Home » Рефераты » ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

15.2. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Դեբիտորական պարտքերը, որոնց օրենսդրությամբ նախատեսված հայցի
վաղեմության ժամկետները լրացել են, ենթակա են դուրս գրման: Դրանց դուրս
գրումը իրականացվում է որպես ծախս ձևավորվող պահուստի հաշվին:
Հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը սահմանված է
ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 2052 որոշմամբ: Ըստ նշված կարգի
պահուստաֆոնդին մասհանումները կատարվում են դեբիտորի կողմից չմարված
դեբիտորական պարտքի գումարի նկատմամբ հետևյալ տոկոսադրույքով
■ մինչև 90 օր կետանցման դեպքում պահուստաֆոնդ չի ստեղծվում,
■ 91-180 օր կետանցման դեպքում ստեղծվում է պահուստաֆոնդ
կետանցված պարտքի 25%-ի չափով,
■ 181-270 օրվա դեպքում’ 50%-ի չափով,
■ 271-365 օրվա դեպքում’ 75% ֊ ի չափով:
Դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե սահմանված
ժամկետում չի մարվել: Այն դեպքում, երբ սահմանված չէ դեբիտորական պարտքի
մարման ժամկետ, ապա վերջինիս գծով հիմք է ընդունվում պարտքն առաջացնող
գործարքի կատարման օրվան հաջորոդող 60-րդ օրը: Եվ քանի որ մինչև լրիվ դուրս
գրումը, դեբիտորական պարտքերը լիարժեքորեն արտացոլվում են
հաշվապահական հաշվառման մեջ, ապա դրանց հաշվեկշռային արժեքը
ճշգրտվում է կարգավորող հաշվի միջոցով:
Նշված կարգի համաձայն հարկային տեսանկյունից դեբիտորական պարտքը
ճանաչվում է անհուսալի կետանցված դառնալու 366 ֊րդ օրվանից, եթե պարտքի
ընդհանուր գումարը չի գերազանցում 100.000 դրամը, կամ դեբիտորական
պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ կա դատարանի համապատասխան
վճիռը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դեբիտորի
անվճարունակ ճանաչվելու կամ լուծարվելու դեպքում անկախ կետանցված
ժամկետից:
Անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքի դուրս գրումը ճանաչվում է
որպես ծախս և չի համարվում դեբիտորական պարտքի մարում: Դուրս գրման
պպհից սկսած դեբիտորական պարտքը հաշվառվում է արտահաշվեկշռային
հաշվում մինչև կետանցված դառալու օրվան հաջորդող 3 տարին լրանալը: Այդ

257 ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ժամկետը լրանալուց հետո չդադարած դեբիտորական պարտքը հանվում է
հաշվառումից:
223 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»
հաշիվը նախատեսված է վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական
պարտքերի հնարավոր կորուստների պահուստի առկայության, ձևավորման և
շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման հասար:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Հաշվի կրեդիտում արտացոլվում են
պահուստին կատարվող մասհանումները, իսկ դեբետում’ անհուսալի ճանաչված
դեբիտորական պարտքերի դուրս գրումները, հակադարձումները, ինչպես նաև
մնացորդի ճշգրտումները: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում
է պահուստի չօգտագործված մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն
հաշվապահական հաշվեկշռում դեբիտորական պարտքերի հաշվի մնացորդի հետ’
ամփոփ հանդես Է գալիս բացասական նշանով:
Պահուստի անալիտիկ հաշվառումը տարվում Է ըստ առանձին դեբիտորների:
Օրինակ*, կազմակերպությունը հաշվետու տարին 2007 թ. սկսել Է զրոյական
դեբիտորական պարտքերով:
Հունվարի 3-ին’ ապառիկ վաճառվել Է «Ա» գնորդին 20 000 հազ. դրամի
արտադրանք:

Ըստ պայմանագրի գնորդի կողմից վճարումը կատարվելու Էր առաքման
հաջորդ օրը, սակայն մինչ հուլիսի 1-֊ը գնորդը դեռևս վճարում չի կատարել:
Ընթացիկ տարվա հուլիսի 20-ին նա կատարել Է մասնակի վճարում’ 15.000 դրամ:
Սահմանված կարգի համաձայն, այդ պարագայում կազմակերպության
ծախսերի հաշվին ձևավորվել Է դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների
պահուստ:
Յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ կատարվում Է պահուստի
գումարի վերահաշվարկ, որի արդյունքում որոշվում Է պահուստի մեծությունը այդ
ժամանակաշրջանի դրությամբ (որն իրենից կներկայացնի 223 «Դեբիտորական
պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշվի վերջնական մնացորդը) և
կատարվում պահուստաֆոնդի ճշգրտում:
Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման
հաշվարկը կներկայացվի հետևյալ կերպ:
Առաջին եռամսյակի վերջի դրությամբ պահուստ չի ստեղծվում, քանի որ «Ա»
գնորդի պարտքի գծով կետանցումը չի գերազանցում 90 օրը:
Երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ «Ա» գնորդի կողմից վճարում չի
կատարվել, և պարտքը կետանցվել Է177 օրով, հետևաբար պահուստը կձևավորվի
դեբիտորական պարտքի 25 %-ի չափով
20.000 հազ. X 25% = 5.000 դրամ

Հետևաբար, մինչ հուլիսի 1-ը դեբիտորական պարտքերի հնարավոր
կորուստների պահուստի ձևավորման գծով կձևակերպվի
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր» 5.000
Կտ 223 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների
պահուստ» 5.000
Պահուստին հատկացումների հաշվարկը կատարվում Է յուրաքանչյուր հաշվետու տարվա վերջի
դրությամբ, սակայն բոլոր իրավիճակները (պահուստին լրացուցիչ հատկացումներ, հակադարձում)
ներկայացնելու նպատակով օրինակում հաշվարկները կատարված են եռամսյակների կտրվածքով:

258 ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Այսպիսով, առ 30 հունիսի դեբիտորական պարտքերի հոդվածը կգնահատվի
հետևյալ կերպ.
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
հաշվի մնացորդը 20 000 դրամ
223 «Դեբիտորական պարտքերի հնարավոր
կորուստների պահուստ» հաշվի մնացորդը 5.000 դրամ
Կարգավորվող հաշվով ճշտված մնացորդը’ 15.000 դրամ
Քանի որ մինչև տարեվերջ գնորդը կատարել է որոշակի վճարումներ, ապա
ճշտումներ կկատարվեն նաև դեբիտորական պարտքերի պահուստաֆոնդում: 20X7
թ. հոկտեմբերի 30-ի դրությամբ (կետանցման 269-րդ օրն է) պահուստի գումարը
կկազմի’
5.000 X 50% = 2.500 դրամ:
Հետևաբար, պահուստի գումարը կհակադարձվի 2.500 դրամով (2.500-5.000)’
Դտ 223 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների
պահուստ» 2.500
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ» 2.500
Դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը առ 30.10.20X7 թ. կկազմի’
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
հաշվի մնացորդը 5. 000 դրամ
223 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների
պահուստ» հաշվի մնացորդը 2.500 դրամ
Կարգավորվող հաշվով ճշտված մնացորդը’ 2.500 դրամ
31.12.Х^р. ի դրությամբ (կետանցման 361-րդ օրն է) պահուստը պետք է լինի
3.750 դրամ (5.000 X 75%), հետևաբար պահուստին լրացուցիչ կհատկացվի 1.250
դրամ (3.750 — 2.500)
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր» 1.250
Կտ 223 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների
պահուստ» 1.250
Դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը առ 31.12.20X7 թ. կկազմի’
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
հաշվի մնացորդը 5. 000 դրամ
223 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների
պահուստ» հաշվի մնացորդը 3.750 դրամ
Կարգավորվող հաշվով ճշտված մնացորդը’ 1.250 դրամ
Ենթադրենք, գնորդի պարտքը մինչև 20X8 թ. առաջին եռամսյակի վերջ չի
վճարվել: Անհուսալի ճանաչելու պատճառով գնորդի պարտքը ենթակա է դուրս
գրման, ընդ որում 3.750 դրամի պարտքը դուրս է գրվում պահուստի հաշվին, իսկ
մնացած 1.250 դրամը ճանաչվում է որպես ծախս

259 ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 223 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների 3.750
պահուստ»
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր» 1.250
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 5.000
Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի գծով վերը
կատարված հաշվարկները կարտացոլվեն հաշիվներում հետևյալ կերպ:

ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ

ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ

Օրենսդրությամբ սահմնաված կարգով և ժամկետներում հարկային
հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքերը
արտացոլվում են 941 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված
դեբիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշվի դեբետում: Այդ ժամկետը
լրանւսլուց հետո դեբիտորական պարտքը վերջնականապես դուրս է գրվում
կրեդիտագրելով 941 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված
դեբիտորական պարտքեր» հաշիվը:
եթե գնորդի կողմից մինչ սահմանված ժամկետի լրանալը կատարվում է
պարտքի մարում, ապա վճարված գումարով ձևակերպվում Է

260 ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվւսռող այլ հաշիվներ
Դտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

261 ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика