дома » Рефераты » ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 15. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

15.1 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Դեբիտորական պարտքերի գերակշիռ մասը կազմակերպություններում
գոյանում է արտադրանքի, ապրանքների ապառիկ վաճառքից, երբ գնորդների
կողմից կատարվելիք վճարումները ժամանակագրական առումով հետ են ընկնում
առաքումներից կամ ծառայությունների մատուցումից: Համաձայն
«Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի
հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական ու
կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրս գրման կարգը
հաստատելու մասին» ՀՀ կառավարության 19 դեկտեմբերի 2002 թ. որոշման 3-րդ
կետի սահմանվում է, որ դեբիտորական պարտքը կազմակերպությանն այլ անձանց
(կազմակերպությունների) կողմից վճարման ենթակա (այլ ձևով հատուցման)
պարտքի գումարն է:
Դեբիտորների առկայությունը տնտեսավարման բնականոն երևույթ է, քանի
որ միայն կանխիկ վաճառքով գործունեության ծավալումը նեղացնում է գնորդների
շրջանակը: Սակայն, մյուս կողմից, դեբիտորական պարտքերի կուտակումների
աճը հանգեցնում է կազմակերպությունների դրամական միջոցների ներհոսքերի
կրճատմանը, անհուսալի սպասելիքների ձևավորմանը, շրջանառու կապիտալի
պտույտի դանդաղեցմանը, որը վերջին հաշվով նպաստում է ֆինանսական
կայունության թուլացմանը: Այդ իսկ պատճառով, դեբիտորական պարտքերից
բեռնաթափման նպատակով կազմակերպությունները հաճախ դիմում են
ֆակտորինգի, կամ գնորդներին տրամադրում են զեղչեր’ կանխիկ վաճառքի
դեպքում:
Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի հաշվառումը իրականացվում
է 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվով, որը նախատեսված է
վաճառքի գներով (ներառյալ անուղղակի հարկերը) արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների, ծառայությունների, այլ պաշարների, ֆինանսական
ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով
դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության
ընդհանրացման համար: Հաշիվն ակտիվային Է, որի դեբետում արտացոլվում Է
դեբիտորական պարտքերի ձևավորումը, իսկ կրեդիտում’ դրանց մարումը կամ
ճշտումները: Հաշվի մնացորդը դեբետային Է և իրենից ներկայացնում Է
վաճառքների գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու
ամսաթվի դրությամբ:
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվին կից բացվում են
հետևյալ ենթահաշիվները’ 2211 «Դեբիտորական պարտքեր արտադրանքի,
ապրանքների վաճառքների գծով», 2212 «Դեբիտորական պարտքեր մատուցած
ծառայությունների, կատարած աշխատանքների գծով», 2213 «Դեբիտորական
պարտքեր այլ պաշարների վաճառքների գծով», 2214 «Դեբիտորական պարտքեր
ֆինանսական ներդրումների վաճառքների գծով», 2215 «Դեբիտորական պարտքեր
հիմնական միջոցների վաճառքների գծով» , 2216 «Դեբիտորական պարտքեր այլ
վաճառքների գծով»:

253 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Վաճառքից ձևավորված դեբիտորական պարտքերի գումարով ձևակերպվում է.

Դա 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների
իրացումից հասույթ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ»
Կտ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից եկամուտներ»
անուղղակի հարկերի գումարով

Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» ԱԱԳ-ի
գումարով .
Կտ 542 «Ընթացիկ պւսրաավորություններ հետաձգված հարկերի գծով»
արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով դրական
վտխարժեքային տարբերությունների գումարով ձևակերպվում է’
Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ»,
Վաճառքների գծով դեբիտորական պարտքերը մարելիս ձևակերպվում Է
դրամական միջոցների վճարումով
Դտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ հաշիվներ
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»,
գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների
արժեքով
Դտ 612 «հրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և
գների իջեցումից հասույթի ճշգրտում»
Դտ 226 «Հաշվանցման ենթակա անուղղակի հարկեր»
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»,
արտարժույթով — արտահայտված դեբիտորական պարտքերի գծով
բացասական փոխարժեքային տարբերության գումարով
Դտ 725 * «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր»
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»,
ստացված կանխավճարների հաշվին դեբիտորական պարտքի
հաշվանցմամբ
Դտ 523 «Ստացված կանխավճարներ»
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»,
մատակարարների հանդեպ ունեցած կրեդիտորական պարտքերի հաշվին
դեբիտորական պարտքը հաշվանցելիս
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»,
կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների
դիմաց աշխատակիցների աշխատավարձից պահումների միջոցով

Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ
կարճաժամկետ հատուցումների գծով»

254 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով», ֊
անհուսալի դեբիտորական պարտքերը հնարավոր կորուստների պահուստի
հաշվին և ժամանակաշրջանի ծախսերի հաշվին դուրս գրելիս
Դտ 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի
հնարավոր կորուստների պահուստ»
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Այսպես, կազմակերպության դեբիտորական պարտքերի մնացորդը հաշվետու
ժամանակաշրջանի սկզբին կազմել է 30 000 հազ. դրամ: Հաշվետու
Ժամանակաշրջանում գնորդներին առաքվել է 120 000 հազ. դրամի արտադրանք’
ներառյալ 20 000 հազ. դրամ ավելացված արժեքի հարկը: Պայմանագրով նախատեսված
ապրանքների որոշակի խմբաքանակի որակի չափանիշների
խախտման պատճառով գնորդների մի մասը հետ են վերադարձրել ընդհանուր
գումարով 40 000 հազ. դրամի արտադրանք, իսկ 10 000 հազ. դրամի պարտք
ունեցող մյուս գնորդներին կազմակերպության կողմից տրվել է գների իջեցման
30% զեղչ: Դեբիտորները մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ընդհանուր
առմամբ մատակարար կազմակերպության հաշվարկային հաշիվ են փոխանցել
50 000 հազ. դրամ:
Որպեսզի որոշվի հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ
կազմակերպության դեբիտորական պարտքերի մնացորդը, ձևակերպենք
դեբիտորների ձևավորման, մարման և ճշտման հաշվապահական
թղթակցությունները հետևյալ կերպ.

արտադրանքի վաճառքից ձևավորված դեբիտորական պարտքերի գծով
Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 120 000
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ» 100.000
Կտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»’
ԱԱՀ-ի գումարով 20.000
գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի գծով ճշտումներ
Դտ 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ
վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» 33.332
Դտ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի
հարկեր» (40 ООО X 16,67%) 6.668
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 40.000
գնորդներին տրամադրված 3 000 հազ. դրամի զեղչեր (10 ООО х 30%.)’
Դտ 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ
վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» 2.500
Դտ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի
հարկեր» (3 ООО X 16,67%) 500
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 3.000
մւցրված դեբիտորական պարտքերի գծով

Դտ 252 «Հաշվարկային հաշիվ» 50.000
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 50.000

255 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Այսպիսով. հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմակերպության
դեբիտորական պարտքերի մնացորդը 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների
գծով» հաշվի դեբետում կկազմի.
սկզբնական մնացորդ + ավելացումներ ֊ ճշտումներ — մարումներ =
30 000 + 120 000 — 40 000 — 3 000 — 50 000 = 57 000 հազ. դրամ
Կազմակերպություններում դեբիտորական պարտքեր ձևավորվում են ոչ
միայն արտադրանքի, ապրանքների, աշխատանքների ծառայությունների իրացման
գործընթացում, այլև գործառնական վարձակալությունից, ստացվելիք
շահաբաժիններից ու տոկոսներից, ապահովագրական հատուցումներից,
նյութական վնասի փոխհատուցումից, որոնք հւսշվառվում են 222 «Դեբիտորական
պարտքեր այլ եկամուտների գծով» հաշվով: Մասնավորապես, նմանատիպ
դեբիտորական պարտքերի ձևավորումը հաշվապահական հաշվառման մեջ
արտացոլվում է հետևյալ թղթակցություններով.
գործառնական վարձակալության գծով

Դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
սպասվելիք շահաբաժինների գծով
Դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Կտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
ապահովագրական հատուցումների գծով
Դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Կտ 631 «Արտասովոր եկամուտներ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
արտարժույթով ձևավորված դեբիտորական պարտքերի գծով
փոխարժեքային տարբերություններից ստացվելիք եկամտի գումարով
Դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Կտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից
եկամուտներ»
մեղավոր անձերին վերագրվող պակասորդների և կորուստների գումարով’
Դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Այլ դեբիտորական պարտքերի հաշվառման համար նախատեսված է 229 «Այլ
ընթացիկ դեբիտորական պարտքեր» հաշիվը, որով հաշվառվում են աշխատանքի
վարձատրության, աշխատակիցների հետ այլ գործառնությունների գծով,
բողոքարկումների գծով առաջացած դեբիտորական պարտքերը:
Դեբիտորական պարտքերի մարումը ձևակերպվում է
Դտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ հաշիվներ
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Կտ 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր»

256 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դեբիտորական պարտքերը կարող են և ամբողջությամբ չփոխհատուցվեի
կապված գնորդների լուծարման, սնանկացման կամ ժամանակավոր
անվճարունւսկության հետ: Այդ դեպքում, դրանք որակվում են որպես անհուսաԱւ
դեբիտորական պարտքեր և դուրս են գրվում նախօրոք ստեղծված պահուստի
հաշվին’ որոշ ժամանակ արձանագրվելով որպես պայմանական ակտիվ արտահաշ-
վեկշռային հաշիվներում:
Դեբիտորական պարտքերի անալիտիկ հաշվառումը տարվում է ըստ
առանձին դեբիտորների:
Դեբիտորական պարտքեր են նաև 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»,
225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով»Տ 226 «ՀաշվանցմաՏ
{փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր», 227 «Կարճաժամկետ
դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»
հաշիվները, որոնց հետ կապված թղթակցությունները ներկայացված են սույն
ձեռնարկի 20-րդ գլխում:

257 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика