Home » Рефераты » ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 16. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

16.1 ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Դրամարկղային գործառնությունների հաշվառումը տարվում է Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի 2002թ. դեկտեմբերի 26֊ի թիվ Հ0-501-Ն
«Դրամարկային գործառնությունների մասին» օրենքին համապատասխան:
Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ ունի դրամարկղ կանխիկ դրամի ՀՀ
արժույթի և արտարժույթի թղթադրամների կամ մետաղադրամների տեսքով
ընդունման, պահպանման և բացթողման համար նախատեսված պահոց
/պահեստարան/: Դրամարկղային գործառնություններ են կանխիկ դրամի
մուտքագրումը կազմակերպություն, ելքագրումը կազմակերպությունից, ինչպես
նաև շարժը դրամարկղի և հաշվետու անձանց միջև:
Դրամարկղի նյութապես պատասխանատու անձը գանձապահն է’
կազմակերպության աշխատակիցը, որն իրականացնում է կանխիկ դրամի
ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը
(ելքագրումը) կազմակերպության դրամարկղից: Գանձապահին արգելվում է իր
պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց առանց
կազմակերպության ղեկավարի հրամանի (որոշման): Գանձապահի
պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն
աշխատակիցների վրա. որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային
փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց
աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:
Ձեռնարկության դրամարկղում պահվող արժեքների պահպանման,
փոխադրման անվտանգության ապահովության պատասխանատվությունը կրում է
կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը, եթե պատասխանատվությունը
չի դրված այլ անձի վրա:
Դրամարկղային գործառնությունների իրականացման, այդ թվում’ դրանց
փաստաթղթավորման և դրամարկղային գրքի վարման կարգը սահմանում է
կառավարությունը: 2004 թ. հունվարի 1-ից գործողության մեջ է դրվել
դրամարկղային գործառնությունների իրականացման նոր կարգը: Նշված կարգով
սահմանվել են
• կազմակերպության դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման և
ելքագրման փաստաթղթավորման կարգը, այդ փաստաթղթերին
ներկայացվող պահանջները և դրանց լրացման կարգը,
• դրամարկղային գրքի ձևը և վարման կարգը,
• կազմակերպության կողմից առհաշիվ տրված կանխիկ գումարների
նկատմամբ ժամկետային սահմանափակումները:
Երբ բանկից ստացված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման
կազմակերպության դրամարկղ, մուտքագրումը պետք է կատարվի առնվազն

264 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

կանխիկ դրամը բանկային հաշվից հանելու հաջորդ օրը: Դրամարկղից ելքագրված
կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության բանկային հաշիվների
մուտքագրումը պետք է կատարվի առնվազն կանխիկ դրամը դրամարկղից հանելու
հաջորդ օրը:
Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ
սահմանափակումները.
ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման
դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

բ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների
և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների
գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի

առավելագույն չափը

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Կանխիկ դրամով վճարում են համարվում գնման դիմաց կատարված բոլոր
վճարումները, ներառյալ’ կանխավճարները, առհաշիվ տրված կանխիկ դրամի
հաշվին կատարվող վճարումները:
Վերոհիշյալ սահմանափակումները չեն տարածվում աշխատավարձի, դրան
հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և
այլ ուս մանման վճարումների, գործուղման նպատակով կատարվող վճարումների,
ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական
անձանց հետ կնքված գրավոր քաղաքացիաիրավական պայմանագրերի
համաձայն կազմակերպությանը մատուցված ծառայությունների ու
կազմակերպության համար կատարված աշխատանքների դիմաց կատարվող
վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող նրանց ձեռնարկատիրական
գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների,
գյուղատնտեսական մթերքներ մթերող կազմակերպությունների կողմից
գյուղացիական տնտեսություն վարող քաղաքացիների հետ կնքված գրավոր
պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական մթերքների
դիմաց վճարումների, կառավարության կողմից սահմանված չափաքանակներով
պետական հատուկ նշանակության ապրանքների, ծառայությունների և
աշխատանքների դիմաց վճարումների, ինչպես նաև կառավարության սահմանած
դեպքերում անհետաձգելի վճարումներ կատարելու անհրաժեշտության
առկայության դեպքում կատարվող վճարումների վրա:

265 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Դրամարկղային գործառնությունների շարքում կարևոր է առհաշիվ տրված
կանխիկ գումարների հաշվառման հարցը:
Կազմակերպությունների կողմից առհաշիվ տրված կանխիկ գումարների
նկատմամբ կառավարությունը կարոդ է սահմանել հետևյալ ժամկետային
սահմանափակումները’
ա) գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված գումարների’
ըստ նպատակի ծախսման կամ կազմակերպության դրամարկղ կամ բանկային
հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ դրամը հաշվետու անձին
տրամադրելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, իսկ աշխատողի հարգելի
բացակայության դեպքում աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում,
բ) գործուղման նպատակով տրված կանխիկ դրամի ըստ նպատակի
չծախսված մասի կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ
վերադարձնելու առավելագույն ժամկետ 10 օրվա ընթացքում, իսկ աշխատողի
հարգելի բացակայության դեպքում աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա
ընթացքում:
Առհաշիվ տրված գումարների նկատմամբ վերահիշյալ
սահմանափակումները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց
աշխատակիցների թիվը չի գերազանցում երկուսը:
Դրամարկղից միևնույն անձին առհաշիվ կանխիկ դրամ չի կարող տրվել, եթե
նրա կողմից նախկինում ստացված առհաշիվ գումարների ծախսման մասին
հաշվետվությունը կազմակերպությունում այդ հաշվետվությունների ընդունման
համար պատասխանատուին դեռևս չի ներկայացվել, բացառությամբ այն դեպքերի,
երբ հաշվետվության ներկայացման ժամկետը չի լրացել:
Գանձապահը կանխիկ գումար ընդունում է դրամարկղային մուտքի
օրդերների (տես էջ 267) հիման վրա, որոնք ստորագրվում են գլխավոր
հաշվապահի կամ լիազորված անձի կողմից: Գումարի ստացման ժամանակ
գլխավոր հաշվապահի և գանձապահի ստորագրությամբ տրվում է անդորրագիր:
Դրամարկղից կանխիկ գումար տրվում է դրամարկղային ելքի օրդերներով (տես էջ
268) կամ վճարման տեղեկագրերով:
Դրամի կանխիկ վճարման փաստաթղթերը ստորագրում են ձեռնարկության
ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Եթե դրամարկղային ելքի օրդերին կցված
փաստաթղթերում կա կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, ապա
օրդերում նրա ստորագրությունը պարտադիր չէ:
եթե կանխիկ դրամ է վճարվում տվյալ կազմակերպությունում չաշխատող
անձանց, ապա վճարումը կատարելիս նրանցից պահանջվում է անձնագիր, դուրս է
գրվում դրամարկղային ելքի օրդեր, որտեղ նշվում են անձնագրային տվյալները և
ստացողի ստորագրությունը:
Աշխատավարձ, նպաստ, պարգևատրումներ վճարվում են գանձապահի
կողմից աշխատավարձի վճարային տեղեկագրերով, առանց յուրաքանչյուր
ստացողի համար դրամարկղային ելքի օրդեր լրացնելու: Աշխատավարձի վճարման
համար սահմանված ժամկետը լրանալուց հետո հաշվապահը մեկ դրամարկղային
օրդեր է լրացնում վճարային տեղեկագրերով վճարված ամբողջ գումարի համար:
Դրամարկղային վոաստաթղթերում ուղղումներ, ջնջումներ, սխալներ
կատարել չի թույլատրվում:
Դրամարկղային օրդերներով գումար ստացվում և վճարվում է միայն դրանց
լրացման օրը:
Գործառնություններն ավարտելուց հետո գանձապահը պետք է ստորագրի
մուտքի և ելքի օրդերները, իսկ դրանց կից ներկայացվող փաստաթղթերը և

266 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

օրդերները մարի դրոշմով կամ մակագրությամբ, մուտքագրելու դեպքում
«Ստսւցվել է», ելքագրելու դեպքում «Վճարվել Է». .1
Այն կազմակերպություններում, որտեղ ներդրված են հսկիչ — դրամարկղային
մեքենաներ, դրանց միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված
կանխիկ դրամը մուտքի օրդերով մուտքագրվում Է կազմակերպության դրամարկղ
կամ բանկային հաշիվ կանխիկ դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 3
աշխատանքային օրվա ընթացքում:
Այն կազմակերպությունները, որոնք կատարած աշխատանքների, մատուցած
ծառայությունների, վաճառած ապրանքների, արտադրանքի դիմաց ստացվող
կանխիկ դրամը հավաքում են նաև կազմակերպությունների տարածքից դուրս’
լիազորված կամ համապատասխան իրավունք ունեցող անձանց միջոցով, ապա
վերջիններս գումարը մուտքագրում են կազմակերպության դրամարկղ կամ
բանկային հաշիվ կանխիկ դրամի հավաքման պահից ոչ ուշ, քան 5
աշխատանքային օրվա ընթացքում:

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Դրամարկղի ելքի օրդեր

Դրամարկղի ելքի օրդեր

268 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Այն կազմակերպություններում, որտեղ հաշվապահությունում պահվում է
դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյան, նախքան
դրամարկղային մուտքի և ելքի օրդերները գանձապահին հանձնելը, դրանք
գրանցվում են նշված մատյանում:

Գանձապահը վարում է դրամարկղային գիրք (տես էջ 269):
Կազմակերպությունն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար
վարում է առանձին դրամարկղային գիրք: Գրքի էջերը համարակալվում, թելով
կարվում և կնքվում են հարկային մարմինների կողմից: Գրքի վերջին էջում
կատարվում է գրանցում. «Ներկա գրքում համարակալված է…. էջ» և ստորագրվում
է կազմակերպության ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից:
Դրամարկղային գրքում գրանցումները կատարվում ես պատճենահան թղթի
օգնությամբ, երկու օրինակից: Երկրորդ օրինակները կտրվում են: Դրանք ծառայում
են որպես գանձապահի հաշվետվություն:
Դրամարկղային գրքում գրանցումները կատարվում են յուրաքանչյուր
մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա ոչ ուշ, քան կանխիկ դրամի ստացման կամ
վճարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Դրամարկղային
գրքի յուրաքանչյուր թերթի եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան
յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ամսվա վերջին օրվա դրությամբ:

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔ

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔ

269 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Գանձապահը պարտավոր է հաշվել գործառնությունների գումարների
հանրագումարը, դուրս բերել դրամարկղում գտնվող դրամի մնացորդը և
հաշվետվություն ներկայացնել հաշվապահությանը դրամարկղային մուտքի և ելքի
բոլոր փաստաթղթերով, դրամարկղային գրքի առաջին օրինակում
հաշվապահության ներկայացուցչի ստորագրությամբ:

Դրամարկղում դրամական միջոցների առկայության և շարժի սինթետիկ
հաշվառումը տարվում է 251 «Դրամարկղ» ակտիվային առաջին կարգի հաշվով,
որի դեբետում արտացոլվում են կազմակերպության դրամարկղ մուտք եղած
դրամական միջոցները, իսկ կրեդիտում դրամարկղից ելք եղած դրամական
միջոցները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է
դրամարկղում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի
դրությամբ: 251 «Դրամարկղ» հաշվին կից կարոդ են բացվել հետևյալ երկրորդ
կարգի հաշիվները’ 2511 «Ազգային արժույթի դրամարկղ», 2512 «Արտարժույթի
դրամարկղ», 2513 «Սառեցված գումարներ դրամարկղում»:
Դրամարկղ մուտքւսգրւխյծ գումարներով ձևակերպվում է.
դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ բանկային հաշիվներից
Դտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ դեբիտորական պարտքերի
մարումից’
Դտ 251 «Դրամարկղ»
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով »
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների
գծով»

դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ ակտիվների
(ծառայությունների, աշխատանքների) վաճառքներից առանց դեբիտորական
պարտքի ձևավորման, վաճառքի գներով
Դտ 251 «Դրամարկղ»
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների
իրացումից հասույթ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ»
դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ մասնակիցներից
(հիմնադիրներից)’ որպես ներդրում կանոնադրական կապիտալում
Դտ 251 «Դրամարկղ»
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
Կտ 312 «Չվճարված կապիտալ»
Դրամարկղից ելքագրված գումարներով ձևակերպվում է.
դրամական միջոցների մուտքագրում բանկային հաշիվներ

270 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Դտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
Կտ 251 «Դրամարկղ»
կրեդիտորական պարտքերի մարում դրամարկղիօ’
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 25 i «Դրամարկղ»
ակտիվների արժեքի և ձեռքբերման հետ կապված ծախսումների վճարում
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Դտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Դտ 211 «Նյութեր» և այլն
Կտ 251 «Դրամարկղ»

ծառայությունների դիմաց վճարումը, որոնք վերագրվում են ծախսերին և
ծախսումներին
Դտ 712 «Իրացման ծախսեր»
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն» և այլն
Կտ 251 «Դրամարկղ»
Դրամարկղի անալիտիկ հաշվառումը տարվում է ըստ արժույթների,
դրամարկդերի գտնվելու վայրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ
ուղղությունների:
Գանձապահը լրիվ նյութական պատասխանատվություն է կրում իր կողմից
ընդունված դրամական միջոցների և դրանց սխալ պահպանման հետ կապված
կազմակերպությանը հասցված վնասի համար:
Դրամարկղում դրամի առկայության գույքագրումը (ստուգումը) կատարվում է
ՀՀ ֆինանսների ե էկոնոմիկայի նախարարության կողմից 2000 թ.-ին հաստատված
գույքագրման անցկացման կարգին համապատասխան ոչ պակաս, քան ամիսը մեկ
անգամ: Գույքագրումը անց է կացվում կազմակերպության ղեկավարի հրամանով,
հանկարծակի ստեղծված հանձնաժողովի կողմից, գանձապահի ներկայությամբ:
Գույքագրման արդյունքները ձևակերպվում են ակտով:
Դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ գույքագրմամբ
հայտնաբերված դրամական միջոցների ավելցուկի գումարով.
Դտ 251 «Դրամարկղ»

Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»,
Գույքագրմամբ հայտնաբերված պակասորդի գումարով.
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
<Կտ 251 «Դրամարկղ»
Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների
պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային
մարմինները: Օրենքով սահմանված տուգանքները նշանակվում են հարկային

271 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

մարմինների ղեկավարների որոշմւսմբ: Տուգանքի գումարը տասնօրյա ժամկետում
չվճարելու դեպքում գումարները գանձվում են հարկային մարմինների հայցով
հօգուտ պետական բյուջեի:

272 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика