2 Բոլորովին ա ռա ն ձ նա կ ի խ ո ւմ բ է կա զ մ ո ւմ պ ա ր զ ո ւնա կ գ ե ղա ն կա ր չա կա ն հ նա ր ն ե ր ո վ կա տ ա րա ծ դ ի մա
ն կա ր ն ե ր ի այն շա ր քը , որ հա յտ նի է « ծաղրածուների» «Վսեշուտեյնի սոբորի» պ եր ս ո նա ն եր ա ն վա ն տակ:
Այդ Նկարները 1690-ական թթ . պ ա տ վ ի ր ե լ է Պետրոս l-ը ռուս Նկարիչներին: Մ ա ն րա մա ս ն տես’ Н. М.
Молева, «Персоны» Всешутейшего Собора, ж. «Вопросы истории», 1974, № 10, Н. М о лева,
Московская мозаика. М., 1974.

46

նությունը: Դիմանկարի ֆոնի հաճելի երկնագույնը տեսնում ենք նաև նույն այդ ժա մանակներում
ստեղծված «Նիկոնի դիմանկարում» (Մոսկվայի Պատմության պետական
թանգարան), որտեղ սակայն օգտ ա գործվա ծ է երկնագույն կերպասը: Ֆյոդոր Ալեք-
սեևիչին նկարիչը կանգնեցնում է շագանակագույն հողե զանգվածի վրա և շուրջը
ծաղիկների ու խոտերի առկայությամբ մի փոքր բնանկարի տպավորություն է ստեղծում,
որից դիմանկարը հնչում է որոշակի շրջապատի մեջ (նույն մոտեցումը’ Նիկոնի
դիմանկարում): Սալթանովը վարպետությամբ է պատկերում Ֆյոդոր Ալեքսեևիչի հիվանդագին,
փոքր-ինչ խ ա խտ վա ծ հոգեվիճակից յուրատիպ արտահայտություն ստացած արտաքինը:
Ֆյոդոր Ալեքսեևիչի այս դիմանկարում արդեն առկա են հոգեբանական ռեալիստական
դիմանկարի նախանշաններ: Սակայն պատկերվող անձնավորությունն արդեն
մահացած էր: Նրա կերպարի կենսահաստատությանը հակադրվում է գլխի մոտ հազիվ
նշմա րվող դեղին լուսապսակը, որը սրբանկարչությունից մնա ցա ծ հետաքրքիր
տարր է: Սրբանկարչությունից եկող տարր է նաև դաստառակը, որը պ ատկերված է
կտավի վերևում ու կատարված գեղանկարչական նույն փայլով:
Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարը սրբանկարչությունից դեպի աշխարհիկ, նոր ժա մանակների
դիմանկարի անցնելու փայլուն օրինակ է: Իսկ որ Սալթանովը վարպետորեն
տիրապետում էր և սրբանկարչության կանոններին, և իր արվեստի մեջ հիմնականում
կրում էր նորի բազմահարուստ տարրեր, վկայում է ոչ միայն այս դիմանկարը,
այլև նրա ողջ ստեղծագործությունը:
Սրբանկարչության ու գեղանկարչության նոր պահանջների մի գեղեցիկ սինթեզ
է Բոգդան Սալթանովի «Կենսահաստատ խաչը» սրբանկարը: Սրբանկար արտահայտությունն
այստեղ օգտագործում ենք պայմանականորեն, քանի որ իր ընդհանուր կառուցվածքով
«Կենսահաստատ խաչը» առավել մոտ է կանգնած նորագույն գեղանկարչությանը:
Բոգդան Սալթանովը մի քանի ա նգա մ է անդրադարձել այդ թեմային: Մեզ հասած
օրինակը նկարված է կտավի վրա, յուղաներկով, ի հակադրություն սրբանկարների,
որոնք կատարվում էին տախտակի վրա’ տեմպերայով: Այն դրված է եղել Կրեմ-
լի Մեծ պալատի Խաչելության եկեղեցում, որը կառուցվել է 1681 թ.: Նկարը Սալ-
թանովն ավարտել է մինչև 1677 թ. հուլիսի 27-ը, երբ ցարի հրամանով արդեն հանձնա
րա րվա ծ էր կատարել «…թագավոր Կոնստանդինի կերպարի, Մեծ թագավոր և Մեծ
իշխան Ալեքսեյ Միխայլովիչի արժանահիշատակ կերպարների և թագուհի Ելենայի կերպարի,
Մարիա Իլյինիշնա թագուհու կերպարի…» շրջանակները1 :
Մինչև Խաչելության եկեղեցու կառուցումը նկարը դրված էր սբ. եվդոկիայի եկեղեցում,
որը 1681 թ. վերանվանվեց «ձարության տաճար»2:

———————
1 И. Забелин, Перечень иконописных и живописных работ Московских дворцовых и
городовых мастеров XV II ст. В кн. «Русский художественный архив», вып. I, 1894, стр. 130.
2 Այժմ Մոսկվայի Կրեմլի XVII դա ր ի կ ե ն ցա ղ ի ու կ ի րա ռա կա ն ա ր վ ե ստ ի թ ա ն գա րա ն : Ս ոբորնի
№ 1 949, Խ ա չելութ յա ն ե կե ղ ե ցո ւ № 46, կտ. յուղ. 1 24X89:

47

Բոգդան Սալթանովի «Կենսահաստատ խաչը» յոթթևանի խաչը խ որհրդանշող առսյ-
ջին գեղանկարչական ա շխա տ ա նքն է, որտեղ այն ներկայացված է պատմական ու
ժամանակակից կոնկրետ անձնավորությունների հետ: ճետ ա գա յում Բ. Սալթանովի նկա րը
մի քանի ա նգա մ ընդօրինակվել է1 :
Դեղնաշագանակագույն ֆոնի վրա պ ատկերված է պ ա տ րիա րք Նիկոնի կողմից Կիի
կղզում դրված նշանավոր փայտյա յոթթևանի խաչը, որի երկրորդ թևերի տակ կա նգնա
ծ են սբ. Կոնստանդինն ու սբ. ձեղինեն’ կարմիր զգեստով: Կոնստանդինի զգեստի
ֆոնի վրա, մի փոքր առաջ թեքված, Ալեքսեյ Միխւսյլովիչն է’ կանաչ զգեստով, իսկ
ավելի ցած’ Ն ի կ ո ն ը — ծնկաչոք, դեղին զգեստով: Ձ ա խ կողմում, սբ. ճեղինեի ֆոնի
վրա, Ալեքսեյ Միխայլովիչի առաջին կինն է’ Մարիա Իլյինիշնա Միլոսլավսկայան, կիսաթեքված,
կանաչ զգեստով: Յուրաքանչյուրի ձեռքին կիսաոլոր թուղթ է հա մա պա տասխան
աղոթքով, դեմքի մոտ գրվա ծ է պատկերվողի անունն իր տիտղոսներով,
իսկ Կոնստանդինի ու ճեղինեի գլուխները պատկերված են ոսկե լուսապսակների վրա
և անուններն էլ գրվա ծ են կտավի ամենավերին մասում: ճա տ կապ ես աչքի է ընկնում
սրբանկարի գունային հարստությունը: Երկնագույնի վրա’ ուժեղ կարմիր և կապույտ
(Կոնստանդինն ու ճեղինեն), ուժեղ կանաչի կողքին’ տ ա ք դեղին, կարմիր,
որոնք երիզվում են ոսկերչական նրբության հասնող բա զմա թիվ զարդերի ու թա նկա
րժեք քարերի վարպետ պատկերմամբ: Ներքևում ֆոնը մուգ շագանակագույն դա րձնելով’
նկարիչը կարողանում է երկարաձիգ բաց շագանակագույն խաչը առաջին պլան
բերել (խաչի վրա նրբորեն պատկերված են 60 մասունքների արծաթյա սալիկները’
հա մա պա տ ա սխան գրությամբ), իսկ տարազների գունային հակադրությունները ստեղծում
են տարածություն նաև ֆիգուրների միջև, որոնք ոչ միայն դասավորվում են
ըստ իրենց կոչման ու դիրքի, այլև գնում են խաչից ետ, ու այնպիսի տպավորություն
է ստեղծվում, թե խաչի ետևից են ն րա ն ք իրենց ձեռքերը պարզել: Զ գեստ ները
բավական հարթապատկերային են լուծված, սակայն սրբանկարչության համար
նորարարություն էր կերպարների անհատականացումը: Եթե Կոնստանդինն ու Հ֊եղինեն,
որպես սրբեր, կա նգնա ծ են հովանավորողի դիրքով, ներքին արժանապատվությամբ
լի, ապա Ալեքսեյ Միխայլովիչը, Մարիա Իլյինիշնան ու Նիկոնը տրված են բնական
շարժման մեջ, նմանության որոշակի գծերով: Դեմքերն ունեն ծավալային մշակում:
Պատկերված լինելով երեք քա ռորդ թեքվածությամբ, ն րա ն ք նայում են թե խաչին,
թե դիտողին և ամենակարևորը’ սրբանկարի կենտրոնական ֆիգուրներն են: Սրանք
առանձնահատկություններ են, որոնք Սալթանովի այս կտավը հեռացնում են մինչ այդ
ստեղծված սրբանկարներից2:
Բոգդան Սալթանովի նույնատիպ մեկ այլ ա շխ ա տ ա ն ք պահպանվում էր Վոսկրե-

————————
1 Երկու ը ն դ օ ր ի նա կ ո ւթ յո ւն ն ե ր ի մա սին’ И. М. Снегирев, Древности российского государ-
ства, М., 1851, մեկ օ ր ի նա կ պ ա հպ ա ն վ ո ւ մ է Մոսկվայի Պ ա տ մ ո ւթ յա ն պ ետ ա կա ն թ ա ն գա ր ա ն ո ւմ
NM— VIII—5300, մեկ ա շ խ ա տ ա ն ք Մոսկվայի Նովո Դևիչի վ ա ն ք ո ւ մ ( ը ն դ օ ր ի ն ա կ վ ա ծ է 1785 թ.):
2 Ե. Ս. Օ վ չի ն նի կ ո վա ն , այս ս կ զ բ ն օ ր ի նա կ ի մա ս ի ն ի մա նա լո վ հա ն դ ե րձ , խ ո ս ո ւմ է Պ ա տ մ ո ւթ յա ն թ ա ն գա
րա ն ո ւմ պ ա հ պ ա ն վ ո ղ XVII դ. կ ա տ ա ր վ ա ծ ը ն դ օ ր ի նա կ ո ւթ յա ն մա սին, բայց և ա յնպ ե ս ն ո ր ո ւթ յո ւն

48

սենսկի Նոր Երուսաղեմ կոչված վա նքում և ոչնչացել է վանքի բա զմա թիվ գեղա րվեստական
հարստությունների հետ, ճւսյրենական մեծ պատերազմի ժա մա նա կ1.
Ըստ պ ա հպանված տեղեկությունների, Սալթանովի այս երկրորդ ա շխա տ ա նքը կատարված
էր փայտի վրա, հավանաբար տեմպերայով, բաղկացած էր երկու մասից, որոնցից
ամեն մեկն առւսնձին-առանձին փ ա կցվա ծ էր տարբեր սյուների վ րա 2; Մի մա սում
եղել են Կոնստանդինը, Ալեքսեյ Միխայլովիչն ու պ ա տրիա րք Նիկոնը, իսկ մյուս
մասում’ ճեղինեն, Մարիա Իլյինիշնան ե Ալեքսեյ Ալեքսեևիչը: Պետք է ենթադրել, որ
կոմպոզիցիայի տեսակետից ավելի հա վա ք պ ետ ք է լիներ այս սրբանկարը, քանի որ
ձախակողմյան ցածի անկյունի բաց տարածության մեջ նկարիչը տեղավորել է Ալեք-
սեյ Ալեքսեևիչի ֆիգուրը: 1685 թ. նկարը գոյություն ուներ Նոր Երուսաղեմի Գողգոթայի
եկեղեցում3:
Տվյալներ կան, որ Բոգդան Սալթանովն արել է նաև նույնատիպ սրբապատկերի
երրորդ տարբերակը: Ն. Իզվեկովը, անդրադառնալով կտավի վրա կատարված Սալ-
թանովի «Կենարար խաչին», գրում է, որ Սալթանովը «…1678 թ. թագավոր Ֆյոդոր
Ալեքսեևիչի պալատի համար նկարել է նաև մի սրբապատկեր, ա ղոթքի կանգնած պ ա տ րիարք
Նիկոնի տեղր թագավորազն Ալեքսեյ Ալեքսեևիչի կերպարով»4: Նույն այդ աշխա
տ ա նքի մասին գրում է նաև Ա. Ի. Ուսպենսկին, միայն կատարման ժամանակը
համարում է 1679 թ .5: «Կենարար խաչի» այս տարբերակում Նիկոնի պատկերումը չկա,
քանի որ 1667 թ. պ ատրիարքը զրկվեց իր հոգևոր աստիճանից և աքսորվեց: «Կենսահաստատ
խաչի» կատարումը Սալթանովի կողմից հետաքրքիր է նրանով, որ նկա րչի
կարողությունները համապատասխանում էին նաև սրբանկարչությանը ներկայացվող
պահանջներին: Սա բավական հետաքրքիր բնորոշում է տալիս Սալթանովի գեղանկարչական
մտածելակերպի զարգացմանը, եթե նկատի ունենանք Նրա Նոր Ջուղայից բոլորովին
այլ միջավայրից գալը: Մյուս կողմից բացահայտվում են նաև Սալթանով-դի-
մանկարչի ընդունակությունները: Փաստորեն Սալթանովն այդ սրբապատկերի համար
կատարում է Ալեքսեյ Միխայլովիչի, Ալեքսեյ Ալեքսեևիչի, Մարիա Իլյինիշնայի և Նի-

————————-
1 Памятники искусства, разрушенные немецкими захватчикам в СССР. Под ред. И. Грабаря.
М.— Л., 1948.
2 Государственный художественно-исторический краевой музей в Воскресенске.
Путеводитель музея. М., 1925, стр. 14. Ս խ ա լմա մ բ ն շ վ ա ծ է, որ պ ա ր ս ո ւնա ն կ ա տ ա ր վա ծ է 1658 թ.
Художественно-исторический краевой музей, г. Воскресенск (М.), Краткий путеводитель.
Նշվում է, որ հ եղ ի նա կ ը Բ. Ս ա լթա ն ո վ ն է և կա տ ա ր վ ա ծ է 1677 թ.:
3 Архимендрит Леонид, Историческое описание Ставропигального Воскресенского, Новый
Иерусалим именуемого монастыря. М., 1976.
4 Н. Д . Извеков, Московские Кремлевские дворцовые церкви и служившие при
них лица в XVII веке. В кн. «Труды комиссии по осмотру и изучение п м я тн и ко в
церковной старины г. Москвы и московской епархии. М., 1906, т. II.
5 А. И. Успенский, Царский живописец дворянин Иван Иевлиевич Салтанов. «Старые
годы», СПб, 1907, январь-март; А. Новицкий, Парсу нное письмо в Московской Руси.—
«Старые годы», 1909, июль-сентябрь, стр. 390.

49

 

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика