дома » ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ » ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349
ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349

ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Կայքը համարու՞մ եք օգտակար:
Կիսվեք սոց. կայքերում այն էջով, որը Ձեզ դուր եկավ:

Գլխավոր էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 
Рефераты. Редкие книги.

Դառը դատել — Դժվար աշխատանք
կատարել, արյուն-քրտինք թափել:
Դառը պտուղներ ճաշակել — Գործած
սխալների ծանր հետևանքները
զգալ:
Դառն ու դատարկ ■ Դատարկաձեռն,
ձեռնունայն, առանց որևէ արդյունքի:
Դառնության բաժակը լցվել — Վիշտը
դառնությունն այլևս չկարողանալ
տանել:

Դառնությունը թափել ■ Մաղձը, զայրույթը
թափել, բարկանալ:
Դաս առնել (վերցնել) — Փորձ ձեռք բերել,
սովորել:
Դաս տալ — Պատժել (ծեծելով): Իր կենսափորձը
հաղորդել:
Դաս քաղել — Խրատ առնել, խրատվել,
օրինակ վերցնել:
Դավ դնել (նյութել) — Դավադրել, դավադրություն
կազմակերպել:
Դատաստան տեսնել — Խիստ պատժել:
Դատարկ գլուխ — Դատարկագլուխ,
հիմար, ապուշ, տխմար:
Դատարկ-դատարկ դուրս տալ — Հի-
մար-հիմար խոսել, անմիտ բաներ
ասել, զրախոսել:
Դատարկ կարաս — Դատարկամիտ,
դատարկախոս:
Դատարկ ման գալ • Անգործ, պա-
րապ-սարապ թափառել, որևէ
գործով չզբաղվել:
Դատարկ նստել — Ձեռնունայն մնալ,
զուրկ մնալ:
Դատարկ ձեռքով — Առանց նվերի,
առանց փողի:
Դատարկ տակառ — Անբովանդակ,
անարժեք, պոռոտախոս, մեծաբերան
մարդ:
Դարդերն իրար տալ — Դին դարդերը
վշտերը հիշեցնել:
Դարդը լալ — Վշտանալ, վշտի համար
լալ, ողբալ: Մտահոգվել մեկի
հարցով, ծանր վիճակով:
Դարդին դարման անել — Մեկի վիշտը
փարատել, ամոքել, օգնել, նրան
հանել ծանր վիճակից:
Դարմանը քամուն տալ — Գործը բաց
անել, մեկին դիմակազերծ անել:
Դարմանի տակի ջուր — Շատ խորամանկ,
ծածկամիտ, արտաքուստ
բարի’ ներքուստ վտանգավոր
մարդ:
Դափնիների վրա հանգստանալ —
Ձեռք բերված հաջողություններով
բավարարվել անգործության
մատնվել:
Դափնիներ շնորհել — Մեկին փառք ու
պատիվ տալ, հաղթողին մեծարել:
Դափնիներ վաստակել — Հեղինակություն,
փառք ձեռք բերել:
Դդում(ի) գլուխ — Հիմար, դատարկա-
գլուխ:
Դեզի մեջ ասեղ փնտրել — Անհույս
գործ ձեռնարկել, ապարդյուն
չարչարվել:
Դելփյան (դելֆյան) պ ա տգամախ ոս
— Ապագան գուշակող, գուշակություն
անող:
Դեմ առնել • Մի արգելքի հանդիպելով
կանգ առնել:
Դեմը առնել’ բռնել — Արգելք դնել,
կանխել:
Դեմ(ը) դուրս գալ — Ընդդիմանալ, հակառակվել:
Ընդառաջ գնալ:
Դեմ ընկնել — Մտահոգվել: Դժվարության
հանդիպել, դեմ առնել:
Դեմ կանգնել — Հակառակ կանգնել,
հակադրվել, դիմադրվել:
Դեմ տալ ■ Հեն(վ)ել, կռթնել: Դեմ անել:
Դիմացը բռնել:
Դեմոսթենեսի ճառ — Հռետորության
մեջ բարձրագույն վարպետություն
և տաղանդ ցուցաբերող
մարդու արտասանած ճառ:
Դեմ տալ պատին — Անելանելի վիճակի
մեջ գցել, ստիպել, հարկադրել:

325 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Դեմքը բացվել — Զվարթանալ, ուրախանալ,
ուրախ տրամադրվել:
Դեմքը թթվա ծ — Մռայլ, տխուր:
Դեմքը թթվեցնել — Մռայլվել, խոժոռվել:
Դեմքը կորցնել — Ինքնուրույնություն
չունենալ, նկատելի չլինել:
Դեպքի բերումով — Հանգամանքների
բերումով:
Դեպքից դեպք — Հազվադեպ, ոչ միշտ,
սակավ, քիչ անգամ:
Դեռ շա տ հաց ու պանիր պիտի
ուտես — Դեռևս տհաս ես, շատ
ժամանակ է պետք, որպեսզի
փորձ ձեռք բերես, հմտանաս:
Դես ու դեն ընկնել — Աննպատակ թափառել:
Սրան-նրան դիմել:
Դերասանություն անել — Ձևացնել,
կեղծել:
Դեր չխաղալ — Որևէ նշանակություն
չունենալ:
Դժոխքի բաժին ■ Դժոխքին արժանի,
ստոր:
Դիակի վրայով — Կյանքի գնով արգելել
մի վատ գործի կատարումը:
Դժոխքի շուն — Անպիտան, ստոր, սրիկա:
Դիմակազերծ անել — Դիմակը պատ-
ռել, իսկական էությունը ի հայտ
բերել, մերկացնել:
Դիմակը պատռել — Կեղծիքը բւսցա-
հայտել, մեկի էությունը մերկացնել,
մեկին դիմակազերծ անել:
Դիվանագիտական պ ա տ ա սխ ա ն ■
Խուսափողական պատասխան:
Դիրք գրավել — Հասարակության մեջ
տեղ դիրք ունենալ: Դիրքավորվել:
Դիտողի դերում լինել ‘ հանդես գալ —
Պասիվ դիրք ընդունել, որևէ բանի
չմասնակցել:
Դիրքերը զիջել — Տեղի տալ, զիջել:
Դողը սիրտը մտնել — Աաստիկ վախենալ,
սարսափել:
Դոն Քիշոտ — Կյանքից կտրված,
երևակայող, երազող մարդ, արկածախնդիր,
անհեռատես, ծիծաղելի
վիճակի մեջ գտնվող մարդ:
(Իսպանացի մեծ գրող Մ. Աերվան-
տեսի վեպի գլխավոր հերոսի
անունից):
Դպրոց անցնել — Փորձառություն ձեռք
բերել:
Դռանդ շունն էլ պիտի սիրուն լինի •
Ամեն բան գեղեցկություն է սիրում,
գեղեցկությունը հաճելի է
բոլորին:
Դռանը կապելու շուն — Արհամարհանքի,
ամենաստոր ծառայության
արժանի, ստոր պարտականություններ
կատարող:
Դռանը չոքել — Մեկին որևէ դժբախտ
դեպք պատահել, անակնկալ վրա
հասնել:
Դռի-դռի ածել կամ խաղացնել —
Խաբխբել, չարչարել, նեղել, հոգին
հանել:
Դռները ծեծել — Խնդիրքով շատ տեղեր
դիմել, բողոքել:
Դռները մաշել — Շատերին և հաճախակի
դիմել խնդրել:
Դռնից դուրս անես, լուսամուտիդ
կմտնի — Աներես է, համառ է, տնից
ոչ մի կերպ դուրս չի գա:
Դրախտում ստվեր տեսնել — Ձգտել
ամենքի մեջ թերություններ տեսնել:
Դրակոնյան օրենք — Խիստ դաժան,
բարբարոսական օրենքներ:
Դրսից հայելի, ներսից ածելի (դրսից
հրեշտակ, ներսից սատանա) ֊
Արտաքնապես իրեն ազնիվ ցույց
տվող, բայց իրականում նենգ,
վնասակար, խորամանկ մարդ:
Դու ես, որ կաս — Միակն ես, ամենազոր
ես:
Դուդուկի տակ պարել — Մեկի թելադրանքով
գործել:

326 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Դու ինձ մի աչքո՞վ ես նայում — Ինձ
անշնորհք, տկար մա՞րդ ես կարծում:
Դու մի ասա — Բանից պարզվում է,
իմացածին հակառակ, մինչդեռ ես
չգիտեի:
Դունչը կա պ ա ծ մոզի — Դատարկ
մարդ:
Դունչը քարին դիպչել — Անհաջողության
հանդիպել, գործերը ձախողվել:
Դուռ գտնել — Մի ելք գտնել:
Դուռը երեսին ետ դնել (ծածկել, փա կել)
— Տ անից դուրս անել, չընդունել,
վռնդել:
Դուռը կտրել — Որևէ պահանջով ներկայանալ:
Դու ո՞ւմ շունն ես — Արհամարհական
ինչպե՞ս ես համարձակվում, դու
ո՞վ ես:

Ե
Եգիպտական առեղծված (հանելուկ)
— Անվերծանելի, անհասկանալի
բան:
Եգիպտական պա տիժ — Ծանր, անտանելի
պատիժ:
Եդեմական դրախտ — Ադամի և Եվայի
ապրած վայրը: Երջանիկ կյանք,
բարեկեցություն:
Եդեմական խնձոր — Գայթակղության
պատճառ առիթ: Ըստ առասպելի
այն խնձորը, որը երբ Ադամը կերավ,
արտաքսվեց դրախտից:
Եզան պես աշխատել — Առանց հոգնելու
շատ աշխատել:
Եզան պես համառել — Իր ասածից
չհրաժարվել, իր ասածը պնդել,
կամակոր լինել:
Եզան տակ հորթ փնտրել — Մի ամե-
նաչնչին բան փնտրել մեկին բամբասելու,
զրպարտելու կամ մեղադրելու:
Բծախնդիր լինել:

Եզոպոսյան լեզու — Այլաբանական լեզու,
իր մտքերը սքողված արտահայտելու
եղանակ, առակների միջոցով
թերությունների մասին խոսել:
Եթե պատը կլսի’ նա էլ կլսի — Բոլորովին
չի լսում, ոչ մեկի խոսքին ուշադրություն
չի դարձնում, կամակոր
մարդ է:
Եկած ճամփան մոռանալ — Շվարել,
մոլորվել, գլուխը կորցնել: Վատ
վիճակի մեջ ընկնել:
Եղջյուրները կոտրել — Մեկին սանձել,
համառությունը կոտրել, զսպել:
Եղջյուրները ցույց տալ — Ուժով
սպառնալ:
Եղ ու մեղր դառնալ — Հաշտվել, մտերմանալ,
իրար հետ խաղաղ լինել:
եղունգը չարժի — Չնչին է, ցածր է որևէ
մեկից:
Եղունգը մսից չես բաժանի • Հարազատներին
իրարից չես բաժանի:
Եղունգի չափ — Շատ փոքր, չնչին,
շատ քիչ:
Եղունգի վրա գրել — Պարտքից հրաժարվել,
պարտքն ուրանալ:
Եղունգները կրծել — Զղջալ, ափսոսալ:
եղունգների միսն ուտել — Չարաչար
տանջվել, չարչարվել:
Ես եմ, որ կամ — Մեծամտանալու, գոռոզանալու
արտահայտություն,
քիթը բարձր պահել:
Ես ո՞ր ջուրն ընկնեմ — Ես ի՞նչ անեմ,
չեմ իմանում անելիքս, անելանելի
վիճակի մեջ եմ:
ես տերը չեմ — Ես այդ գործին չեմ
խառնվի, պատասխանատվությունը
ինձ վրա չեմ վերցնի:
Ես քեզ ցույց կտամ — Մեկին մի բանով
սպառնալ:
Ես քո շունն եմ — Մեկին շատ նվիրված
և հպատակ լինել (ստորացուցիչ
արտահայտություն):

327 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Եվայի աղջիկ — Ավելորդ հետաքրքրասիրությամբ
տառապող կին: Կին,
աղջիկ:
Եվայի զգեստով — Մերկ:
Եվ ևս անել — Յուրացնել, սեփականել
(անօրեն ճանապարհով): Մեջտեղից
վերացնել, սպանել:
Ետևից ընկնել — Հետապնդել, հալածել:
Աիրային նպատակով հետապնդել:
Ետևից խոսել — Բամբասել, չարախո-
սել (մեկի բացակայությամբ):
Ետևիցդ ո՞վ է վազում — Ինչո՞ւ ես
շտապում, մի շտապիր:
Ետ ընկած — Հետամնաց, անուշադրու-
թյան մատնված:
ետին միտք — Թաքնված մտադրություն,
գաղտնի դիտավորություն:
Ետ կանգնել — Պայմանից, ասածից,
որևէ մտադրությունից հրաժարվել:
Ետ վարժվել (սովորել) — Մի բանի
նկատմամբ խորթանալ:
Երազներով ապրել — Տարվել սին հույսերով,
երևակայությամբ:
Երազում էլ չտեսնել — Երբեք, բոլորովին
չտեսնել:
Երակների մեջ արյունը սառչել —
Սաստիկ վախենալ:
Երակ ունենալ — Մի ծալքը պակաս լինել,
որոշ թուլություն ունենալ,
դյուրագրգիռ լինել, հավասարակշռված
չլինել:
Երգը երգված է — Մեկի բանը վերջացած
է, ոչինչ չի կարող այլևս փոխել
նրա վիճակը:
Երեխա բաների ետևից ընկնել — Իր
տարիքին անհամապատասխան
գործով զբաղվել:
Երեկվա կերածը մոռանալ — Չհիշել,
հիշողությունից թույլ լինել:
Երես առած — Լկտի, լպիրշ, աներես:
Երես առ երես — Իրար դեմ դիմաց,
առերեսելով, առանց վկաների
կամ կողմնակի մարդկանց:
Երես առնել — Իր չափը կորցնել, աներես
դառնալ, լպիրշանալ, լկտիանալ:
Երես դարձնել — Արհամարհել, անու-
շադրության մատնել, խուսափել,
մոռացության տալ:
Երես թեքել — Արհամարհել, անուշադ-
րության մատնել, չտեսնելու տալ:
երեսը բացվել — Համարձակ դառնալ:
Կայտառանալ, թարմանալ:
Երեսը բռնել — Համարձակվել, համարձակություն
ձեռք բերել, չամաչել
մի բան ասելու’ խնդրելու:
Երեսը գետին քսել — Ստորանալ,
նվաստանալ:
Երեսը գնալ — Մեկին մի խնդրով դիմել:
Երեսը գոմշի կաշի անել — Չամաչել,
ամոթի զգացում չունենալ:
Երեսը դեմ անել — Պնդերեսությամբ,
առանց ամաչելու պնդել, պահանջել,
խնդրել, աներեսություն անել:
Երեսը թթվեցնել — Դժգոհություն արտահայտել,
դժգոհել, նեղացած
լինել, քիթը կախել:
Երեսը թուք ու մուր բերել — Անպատվություն
բերել, անպատվել,
անարգել:
Երեսին թքում են, ասում է’ անձրև է
գալիս — Ամոթի զգացում չունի,
անամոթ մեկն է:
Երեսը լվանալ — Մեկին անպատվել,
անարգել:
երեսը կախ — Տխուր, դժգոհ, դառնացած
դեմքով:
Երեսը ճերմակ — Պարզերես, գործը
հաջողությամբ գլուխ բերած,
պարսավանքի արժանի ոչ մի բան
չարած:
Երեսը մաքուր — Անաղարտ, պարզերես,
չապականված, երեսը բաց:
Երեսը մրել — Մեկին անպատվել, խայտառակ
անել:
Երեսը շրջել — Երես դարձնել, անու-
շադրության մատնել, հանդիպելիս
խուսափել, չխոսել, մերժել:

328 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Երեսը չբռնել — Ամաչել մի բան խնդրելու:
Երեսը պահել — Մեկի վրա հույս ունենալ,
ակնկալել, մեկին ապավինել:
Ակնապիշ նայել, հետևել:
Երեսը պա տռած — Շատ համարձակ,
լկտի, լպիրշ, անամոթ, անպատկառ:
Երեսը պարզ անել — Մեկի հույսը արդարացնել,
մի գործը լավ անել:
Երեսը պինդ — Համառ, անամոթ, պնդերես:
Երեսը փափուկ — Բոլորին ընդառաջող,
ուրիշների խնդիրքը չմերժող,
զիջող:
Երես թռչել — Հակադրվել, վիճել իրենից
մեծի հետ:
Երեսի զոռով — Պնդերեսորեն, աներեսաբար:
երեսի կաշին հաստ — Ինքնասիրությունից
զուրկ, ամոթի զգացում
չունեցող:
Երեսի մեռոնը թափվել — Ամոթը,
պատկառանքը կորցնել, երեսին
մեռոն չմնալ:
Երեսին ասել — Առանց քաշվելու դիմա-
ցինի արատներն ասել:
Երեսին աբուռ չկա — Անպատկառ է,
պատվի զգացում չունի:
երեսին թքել — Արհամարհել, անպատվել:
Երեսին որ թուր բռնես’ երեսը չի թեքի
— Անվախ, աներկյուղ է, կտրիճ,
քաջ է:
Եըեսին նայել չի լինում — Շատ նիհար
է: Չափազանց բարկացած է:
Երեսին ցեխ քսել — Անպատվել, անարգել,
պարսավել:
Երեսի վրա ընկած — Անուշադրության
մատնված, մոռացված, բարձիթողի
արված:
երեսի վրա թողնել — Որևէ բան անու-
շադրության մատնել:
Երեսից գցել — Անուշադրության մատնել,
լքել:
երեսից ժանգ թափվել — Դեմքը մռայլվել,
խոժոռվել, դեմքի արտահայտությունը
խիստ լինել, անտրամադիր
լինել:
Երեսից կախվել — Թախանձագին
խնդրել:
Երեսից որ ճանճ ընկնի, հազար
կտոր կդառնա — Ասվում է դաժան,
խստաշունչ, մռայլ մարդու
մասին:
Երեսից քահանա, տակից սատանա —
Արտաքնապես իրեն ազնիվ ցույց
տվող, բայց ներքուստ, իրականում
չար, նենգ, վնասակար մարդ:
Երեսի քողը պատռել — Անամոթ, անպարկեշտ:
Երեսի քրտինքով — Մեծագույն ջանքերով’
լարվածությամբ, մեծ ճիգ թափելով:
երես ծռել — Նվաստանալով խնդրել:
Երեսով(ը) տալ — Յանդիմանելով հիշեցնել:
երեսին խփել:
Երես տալ — Մեկին շատ սիրելուց քմահաճ,
կամակոր դարձնել:
Երևան գալ — Բացահայտվել, հայտնը-
վել:
Երեք ծառերի արանքում մոլորվել —
Չկարողանալ կողմնորոշվել:
Երկաթե կրունկ — Բռնություն, բռնապետություն:
Երկաթը տաք-տաք ծեծել — Ակսած
գործը առանց հապաղելու շարունակել
ավարտել, հարմար առիթը
բաց չթողնել:
երկար չվան անել — Խոսքը, գործը երկարացնել,
շատ խոսել:
երկար ու բարակ խոսել — Մանրամասն,
հանգամանալից խոսել,
շատախոսել:
Երկար լեզու ունենալ — Իրավասու լինել
մեծ-մեծ խոսելու, հպարտանալու,
ոչ ոքից չվախենալու:

329 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Երկինք բարձրացնել ■ Չափից դուրս
գովել, գովերգել:
երկինք-գետին իրար անցնել (խառ-
նըվել) — Տակնուվրա լինել ամեն
ինչ, մեծ խառնաշփոթություն
առաջ գալ:
Երկինքը գլխին մթնել — Մեծ աղետի
ենթարկվել, սարսափահար լինել:
Երկինքը գլխին փուլ գալ ■ Դժբախտության
հանդիպել:
Երկնային մանանա — Հազվագյուտ
ուտելիք, խիստ ցանկալի բան
(ըստ Աստվածաշնչի երկնքից
հրեաների համար իջած սնունդ):
Երկնային պ ա տ իժ (պատուհաս) —
Բնության արհավիրք, մեծ չարիք,
ավերածություն:
Երկնքի ու երկրի միջև սավառնել —
Երևակայական, երազային վիճակում
լինել:
Երկնքից աստղեր վեր բերել — Շատ
հնարագետ, իմաստուն լինել,
հրաշք գործել, որևէ անհնար բան
կատարել:
Երկնքից աստված էլ որ գա — Ոչ մի
դեպքում, ինչ էլ որ լինի ոչ:
երկու դռան հաչող — Միաժամանակ
երկուսի համար ծառայող, երկուսի
շահերը պաշտպանող, երկու
տիրոջ ծառա:
Երկու երանին մի տեղ չլինել — Բոլոր
լավ հատկանիշները կամ բաները
միասին չլինել:
Երկու խոսքի լինել — Կեղծավոր, երկդիմի
լինել:
Երկու խոսքով — Համառոտ կերպով:
Երկու կրակի մեջ ընկնել — Անելանելի
դրության մեջ լինել, փորձանքի
մեջ ընկնել:
Երկուսի մեջ սև կատու անցնել —
Միմյանց դեմ լարվել, իրարից
խռովել, գժտվել:
Երկուսի ջուրը մի առվով չի գնում —
Իրար հետ համերաշխ չեն կարող
լինել:
Երկուսն էլ մի սանրի կտավ են — Բնավորությամբ,
էությամբ նույնն են:
Երկու ոտքը մի ամանի մեջ դնել —
Ասածը պնդել, համառել, պահանջել:
Երկու ոտքով ցեխն ընկնել — Անելանելի
դրության մեջ ընկնել:
Երկու սրի արանքում — Անելանելի վիճակ’
մահվան վտանգի առաջ:
Երկու տիրոջ ծառա — Գլխին երկու
տեր ունեցող:
Երջանիկ աստղի տակ ծնվել — Հաջողության
հանդիպել, բախտավոր
լինել:
Եփած հավի ծիծաղը կգա — Հիմար-
հիմար, անմիտ բաներ ես ասում:
Եփող-թափող — Տնային զանազան
բաներ կատարող, աշխատասեր:

Զ
Զահլան գնալ — Խիստ ձանձրանալ,
շատ հոգնել:
Զահլա չունենալ — ժամանակ, տրամադրություն
չունենալ:
Զանց անել — Անուշադիր թողնելով մի
բան մոտովն անցնել, անուշադ-
րության մատնել:
Զանց առնել — Անուշադրության մատնել:
Զարմանքը շարժել — Ապշեցնել:
Զարզանդը գալ — Խիստ վախենալ,
զարհուրել:
Զենքի դիմել — Կռվի դուրս գալ:
Զենքը ձեռքին — Զինված:
Զենք(եր)ը վայր դնել — Հանձնվել,
պարտվել:
Զրոյի հավասարեցնել — Ոչնչացնել,
արժեզրկել:
Զուռնա-դհոլ զարկել — Հռչակել,
տարփողել:
Զուռնայի տակ պարել — Ուրիշի խոսքով
շարժվել’ գործել:

330 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

է
էլի Իր Էշը քշել — իր ասածը կամ արածը
շարունակել’ ուշադրություն
չդարձնելով ուրիշի դիտողություններին,
իր խոսքն առաջ տանել:
Էշ արածեցնող — Հիմար, ապուշ:
Էշը կորցնել’ փալանի հետևից ման
գալ — Կարևորից, հիմնականից
զրկվելուց հետո չնչին բաների
մասին մտածել:
Էշը ցեխից հանել — Դժվար կացությունից
հանել, ազատել:
Էշի ականջում քնա ծ — Ապուշ, տխմար,
անտեղյակ (մարդ):
Էշիդ ո՞վ Է չոշ ասում — Ո՞վ Է քեզ խանգարում,
նեղացնում, քեզ ոչ ոք չի
խանգարում, նեղացնում:
Էշի դրա խտ ընկնել — Կերուխումի մեջ
ընկնել, հարբել:
Էշի ցատկին — Երբեք, ոչ մի դեպքում:
Էշի հարսանիք — Խայտառակություն,
փորձանք:
Էշի մարտիրոսություն ■ Աննպատակ,
անիմաստ զոհ, հիմար բանի համար
կյանքը զոհաբերել, կյանքը
տալ:
Էշի մշակ — Իզուր տեղը աշխատող,
ապարդյուն աշխատանք թափող:
Էշին չոշ ասել — Մեկին փոքր չափով
վիրավորել, մեկի խաթրին կպչել:
Էշի տեղ դնել — Հիմար համարելով
բանի տեղ չդնել, արհամարհել,
մարդու տեղ չդնել, մարդ չհամարել:
Էշից վախենալ’ փալանին ծեծել ■
Զայրույթն անմեղ բանի վրա թափել,
ուժը փոքրին պատել:
Էշ կտրել — Շվարել, շվարած ապշած
մնալ:
Էշ ներկող — Խաբեբա, խարդախ:
Էշ ուտել, Էշ մեծանալ — Կոպիտ, անտաշ
դաստիարակություն ստանալ,
ի ծնե կոպիտ, անտաշ լինել:
Էոլյան տավիղ — Քնքուշ լարեր (հունական
դիցաբանության մեջ քա մու
աստված Էոլեի տավիղը, որը
նուրբ հնչյուններ էր արձակում
արևածագին և մեղմիկ զեփյուռի
ժամանակ):
Էս Է որ կա — Այսպես էլ պետք է լինի:
Էս խմորը շատ ջուր կվերցնի — Այս
գործը շատ կծավալվի, դեռ շատ
բաներ կպարզվեն:
Էս ո՞ր խաչից Է — Զարմացական արտահայտություն,
անսպասելի
երևույթ:
Էս ո՞ր քամին Է քեզ բերել — Ասվում է
մեկի պատահաբար, անսպասելի
գալու մասին, ինչպե՞ս պատահեց,
որ եկար:
Էսօր-Էգուց անել — Ձգձգել, զանազան
պատճառներով ուշացնել:
էսօր ես մեռել, թե էգուց — Անսպասելի
ուշաթափվել, անշարժանալ,
անշնչանալ:
էսօր քեֆ չունենալ — Հիվանդ տկար
լինել:
էրվել ‘խորովվել — Այրվել, տանջահար
լինել:
Ը
Ընդհանուր լեզու գտնել — Որևէ հարցի
կապակցությամբ իրար հետ
համաձայնության գալ:
Ընդհանուր հայտարարի բերել —
Տարբերությունները վերացնել:
Ընկած-ելած — Փորձված, կյանքի մեծ
փորձ ունեցող:
Ընդհատակ անցնել — Գաղտնի գործել:
Ընկերովի մահը հարսանիք է — Ոչինչ,
նույնիսկ մահը սարսափելի չէ,
եթե բոլորի հետ է ընկերովի է:
Ընկնող աստղ ■ Փառքից, վայելքից
անկում ապրող, փառքից զրկվող,
մոռացվող:

331 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Ընտանիքի գլուխ — Տան տղամարդ:
Ընտրություն չկա — Մի քանի բանի մեջ
ընտրություն անելու հնարավորություն
երկընտրանք չկա,
ստիպված է կատարելու:
Ըստ ամենայնի — Ամեն բանով, բոլոր
կողմերով:
Ըստ արժանվույն — Արժանիքի համեմատ,
համապատասխան չափով:
Ըստ երևույթին — Ինչպես երևում է,
ինչպես թվում է:
Ըստ ի и — Իմ կարծիքով, իմ հւսմոզ-
մամբ:
Ըստ կարգի — Կարգով, շարքով, հերթով,
կարգի համաձայն:
Ըստ կարելվույն — Հնարավորին չափ,
հնարավորության սահմաններում:
Թ
Թագավոր թագա վորաց — Արքայից
արքա:
Թագ ու պսակ — Ամուսնություն: Զարդ,
գլուխգործոց, աչքի ընկնող գեղեցկություն:
Թաթը վրան դնել — Մի բանի տեր դառնալ,
մի բան իրենը համարել,
ուրիշին թույլ չտալ օգտվելու, խլել,
զավթել: ճնշել, հարստահարել:
Թալակն ընկա ծ աղվեսի նման —
Շատ ծեծ ուտել, շատ ծեծվել:
Թախտից գցել — Իշխանությունից
զրկել:
Թակարդը գցել ■ Խորամանկությամբ
մեկին վնասել, ծուղակի մեջ գցել,
հնազանդեցնել գործակից դարձնելու
համար:
Թակարդ(ն) ընկնել — Ծուղակն ընկնել,
բանսարկության, դավադրության
զոհ դառնալ:
Թակարդ լարել — Դավ դնել, որոգայթ
լարել:
Թանաքը չչորացած — Առանց մշակելու,
խմբագրելու, վերանայելու,
ստուգելու:
Թան ընկած մուկ — Ամբողջովին թըրջ-
ված: Ամոթից կուչ եկած, խայտառակված:
Թանին թթու չասել — Մեկին որևէ դիտողություն
չանել, որևէ բանով
չմեղադրել:
Թանկ գնով — Մեծ տանջանքով, զոհաբերություններով:
Թանկից էժան չկա — Ավելի լավ է
թանկ, բայց լավորակ ու դիմացկուն
բան առնել, քան էժան, բայց
վատորակ:
Թանկ ծաքսել — Սեթևեթել, չեմուչում
անել, նազ ծախել, կոտրատվել:
Թանկ նստել — Շատ ծախս պահանջել,
մեծ ծախսերի հետ կապված լինել:
Անախորժ հետևանքներ ունենալ:
Թանկ ու կրակ — Չափազանց թանկ:
Թարս ձի նստել — Հակառակվել, հակառակ
գնալ, կամակորել:
Թարսի նման (պես) — Հակառակ իր .
ցանկությանը:
Թարս վեր կենալ — Բարկացած, անտրամադիր
լինել:
Թարփն ընկնել — Մեկի պատրաստած
որոգայթի մեջ ընկնել:
Թաց աչքի կարոտ — Դժբախտությունից
զերծ:
Թացն ու չորը իրար հետ այրվել — Անմեղը
մեղավորի հետ տուժել:
Թաց տեղ չպառկել — Միշտ իր շահը
նկատի ունենալ, գերադասել,
հաշվենկատ լինել, երբեք չվստահել,
չտուժել:
Թափն ընկնել — եռանդը, ուժը մարել,
թուլանալ:
Թափ տալ ■ Հանդիմանել, նախատել:
Մի բան կորզել, շորթել:
Թաքնված տաղանդ — Ի հայտ չեկած
բնական ձիրք:

332 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Թեթև բարքի տեր — Անբարոյական,
հեշտասեր, թեթևաբարո, վատ
վարքի տեր:
Թեթև ձեռքով — Հետևանքի մասին
առանց երկար մտածելու:
Թելիկ-մելիկ գալ — Կոտրատվել, նազ
անել:
Թելը կտրել — Մի բան ընդհատել:
Թել քա շես’ հազար կարկատա ն
կթափվի ■ Հագի շորերը շատ հին
են, ցնցոտիներ են:
Թեկուզ քարը տրաքվի (ճաքի) — Ինչ
էլ որ լինի:
Թևաթափ անել ■ Մեկին հուսահատեցնել:
Թև առնել — Թևավորվել, ոգևորվել,
նոր ուժ ստանալ, ուրախանալ,
ցնծալ:
Թևավոր խոսք — Դիպուկ արտահայտություն,
ասույթ:
Թևերը թուլանալ — Հուսահատվել,
վհատվել, ընկճվել:
Թևերը ծալած նստել — Անգործ մնալ,
ոչինչ չանել:
Թևեըը քշտել, մեջտեղ մտնել ֊Պատրաստվել
մի գործ անելու:
Թևերի տակ առնել — Հովանավորել,
պաշտպանության տակ վերցնել,
խնամել, պահել:
Թևերի տակ բարձ (ձմերուկ) դնել —
Մին խոստումներով ոգևորել, մեկին
դրդել մի բան անելու: Շողոքորթել:
Թև թևի տալ — Միմյանց թևանցուկ
անել: Միմյանց օգնել, աշխատել:
Թևի տակ մտնել — Մեկի հովանավորության
տակ մտնել:
Թև տալ — Խրախուսել, ոգևորել, համարձակություն
ներշնչել:
Թև ու թիկունք — Ապավեն, հովանավորություն,
նեցուկ:
Թեփշի լիզել — Պնակալիզություն
անել, հացկատակությամբ զբաղվել,
քծնել:
Թզենու տերև — Անամոթ լպիրշ
արարքները կեղծավորությամբ
ծածկելը (Ադամի և Եվայի ամոթը
ծածկող տերև):
Թթու դեմք ընդունել — Նոթերը կիտել,
դեմքը թթվեցնել, բարկանալ:
Թթու դնել — Մի բան երկար պահել,
երևան չհանել, հնացնել: Աղջկան
տանը պահել, ժամանակին չամուսնացնել:
Թթու խ ոսք — Հանդիմանական խոսք,
վիրավորանք:
— Թիկունքային առնետ — Պատերազմի
ժամանակ առաջավոր գծից հեռու’
թիկունքում ծառայող զինվոր,
պատերազմ գնալուց խուսափող:
Թիկունքին կանգնել — Մեկին պաշտպան
կանգնել, օգնել:
Թիկունքից հարվածել — Մտերիմին
անսպասելի և անտեսանելի հար-
վածել:
Թիկունքն ամուր — Հզոր հովանավորություն
ունեցող:
Թիկունք(ը) դարձնել — Փախչել,
փախչելով նահանջել:
Թիփի անել — Աուտ խոսել, փչել:
Թխովի բառ — Շինծու, հնարովի, արհեստական
բառ:
Թղթի վրա մնալ — Ընդունված որոշումը
չիրագործել:
Թմբուկ զարկել — Պարծենալով հռչակել,
լուրը տարածել, մեկին թմբկահարել:
Թշնամու ձեռքը զենք տալ — Որևէ
արարքով նպաստել թշնամու գործողությանը:
Թոզը քամուն տալ — Ոչնչացնել, ջախջախել,
հողմացրիվ անել, խիստ
պատժել:
Թոկը կտրած մոզի — Անկարգապահ,
անզուսպ, խելառ:
Թոկը որտեղից բարակ է, այնտեղից
թող կտրվի — Փույթ չէ, ինչ ուզում
է թող լինի:

333 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Թոկից փ ա խ ա ծ — Սրիկա, (շատ անգամ
բռնված ու դուրս պրծած):
Ապերասան, անիշխանական
(մարդ):
Թոկ չեմ տա, որ խեղդվի — Նույնիսկ
թոկի արժանի չէ, որով խեղդվի:
Թոհ ու բոհ — Քաոս, խառնաշփոթություն:
Թողություն արեք — Ներեցեք, ներողամիտ
եղեք:
Թոնիրն ածես’ շորահոտ չի գա — Չափազանց
աղքատ է, տկլոր է, ոչինչ
չունի հագին:
Թռչունը թռավ — Որսը մեր ձեռքից
խուսափեց, որսը փախցրինք
անզգուշաբար:
Թռչունի թևով — Շատ արագ:
Թռչունի խելք — Ծանծաղամիտ, պակասամիտ:
Թռչունի կաթ — Հազվագյուտ, չճարվող
բան:
Թռչունի պես ապրել — Ազատ, անհոգ
կյանք վարել:
Թռչուն խաղացնել (թռցնել) — Պա-
րապ-սարապ թրև գալ:
Թռչունների արքա — Արծիվ, հավքերի
արքա:
Թրախորով անել — Սրախողխող անել,
սրով սպանել:
Թրև գալ — Աննպատակ թափառել:
Թրերը խաչաձևել — Մենամարտել,
ընդհարվել:
Թրի տակ — Մեկի իշխանության տակ,
ներքո:
Թրի տակով անցնել — Մեկի իշխանությանը
ենթարկվել, հնազանդվել:
Թրջված հավ — Խեղճ ու կրակ, խեղճ
ու անճար մարդ:
Թութակի պես կրկնել — Չհասկանալով
կրկնել, մեխանիկորեն կրկնել:
Թուխս նստել — Տանից երկար ժամանակ
դուրս չգալ: Մի տեղ երկար
ժամանակ նստել:
Թուղթ բանալ (բաց անել) — Գուշակել:
Թուղթ կրծող — Բյուրոկրատ, չինովնիկ:
Գրող, գրական աշխատող:
Թուղթ մրոտող — Անտաղանդ, անշնորհք
բաներ գրող:
Թուղթ չեմ, որ թրջվեմ — Տոկուն, դիմացկուն
եմ, ինձ վնաս չի լինի:
Թույլ բերան — Գաղտնիք չպահող:
Թույլ կողմը — Որևէ մեկի թերությունը,
բնավորության անսովոր, տարօրինակ
գիծը:
Թույնը թափել — Մեկի վրա զայրույթը,
բարկությունը թափել, կատաղել:
Թունավոր լեզու — Չարախոս մարդ,
կծող, խայթող, չար լեզու, օձի լեզու:
Թունդ խ ոսք — Կծու խոսք, հայհոյանք,
նախատինք:
Թուրը կտրել — Իշխանություն ունենալ:
Թուրը պատյանը դնել — Համաձայնության
գալ’ հաշտվել:
Թուր ու թվանք դառնալ — Իրար հետ
սաստիկ թշնամանալ:
Թուքը բերանում չորանալ — Սաստիկ
վախենալ, սարսափահար լինել:
Թուքը կպչել — Սաստիկ ծարավել, բերանը
ցամաքել, չորանալ:
Թուքը կուլ տալ — Ուտելու մեծ ցանկություն
ունենալ, ցանկալի, բայց
իր համար անմատչելի ուտելիքին
նայել:
Թուք ու մուր — Անպատվություն,
անարգանք, պարսավանք:
Թքածը լիզել — Ասածից հետ կանգնել,
նախկին խոսքից հրաժարվել, իր
հրամանը, կարգադրությունը փոխել:
Թքած ունենալ — Բանի տեղ չդնել,
հաշվի չառնել:
Թքել մեկի վրա — Մեկից վերջնականապես
հրաժարվել, խաչ դնել մե-
կի վրա:
Թքես’ գետնին չի ընկնի — Սաստիկ
ցուրտ է:

334 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Թքում ես երեսին, ասում է’ անձրև է
գալիս — Ամոթ’ պատկառանք չունի,
անամոթի մեկն է:
Թքով կպցրած — Ոչ ամուր, խախուտ,
մի կերպ իրար կպցրած:
Թքել մեկի (մի բանի) վրա — Արհամարհել,
բանի տեղ չդնել:
Ժ
ժամանակ գտնել — Հարմար առիթ
գտնել, հարմար պահ ընտրել:
ժամանակը իր գործը կանի — ժամանակի
ընթացքում անհրաժեշտ
փոփոխությունները կկատարվեն:
ժամանակը հղի է — Նորանոր բաներ
են սպասվում:
ժա մանա կը ոսկի է — ժամանակը
չպետք է անտեղի վատնել, ժամանակը
շահավետ պետք է օգտագործել:
ժամանակը չի սպասում — Անհրաժեշտ
է շուտափույթ գործել,
չպետք է հապաղել, ուշացնել:
ժամանակը վերքերը կբուժի — ժամանակի
ընթացքում վիշտն ամոքվում
է:
ժամանակի հետ քայլել — Տվյալ ժամանակի
իրադրությանը պայմաններին
արձագանքել կամ հարմարվել:
ժամանակ կորցնել — Ուշանալ, դանդաղել,
ժամանակն ապարդյուն
վատնել:
ժամանակ շահել — Որևէ երկրորդական
բան առաջ բերելով’ ժամանակը
ձգձգել հետագայում օգտվելու
համար:
ժամանակ սպանել ֊Իզուր ժամանակ
վատնել, ժամանակը ապարդյուն
անցկացնել:
ժա մա վա ճա ռ լինել — ժամանակը
չնչին բաների վրա’ ապարդյուն,
անտեղի վատնել:
ժամերը համրել — Մի ցանկալի բանի
անհամբեր սպասել:
ժամը ժամից անցնել — Ուշանալ, շատ
ժամանակ անցնել:
ժամից ես եմ գալիս, ողորմի Աստվա
ծ դո՞ւ ես ասում — Ասված է մեկի
մասին, որը առանց տեղյակ լինելու
գործի էությանը, վիճում է
այնպիսի բաների մասին, որին դի-
մացինը շատ լավ տեղյակ է:
ժանիքը ցույց տալ — Հոշոտելու պատրաստ
լինել, խիստ դեմք, վերաբերմունք
ցույց տալ: Ատամները
ցույց տալ:
ժողովրդի ձայն — Հասարակական
կարծիք, հանրության ցանկություն’
կարծիք:
Ի
Ի դերև ելնել — Չարդարանալ, չիրականանալ:
Իզն ու թոզը կորչել — Անհետ կորչել,
այլևս չերևալ:
Իծահազ տալ — Կեղծ հազալ:
Ի հայտ բերել — Ասպարեզ հանել:
Ի հեճուկս նրա ֊Նրա կամքի, ցանկության
հակառակ, նրան չարացնելու
համար:
Իմն ինձ հասավ — Համբերությունս հա-
տավ:
Ի մի բերել — Ամբողջացնել, ամփոփել,
հավաքել:
Իմ ինչ բանն է — Իմ գործը չէ, ինձ չի վերաբերում:
Իմ խելքից Է — Ես եմ մեղավոր, պատճառը
ես եմ:
Իմ կարճ խելքով — Իմ համեստ կարծիքով,
ես այդպես եմ կարծում:

335 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Իմ հաշվին — Իմ ծախսով:
Իմն էլ այստեղ էր հատել — Նախասահմանությամբ
ես էլ այս վախճանը
պետք է ունենայի:
Իմ օրում — Իմ կյանքի ընթացքում: Ոչ
մի դեպքում, երբեք:
Ինձ ինչ — Ինձ չի վերաբերում, իմ գործը
չէ:
Ինձ հարցրու — Ամենից լավ ես գիտեմ:
Ինձ նայիր, քեզ խ ղ ճա — Առանց փորձված
մարդու խորհրդի կամ զգու-
շացման չանել մի բան, ինչ ինքն
արել և տուժել է:
Իններորդ ալիք — օովի փոթորկի ժամանակ
ամենաբարձր և ամենավտանգավոր
ալիքը: Որևէ բանի
ահավոր վտանգի կամ ամենաբարձր
վերելքի խորհրդանիշ:
Ինչ ասել կուզի — Անտարակույս, խոսք
չկա, իհարկե, հասկանալի է որ:
Ինչ ասեմ — Այլևս ասելիք չմնաց (գործածվում
է, երբ մեղադրում են մեկին,
որը չնայած խրատներին շարունակում
է իր սխալ ընթացքը):
Ինչ ասես արժե — Ամեն ինչ արժե, հիանալի
է, սքանչելի է, թանկարժեք է:
Ինչ արած — Ոչինչ, վնաս չունի, ստիպված,
հարկադրված, ճարահատյալ:
Ինչ արի-չարի — Որքան չարչարվեցի,
համոզեցի:
Ինչ բերանը գա — Առանց մտածելու
կամ ստուգելու, վայրիվերո,
ափեղցփեղ:
Ինչ գնով լինի — Ամեն կերպ, ամեն տեսակ
զոհողության գնով:
Ի՞նչ ես կորցրել, ինչի՞ ման գալիս —
Ամենամեծ բանը, ամենակարևորը
մոռացել երկրորդական բաների
մասին ես մտածում, միևնույն է’
ոչինչ դուրս չի գա:
Ի՞նչ երեսով — Ամոթ է, ամաչում եմ, կամաչեմ:
Ի՞նչ եմ քաշել — Շատ եմ տանջվել,
տառապել:
Ի՞նչ է մնում — Այլևս ոչինչ չի մնում:
Ի՞նչ է նա իրենից ներկայացնում —
Նա ո՞վ է, ի՞նչ է, ինչացո՞ւ է, նա
իրենից ոչինչ չի ներկայացնում:
Ինչի՞ է նման — Դժգոհություն, անբավականություն
մեկի վատ, անմիտ
արարքի վերաբերյալ: Գեղեցիկ չէ,
տգեղ, անճոռնի է:
Ինչ(ը) ինչոց է — Իրերի վիճակը, իրադրությունը
ինչպես է, բանը ինչումն է:
Ինչի՞ տեղ դնել — Մեկին ցածր համարել,
թերագնահատել, բանի տեղ
չդնել:
Ի՞նչ խա բար է — Այդ ի՞նչ բան է, ինչո՞ւ:
Ինչ խոսել կուզի — Խոսելն ավելորդ է,
առանց խոսելու էլ ամեն ինչ հասկանալի
է:
Ինչ խոսք • Անտարակույս, անպայման,
իհարկե:
Ի՞նչ հողը տամ գլխիս — Հուսահատության
արտահայտություն ի՞նչ
անեմ, ելք չկա, ի՞նչ կարող եմ
անել, չեմ իմանում ինչ անել:
Ի՞նչ միտք ունի — Աննպատակահարմար
է:
Ինչ ներելի է Զևսին, ներելի չէ մահկանացուներին
— Այն, ինչ ներելի
է մեծերին (հզորներին), այդ նույնը
չի կարելի ներել սովորական
մարդկանց:
Ի՞նչն է պակաս — Ոչ մի պակասություն
չունի, ամեն ինչ լավ է տեղին է:
Ի՞նչ պտուղ ես — Դու բոլորովին էլ միամիտ
չես, քո շահը լավ ես հասկանում:
Ինչպես երևում է — Հավանաբար, կարծես
թե, ըստ երևույթին:
Ինչպես ձուկը ջրում — Իրեն ազատ,
անկաշկանդ, լավ զգալ որևէ տեղ:
Ինչպես որոտը պայծառ երկնքում —
Անսպասելիորեն, հանկարծակի:
Ինչպես չէ — Այո, իհարկե, հարկավ:
Ի՞նչ սրտով — Ի՞նչ տրամադրությամբ,
անտրամադիր:

336 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Ի՞նչ ցավս է — Իմ պետքը, հոգը չէ, այդ
մասին ես չեմ մտահոգվում:
Ինչքան չլինի — Այսպես թե այնպես,
առնվազն, գոնե, որքան չլինի:
Ինչքան ուզես — Շատ, անթիվ, անհաշիվ:
Ինքն իրեն թանկ ծախել — Ինքն իրեն
բարձր դասել, բոլորից բարձր համարել:
Ինքն իրեն չճանաչել — Զայրույթից
ինքն իրեն կորցնել, խիստ բարկացած
լինել:
Ինքն իրեն ուտել — Զայրանալ, բորբոքվել:
Անհանգստանալ:
Ինքն իր հետ կռիվ տալ — Երկմտանքի
մեջ լինել, երկու հակաոակ մտքերի
մեջ տատանվել:
Ինքն իր ձեռքով կրակն ընկնել — Իր
տարօրինակ բնավորության
պատճառով ինքն էլ տուժել, իր
անելիքը չիմանալ:
Ինքն իր մեջ ամփոփվել — Շրջապւս-
տից, հասարակությունից անջատվել,
մեկուսանալ:
Ինքն իր ոտով — Իր հոժար կամքով,
հոժարակամ:
Ինքս ինձ հարցրի — Սկսեցի ինքս ինձ
մտածել, կշռադատել:
Իշխանություն բանեցնել — Իշխել, ղեկավարել:
Իշխող բարձունքներ — Տիրապետող
ԴԻՐՔ:
Իշտահիդ քա ցա խ — Կտրուկ մերժման,
դառն անհաջողության հանդիպես,
զուր է ակնկալիքդ:
Իշու խելք — Հիմարություն, անխելքություն:
Ի սեր Աստծո — Թախանձանք եթե
Աստված սիրում ես, հանուն Աստծո:
Իսկ և իսկ — ճիշտ, ուղիղ, նույնը, բոլորովին
նման:
Իսկը մայրն է — Ամբողջովին մորն է
նման:
Ի վերին Երուսաղեմ գնալ — Մեռնել,
մահանալ:
Ի վիճակի լինել — Կարողանալ, հնարավորություն
ունենալ:
Իր ականջները տեսնել — Ասվում է
մերժումը, մի բանի անհնարինությունը
խիստ արտահայտելու համար,
որևէ բան բոլորովին, երբեք
չստանալու, որևէ բանի երբեք
չտիրանալու համար:
Իր աղունն աղալ — Միայն իր գործն
առաջ տանել:
Իրանը իրան հասնել — Շատ նեղություն
կրել, հոգին դուրս գալ, չարչարվել:
Իրանից ասել — Հորինել, հեղինակել,
ստեղծել:
Իր աչքի գերանը մոռանալ’ ուրիշի
աչքի շյուղը տեսնել — Իր մեծ
պակասությունը անտեսել, ուրիշի
չնչին թերությունները մատնացույց
անել:
Իր ասածի — Համառ, կամակոր:
Իր աչքից ընկնել — Ինքն իրենից
զզվել, ինքն իր առաջ նվաստանալ:
Իրավունք բանեցնել — Իշխել:
Իրավունքը թրի ծայրին լինել —
Ուժով, զենքի օգնությամբ ցանկացածը
կատարել:
Իրար անցնել — Իրար խառնվել, ամբոխվել:
Շփոթվել, շշկռվել, գլուխը
կորցնել:
Իրար առնել — Վիճել, կռվել, իրար վիրավորել:
Իրար աչք մտնել — Իրար հավանել,
դուր գալ:
Իրար ատամի տալ — Իրար փորձել:
Իրար բերան թքել — Խոսքերը մեկ
անել, միասնաբար հանդես գալ,
իրար պաշտպանել:
Իրար բերանից պատառ խլել — Անձնական
շահի համար իրար դեմ
պայքար մղել, ոչ մի բանի առաջ
կանգ չառնել:

337 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Իրար բկից բռնել — Իրար հետ կռվել,
վիճել:
Իրար գլխի լցվել’ հավաքվել — Մի
տեղ հավաքվել, անկանոն, անկազմակերպ
մի տեղ խմբվել:
Իրար գլխով տալ — Իրար խփել, ջարդել,
ջարդուփշուր անել: Տակն ու
վրա անել, իրար խառնել, ամեն
տեղ որոնել:
Իրար գցել — Մեկը մյուսի վրա գցել:
Հազիվ, մի կերպ կարողանալ ապրել:
Բերանից կտրելով’ հավաքել,
խնայել: Կռվեցնել, դավել:
Իրար դիպչել — Իրար հետ ընդհարվել,
խոսքերով իրար վիրավորել, կռվել:
Իրար եղունգ ու միս լինել — Իրար
հետ միաբան, համերաշխ լինել,
շատ մտերիմ, անբաժան լինել:
Իրար երես նայել — Ապշել, որևէ բանից
գլուխ չհանել: Իրար օգնել:
Իրար երես կրծել — Իրար նախատել,
հանդիմանել, անպատվել:
Իրար լեզու հասկանալ — Միաբանել,
մտերմանալ, իրար հասկանալ:
Իրար խառնվել — Գլուխը կորցնել,
անելիքը չիմանալ, շփոթվել:
Իրար խ ոսք տալ — Ամուսնանալու կամ
որևէ այլ գործի համար ուխտ կապել,
երդվել:
Իրար ծանր խոսքեր ասել — Իրար վիրավորել:
Իրար կոկորդ կրծել — Իրար հետ անհաշտ
լինել կռվել, գժտվել:
Իրար կողմ տաշել — Միմյանց թերությունները
մեջ բերելով իրար անպատվել:
Յուրաքանչյուրը իր շահը
հաշվի առնել:
Իրար կողքի դնել — Համեմատել, բաղդատել:
Իրար կրունկ տրորել — Իրար վատաբանել,
կրնկակոխ հետևել:
Իրար հետ շուն ու գայլ լինել — Անհաշտ
թշնամիներ լինել, թշնամական
հարաբերության մեջ լինել:
Իրար ձեռք բռնել — Իրար օգնել,
օժանդակել:
Իրար ձեռք տալ — Հաշտվել, համաձայներ
Իրար միս կրծել — Իրար հետ գժտվել,
թշնամանալ, անհաշտ ապրել,
իրար սաստիկ ատել:
Իր արշինով չափել — Որևէ մեկի կամ
բանի մասին դատել միակողմանիորեն,
իր անձնական տեսանկյունով:
Իրար չտանել — Իրար չհանդուրժել,
միմյանց ատել:
Իրար ջան ասել, ջան լսել — Աիրալիր,
համերաշխ լինել միմյանց նկատմամբ:
Իրար սրտից ջուր խմել — Իրար լավ
հասկանալ, սրտակից լինել, իրար
հավանել:
Իրար վրա — Մեկը մյուսի հետևից,
առանց ընդհատելու:
Իրար տալ — Իրար ծեծել, ծեծկվել: Մի
բան տեղից շարժել:
Իրար տակ փորել ■ Իրար բամբասելով
վարկաբեկել, դավադրություն,
որոգայթ լարել, իրար
նկատմամբ անհաշտ լինել:
Իրար տանել — Միմյանց հանդուրժել,
իրար հետ հաշտ լինել, չգժտվել:
Իրար օձիք բաց չթողնել — Իրար
կպչել, իրար հետ կռվելու վիճակի
մեջ լինել:
Իր բախտին քացի տալ — Իր անխոհեմ
արարքներով իրեն վնասել, բախտը,
հաջողությունը իրենից վանել:
Իր բարձրության վրա լինել — Իր դիրքին
ու կոչմանը համապատասխանել:
Իր բերանով խնդրել — Անձամբ խընդ-
րել:
Իր բուռը հավաքել — Միանձնորեն իշխել,
բոլորին ենթարկել:

338 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Իր բռում պահել — Մեկին (կամ շատերին)
սաստիկ հսկողության մեջ
պահել, թույլ չտալ ազատ շունչ
քաշելու:
Իր գլխից դուրս բերել — Հորինել, մո-
գոնել:
Իր գլուխը լալ — Ծանր վիճակը ողբալ:
Իր գործը գիտենալ — Իր անելիքը գիտենալ,
իր գործում հմուտ լինել:
Իր դարն անցնել — Արդեն հնացած լինել,
նոր ժամանակներում իր գոյությունը
չարդարացնել:
Իր դարն ապրել — Հնացած:
Իր եղի (յուղի) մեջ տապակվել — Իր
սեփական չնչին միջոցներով ապրել,
գոյությունը պահպանել: Իր
հոգսերով, վշտերով տառապել,
չարչարվել:
Իրեն գտնել — Դժվար կացությունից
դուրս գալ, իրեն չկորցնել, չշփոթվել,
կողմնորոշվել: Իրեն դրսևորել:
Իրեն գցել — Արագությամբ ներս մտնել:
Իրեն երևակայել — Գոռոզանալ, մեծամտել,
իր մասին մեծ կարծիք
ունենալ:
Իրեն թանկացնել — Իր արժեքը գիտենալով
իրեն ծանր պահել, ձգձգել,
չեմ ու չում անել, սեթևեթել:
Իրեն թափ տալ — Ուժերը լարել, կըտ-
րուկ կերպով շրջադարձ կատարել:
Իրենից դուրս գալ — Համբերությունից
դուրս գալ, զայրանալ, ինքն իրեն
կորցնել:
Իրեն կարգի բերել — Հարդարվել, մազերը,
հագուստը ուղղել:
Իրեն կորցնել — Իր գլուխը կորցնել,
զայրանալ: Անելիքը չիմանալ,
շփոթվել:
Իրեն կտրատել — Խիստ հուզվել,
տագնապել, լաց ու կոծ անել:
Զայրանալ:
Իրեն կրակը գցել — Շատ աշխատել,
տանջվել, ջանալ, ճգնել: Փորձանքի,
պատուհասի մեջ ընկնել:
Իրեն հաշիվ տալ — Իր կատարած կամ
կատարելիք քայլերը կշռադատել,
գնահատել:
Իրեն հավաքել — Ուշքի գալ, զգաստանալ,
խելքը գլուխը հավաքել:
Զուսպ, չափավոր լինել:
Իրեն հեռու պահել — Որևէ գործից մի
կողմ քաշվել, որևէ բանի չմասնակցել:
Իրեն մեծ բանի տեղ դնել — Մեծամտել,
գոռոզանալ:
Իրեն պահել — Վարվել գիտենալ:
Զսպել իրեն:
Իրեն սպառել — Հնանալ, ծերանալ,
կարողություններից զրկվել, անպետքանալ:
Այլևս արդյունք տալ
չկարողանալ:
Իրենով անել — Դեպի իրեն քաշել, սեփականել,
յուրացնել, տեր դառնալ
մի բանի:
Իրեն ցույց տալ — Ցուցամոլ լինել:
Իրեն ուտել — Կատաղել: Տագնապել,
իրեն նեղել, տանջել:
Իրեն փշերի վրա զգալ — Շատ անհանգիստ
լինել, անհարմար տեղում,
վիճակում լինելու պատճառով
կաշկանդված լինել:
Իրերն իրենց անունով կոչել — ճշմարտությունն
ասել, ուղիղ ասել
առանց մեղմ բառեր կամ արտահայտություններ
որոնելու:
Իրերի բերումով — Հանգամանքների
թելադրանքով:
Իր զուռնան փչել — Իր ասածը պնդել,
իր ասածն անել, ուրիշի ասածի
վրա ուշադրություն չդարձնել:
ԻՐ էշը շինել — Մեկին իրեն ենթարկել,
իր կամակատարը դարձնել:
ԻՐ Էշի ընթացքը շեղել — Իր մտադրությունը
փոխել:
Իր ԷՀԸ (ձին) Քշել ՜ Ւ՚Ր ասածը առաջ
տանել, ուրիշին չլսել: Համառել,
կամակորել:

339 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Իր թելը մանել — Իր գործի մասին
մտածել’ հոգ տանել:
Իր լուման մտցնել — Իր ուժերի ներածին
չափով օգտակար մասնակցություն
ունենալ որևէ գործում:
Իր խաչը կրել — Տանջվել, տառապել,
իր հոգսը, վիշտը տանել:
Իր խոսքն առաջ տանել — Իր ասածն
անել, իր ասածը անցկացնել, համառել
(իր էշը քշել):
Իր խոսքը պահել — Իր խոսքը, խոստումը
կատարել:
Իր խոսքին մնալ — Իր կարծիքին մնալ,
համոզմունքը չփոխել:
Իր խոսքի տեր — Իր ասած խոսքը, իր
խոստումը չդրժող, կատարող
մարդ:
Իր խոսքն ասել — Որևէ բանում իրեն
ցույց տալ իր լուման մտցնել
կարևոր դեր խաղալ:
Իր կաշին ազատել — Վտանգավոր,
անախորժ, աննպաստ վիճակից
խույս տալ:
Իր կաշվի վրա զգալ — Սեփական փորձով
համոզվել, իր վրա զգալ:
Իր կաշվից վախենալ — Զգուշանալ,
մորթապաշտ լինել, անձը վտանգի
չենթարկել:
Իր կնիքը դնել — Իր ազդեցությունը,
հետքը թողնել:
Իր կշիռով մեկ ոսկի արժե — Շատ խելացի
է, ազնիվ մարդ է:
Իր կողմը գրավել — Իրեն համախոհ
դարձնել:
Իր համար կանոն դարձնել — Որպես
օրենք ընդունել, ղեկավարվել
դրանով:
Իր հացին քացի տալ — Չհասկանալով
վնաս բերել իր շահին:
Իր ձեռքը առնել — Ամեն ինչ ինքը տնօրինել,
միանձնաբար իրեն ենթարկել:
Իր ճանապարհով գնալ — Ինքնուրույնաբար
գործել, սեփական ուղին
հարթել:
Իր միսը կրծոտել — Ինքն իր մեջ բարկանալ,
իր բարկությունը դժվարությամբ
զսպել:
Իր շքից վախենալ — Իր ստվերից վախենալ,
շատ վախկոտ լինել:
Իր վրա շատ բան վերցնել — Իրեն
ավելին թույլ տալ, քան պետք է,
իր իրավունքները գերագնահատել:
Իր վրա վերցնել — Հանձն առնել, պարտավորվել:
Իր տեղը ճանաչել — Իր դիրքին համապատասխան
իրեն պահել, վարվել,
համեստ լինել:
Իր տեղը նստեցնել — Խոսքին արժանի
հակահարված տալ: Ամբարտավանին
իր սեւիական արժանիքները
ցույց տալ:
Իր ցավով խորովվել — Իր վիշտը միայնակ
տանել, իր վշտի հետ լինել:
Իր ուսերի վրա կրել — Ուրիշի հոգսը
քաշել:
իՐ ՔՐից դենը չտեսնել — Խիստ սահմանափակ
լինել, նեղ տեսանկյուն
ունենալ:
Իր օրում — Երբեք, ոչ մի ժամանակ:
Ի ցույց դնել — Դնել մի երևացող տեղ
հասարակությանը ցույց տալու
համար: Վերադասի կողմից մեկին
տույժի ենթարկել: Ցույց տալ:
Լ
Լակոնական պ ա տ ա սխ ա ն — Շատ
կարճ պատասխան:
Լայն սիրտ ունենալ ■ Համբերատար,
ներողամիտ, սրտաբաց լինել:
Լայն օր քաշել — Հանգիստ, բարեկեցիկ
կյանք վարել:
Լաչակ կապել — Արհամարհական, արտահայտություն
տղամարդուն
ուղղված, կին դառնալ, կնաբարո
լինել

340 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Լաչակ չունենալ — Անամոթ լինել (կանանց
մասին):
Լավ հոտ չգալ — Մեկից վատ բան
սպասել, կասկածելի, վտանգավոր
երևալ:
Լավ պահել (իրեն) — Կարգապահ, բարոյական
կյանք վարել, ողջախոհ
լինել:
Լավության տակից դուրս գալ —
Երախտահատույց լինել:
Լավություն արա, ջուրը գցիր ■ Արած
լավությունը չի մոռացվի, չի կորչի,
երբևէ կփոխհատուցվի:
Լավությունը երեսով(ը) տալ — Կատարած
լավությունը միշտ հիշեցնել:
Լավությունը չանցնել — Երախտամոռ
լինել, երախտիքը չգնահատվել:
Լաց ու կոծ — Սգալ, ողբալ:
Լափին տալ — Ալեկոծվել, վետվետալ,
ալիք տալ:
Լեզվակոխ անել — Լեզվով մեկին հաղթել,
խոսակցին խոսելու, պատասխանելու
հնարավորություն չտալ:
Լեզվակոիվ տալ — Վիճել, վիճաբանել,
մեկի հետ խոսքով ընդհարվել:
Լեզվատեղ լինել — Բամբասանքի
առարկա դառնալ:
Լեզվի ծայրը գալ — Պատրաստվել
արտասանելու, ցանկանալ ասել:
Լեզվի ծայրին լինել — Մի մոռացված
անուն կամ բառ այնքան թույլ հիշել,
որ չկարողանալ անմիջապես
ասել, արտահայտել:
Լեզվի կապերն արձակել — Ազատ,
անկաշկանդ, համարձակ խոսել:
Լեզվի կապերը քաշել — Խոսքը չափավորել,
սանձել, զսպել:
Լեզվին ապավինել — Հույսը դնել լեզվի
վրա, աշխատել ճարտարախոսությամբ
համոզել կամ ազդել:
Լեզվին կապ դնել — Խոսելն արգելել,
չթողնել խոսել:
Լեզվին տալ — Անտեղի խոսել, շաղակրատել,
զրախոսել:
Լեզվին փակ դնել — Լռել, չխոսել:
Լռեցնել:
Լեզվին զոռ (ուժ) տալ — Շատախոսել:
Լեզվի վրա փուշ դուրս գալ — Լռել,
չխոսել:
Լեզվի տակ բան կա — Ասելու մի բան
ունենալ, բայց չասել, ասելիքը
չարտահայտել:
Լեզվի տակ ընկնել — Բամբասանքի,
ասեկոսեի առարկա դառնալ:
Լեզվի տակ (օձի) թույն լինել — Չար
լեզու ունենալ, կեղծավոր լինել:
Լեզվի տակից դուրս գալ — Ազատվել
բամբասանքից, խուսափել մեղադրանքից:
Լեզվի տակ մնալ — Չկարողանալ պատասխանել:
Լեզվի տակ ոսկոր չկա ■ Ով ինչ ցանկանում
է, անարգելք և առանց
հաշիվ տալու խոսում է, ինչ ուզի,
կարող է ասել:
Լեզվիցդ հո վարձ չեմ ուզում — Հանդիմանություն’
քչախոս, շատ դանդաղ
խոսող մարդկանց, հատկապես,
երբ որևէ բան են ուզում
իմանալ:
Լեզվից խ ո ս ք թռցնել — Ակամա որևէ
գաղտնիք ասել:
Լեզվի փակը բանալ — Երկարաժամկետ
լռելուց հետո սրտում կուտակվածը
ասել:
Լեզվով խայթել — Վիրավորանքի խոսքեր
ասել, վիրավորել, ծաղրել:
Լեզվով ճնճղուկ բռնել — Շատ ստախոս
լինել:
Լեզու առնել (կամ ելնել) ■ Խոսել
սկսել, համարձակվել խոսել: Խոսել
կարողանալ: Շնչավորել, կենդանանալ:
Երես առնել:
Լեզու գտնել — Իրար հետ համերաշխ
լինել, իրար հասկանալ, հանաձայնել:
Լեզու դարձնել ֊Պատասխանել, խոսքի
տակ չմնալ:

341 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Լեզու դնել բերանը ■ Մեկին երես տալ
կամ առիթ տալ լկտիաբար խոսելու,
պատասխանելու:
Լեզու թացացնել (թրջել) — Մեկի հետ
դժկամությամբ կամ զուր տեղը
խոսել:
Լեզու թափել — Շատ խոսել, շաղակրատել,
աշխատել մեկին համո-
զել:
Լեզուն ատամների տակ — Լուռ, անխոս,
անձայն:
Լեզուն ատամների տակ պահել —
Գաղտնապահ լինել, ավելորդ բաներ
չասել:
Լեզուն արմատահան անել — Մեկին
լռեցնել, խոսելու կարողությունից
զրկել:
Լեզուն բացվել — Երկար լռելուց հետո
սկսել խոսել:
Լեզուն բերանում չորանալ — Չկարողանալ
խոսել, պապանձվել, լալ-
կել:
Լեզուն բռնել — Մի բան ասելու կամ
խնդրելու համար համարձակություն
ստանալ:
Լեզուն բռնվել — Չկարողանալ խոսել
պատասխանել, պապանձվել:
Լեզուն դառնալ — Խոսել, ասել կարողանալ:
Լեզուն երկար — Ըմբոստ համարձակ
խոսող: Խոսելու չափն ու սահմանը
չիմացող:
Լեզուն զորել — Համարձակվել, ի վիճակի
լինել ասելու:
Լեզուն իրեն պահել — Ավել-պակաս
չխոսել, զգույշ լինել:
Լեզուն ծակը կոխել — Լռել, չհամարձակվել
խոսել, վախից ձայնը
կտրել:
Լեզուն ծամել — Չհամարձակվել խուսափել
որևէ բան պարզ ու որոշ
ասել:
Լեզուն ծանր — Խրթին, դժվար հասկանալի:
Լեզուն ծոծրակովը հանել — Լռեցնել,
պատժել:
Լեզուն ծռել — Մսելիքը փոխել:
Լեզուն կա խ գցել — Խնդրել, աղաչել:
Լեզուն կապ — Խոսել չկարողացող,
չխոսող:
Լեզուն կապ ընկնել — Վախից չկարողանալ
խոսել, կարկամել:
Լեզուն կարճ — Խոսելու բարոյական
իրավունք կամ համարձակություն
չունեցող:
Լեզուն կծել — Մի մութ բան հանկար-
ծակի հասկանալ, գլխի ընկնել:
Լեզուն կտրել’ տակը դնել — Չխոսել,
լռել, չպատասխանել:
Լեզուն հասկանալ ֊ Մեկի մտքերը
ըմբռնել, իրար հետ միաբանել, լեզու
գտնել:
Լեզուն մաքուր չպահել — Ավելորդ բաներ
խոսել, բամբասել, հայհոյել:
Լեզուն մի գազ երկարացնել — Մեծ-
մեծ խոսել, պոռոտախոսել:
Լեզուն միչև Երուսաղեմ կտանի —
Հարց ու փորձով կարելի է ցանկացած
բանը իմանալ, ցանկացած
տեղը գնալ:
Լեզուն յոթ կողպեքի տակ պահել —
Լուռ լինել, չխոսել, իմացած
գաղտնիքը ամուր պահել:
Լեզուն շաղ տալ ֊Ավելորդ ափեղ-ցե-
փեղ խոսել:
Լեզուն չբռնել — Տխուր, ցավալի բանը
չասել:
Լեզուն չորանալ — Լեզուն կապվել
պապանձվել, խոսելու ընդունակությունից
զրկվել:
Լեզուն սրել — Չարաբանել, մեկի հասցեին
խոսել:
Լեզու որսալ — Գերի բռնել:
Լեզուն վրան երկարել — Իրավունքի
կամ այլ առավելության շնորհիվ
խոսել:
Լեզուն փորը գցել — Երկյուղից լռել,
ձայն չհանել:

342 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Լեզուն քոր գալ — Մի բան ասելու ցանկություն
զգալ:
Լեզուն քրքրել — Դեսից-դենից խոսել,
շաղակրատել:
Լեզուն ցույց տալ — Հեգնել ծաղրելով:
Համակրական արտահայտություն
անել:
Լեզու ունենալ — Խոսել կարողանալ:
Լեթարգիական քուն — Երկարատև
քուն:
Լեղաճաք անել — Սաստիկ վախեցնել,
սրտապատառ անել:
Լեղին պատռվել, ճաքել — Սարսափահար
լինել:
Լեղին ջուր կտրել — Սարսափել:
Լեյլի Մեջնուն դառնալ — Սիրահարվել,
սիրուց տառապել:
Լեռան պես կանգնել — Հաստատ ու
անսասան կանգնել:
Լեռը մուկ ծնեց — Մեծ-մեծ խոստումներ,
ակնկալություններ և չնչին,
աննշան արդյունք:
Լեռներ շարժել — Անհնարինը կատարել,
մարդու ուժերից վեր գործ
կատարել:
Լերդն ու թոքը խորովել — Տանջել,
չարչարել:
Լիազորությունները վայր դնել —
Պաշտոնավարությունը դադարեցնել:
Լինե՞լ, թե՞ չլինել — Կյանքի ու մահվան
հարց դրվելը:
Լինչի դատաստան — Առանց դատի և
դատավճռի գազանային դատաստան:
Լիրիկական զեղում — Զգացմունքների
ազդեցության տակ խոսակցության
կամ ճառելու ժամանակ հիմնական
նյութից շեղվելը:
ԼիՔԸ ԳւխոՎ ■ Խելոք, խելացի:
ԼիՔԸ գրպանով — Շատ դրամով, հարուստ:
Լծի բերել — Ընտելացնել, ենթարկել,
հպատակեցնել, գործի դնել:
Լոթի-փոթի — Ուտող-խմող, շռայլ:
Լող տալ (մի բանի մեջ) — Մի բան շատ
ունենալ: Հմուտ լինել:
Լպստա ծ մատը ցույց տալ — Ոչինչ
չտալ:
Լռիկ՜մնջիկ — Սուսուփուս, անձայն:
Լռության մատնել — Որևէ բանի մասին
չխոսել, ուշադրություն չդարձնել,
անտեսել:
Լսողություն դառնալ — Ուշադրությունը
խիստ լարել’ մի բան լսելու համար:
Լսվա՞ծ բան է — Հնարավո՞ր բան է,
մի՞թե կարող է այդպիսի բան պատահել:
Լվացքը դրսում անել — Իրենց տան
գաղտնիքը դուրս տանել:
Լվից ձեթ քամել — Սաստիկ ժլատ,
ագահ լինել:
Լուծը թոթափել — Մեկի իշխանության
տակից դուրս գալ, ինքնուրույն
դառնալ:
Լուկուլլոսյան խնջույք — Արտակարգ,
ճոխ խնջույք, հարուստ սեղան,
շռայլություն:
Լույս աշխարհ բերել — Օնել, երեխա
բերել: Երևան հանել:
Լույս աշխարհ գալ — Օնվել: Երևան
գալ, հայտնվել:
Լույս ընկնել — Անսպասելիորեն երևան
գալ, հանկարծակի հայտնվել:
Լույս հանել — Հայտնաբերել, ի հայտ
բերել:
Լույսի տակ քննել — Որևէ տեսանկյունով,
որևէ բան հաշվի առնելով:
Լույս տեսնել — Տպագրվել:
Լույսն ու մութը չբաժանված — Արշալույսը
բացվելուց առաջ, մթնշաղին,
աղջամուղջին:
Լույս սփռել — Որևէ բան բացահայտել,
դարձնել հասկանալի, պարզաբանել:
Լույս ու ճար անել — Օգնության հասնել,
օգնել:

343 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Լուն ուղտ շինել — Մի չնչին բան մեծացնել,
ուռճացնել:
Լուն ունքից ընկնի’ հազար կտոր
կլինի — Հոնքերը կիտած լինել,
կատաղած է:
Լուսնից ընկած -Երկրի գործերից անտեղյակ
մարդ, երկրին անծանոթ:
Լուր առնել — Տեղեկանալ:
Լուր տալ — Հայտնել, իմաց տալ:
Լու քերթող — ժլատ:
Խ
Խաբար լինել — Տեղյակ լինել:
Խազ քաշել — Մեկից կամ մի բանից
հրաժարվել:
Խաթեր համար — Ի պատիվ, մեկի
պատվին, ընդառաջ գնալով մեկին:
Խաթրը կոտրել • Մեկին դժգոհություն
պատճառել, ցանկությունը չկատարել:
Խաթրին դիպչել — Մեկին նեղություն
տալ, նեղացնել:
Խաթր ունենալ — Պատիվ, հարգանք
ունենալ:
Խալիչան տակից քաշել — Իշխանությունից,
պատվից զրկել:
Խաղաթղթերը բանալ — Իր մտադրությունը
բացահայտել, այլևս
չթաքցնել:
Խաղաթղթերը խառնել — Հաշիվները,
ծրագրերը խառնել, խափանել:
Խաղաթղթի վրա դնել — Բախտախաղի
դնել, անորոշ հարցական
դարձնել:
Խաղաղության աղավնի — Խաղաղության
խորհրդանիշ:
Խ ա ղա ղությա ն հրեշտակ — Մարդկանց
պաշտպանող հրեշտակ,
խաղաղություն բերող, պահպանող
հրեշտակ: Հանգիստ քուն:

Խաղից դուրս գալ — Դադարել գործին
մասնակցելուց:
Խաղ խաղալ — Խաբել, խաբելու փորձ
կատարել, խարդախել: Փորձանքի
մեջ գցել մեկին:
Խաղ կապել — Երգ հորինել:
Խաղով ընկնել — Խաղով տարվել:
Խաղով հասկացնել — Իր ասելիքը այլաբանորեն’
ակնարկներով մեկին
հասկացնել:
Խաղ ու պար — Հեշտ, դյուրին, ցանկալի:
Խ ա ղք ու խայտա ռա կ — Օաղր ու ծանակ,
անարգանք, անպատվություն:
Խամով ընկնել — Երկար չաշխատելուց
հետո մկանները ցավել:
Խայտառակության (անարգանքի)
սյունին գամել — Խայտառակության,
պարսավանքի ենթարկել,
խայտառակել:
Խանդի հողի վրա — Խանդելու պատճառով:
Խանձարուրից դուրս չեկած — Մանուկ,
շատ փոքր հասակից, ման-
կուց:
Խանչալը քարին առնել (խոփը ք ա րին
առնել) — Գործը ձախողվել,
անհաջողության մատնվել:
Խանչալի քարն ընկնել — Պատվից,
բարձրությունից վայր ընկնել, անպատվություն
կրել:
Խանչալի քարը վեր չի ընկնի — Ասվում
է այն գոռոզամիտ մարդու
մասին, որը ստորացուցիչ է համարում
մի գործ անել համարելով
այն իր պատվի, անձի համար անհամապատասխան:
Խաչակրաց արշավանք — Բուռն հարձակում:
Խաչ դնել (կամ քաշել) — Մի բանից
հրաժարվել, մի բանից բոլոր հույսերը
կտրել:
Խաչը չճանաչել — Դավանափոխ լինել:

344 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Խաչլ7 պղծել — Քրիստոնեական դավանանքին
հակառակ բան անել
կան գործել:
Խաչլ1 վկա — Աստված վկա:
Խաչ հանել — Խաչակնքել: Մահապատժի
ենթարկել:
Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ —
Ին մերձավորն է, ծանոթն է, ես
նրա կարողությունները բոլորից
լավ գիտեմ:
Խավարի թագավորություն — Որտեղ
իշխում է հետամնացությունը,
տգիտությունը:
Խարիսխ գցել — Բնակություն հաստատել:
Խարջի տակ դնել ֊Հարկադրել, հարկի
տակ դնել:
Խարջի տակ ընկնել — Չնախատեսված
գումար ծախսել, դրամական
վնաս կրել:
Խեթ աչքով նայել — Խոժոռ նայել, անբարյացակամ
վերաբերվել:
Խելամիտ լինել — Հասկանալ, ըմբըռ-
նել:
Խելառ երակը բռնել — Մեկի կատաղությունը,
տարօրինակությունները
բռնել, այծերը գալ:
Խելքահան անել — Խելքից հանել, հիմարացնել:
Խելքիդ աղ անեմ — Անխելք ես, խելքդ
չի կտրում:
Խելքդ ժողովիր (հավաքիր) — Խելքի
եկ, սթափվիր, արածդ կշռադատիր:
Խելքդ որտե՞ղ է — Ինչո՞ւ ուշադիր չես:
Խելքն առնել ֊Խելքից զրկել, անխելքացնել:
Համոզելով խաբել:
Խելքը բան կտրել — Հասկանալ:
Խելքը գլխին — Խելացի, ուշիմ, գիտակից:
Խելքը գլխին պահել — Զգոն, ուշադիր
լինել:
Խելքը գլխից թռչել — Խելքից զրկվել,
խենթանալ ցնորվել:
Խելքը գլուխը գալ — Խելոքանալ,
խրատվել:
Խելքը գլուխը բերել — Սթափեցնել:
Խելոքանալ, խելքի գալ:
Խելքը գնալ — Բուռն կերպով սիրել,
շատ հավանել, հափշտակվել,
հմայվել:
Խելքը գնալ-գալ ֊Տատանվել, վւսրւս-
նել:
Խելքը գործի դնել — Խելքը ունակությունները
դրսևորել:
Խելքը թափ տալ — Մեկին խոսեցնել,
փորձել մեկի մտավոր կարողությունը:
Խելքը թռցրած — Ցնորված:
Խելքը խա կ — Անփորձ, միամիտ:
Խելքը կարճ — Խելքը պակաս, քիչ հա-
կացող:
Խելքը կտրել — Գիտակցել, մտածել:
Խելքը հասնել ֊Մի բանից հասկանալ:
Խելքը մտնել — Մեկի վստահությունը
գրավելով խաբել: Ըմբռնել, հասկանալ:
Խելքը տանել — Խենթացնել:
Խելքը հացի հետ ուտել — Բան չհասկանալ,
խելքը կորցնել:
Խելքը ուտել — Համոզել, գրավել:
Խելքի բերել — Ուշագնացին սթափեցնել,
ուշքի բերել: Ուղիղ ճանապարհի
բերել:
Խելքի գալ — Սթափվել, ուշքի գալ, խելոքանալ:
Խելքի ծով — Խելոք, խելացի, շատ
զարգացած:
Խելքի ձեռքը կրակն ընկնել — Տատանվել,
մոլորվել, շվարել, իր
անելիքը չգիտենալ:
Խելքի մոտ — Հավանական, հնարավոր:
Խելքից դուրս — Անչափ շատ: Անմիտ:
Խելքից խ եղճ — Աղքատամիտ, տըխ-
մար, տկարամիտ:
Խելքից հանել — Խաբել, մոլորեցնել:
Խելքից հեռու — Անհավանական, անհնար:

345 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Խելքից պատուհաս — Փորձանք պատուհաս,
որի առաջանալու պատճառը
իր սեփական խելքն է:
Խելք խելքի տալ — Միասին մտածել,
իրար հետ խորհրդակցելով’ մի
բան անել:
Խելքով ընկնել — Մեկին լսել, մեկի
խոսքով շարժվել:
Խելք սովորեցնել — Խրատել, խորհուրդներ
տալ:
Խեղդվողը ձեռքը փրփուրին է գցում
— Անհուսալի դրության մեջ գտնվողը
իրեն փրկելու համար ամե-
նաչնչին միջոցին էլ է դիմում:
Խեղճ ու կրակ — Խեղճ, թշվառ:
Խերին ու շաոին խառնվել (կամ
չխառնվել) — Ուրիշի գործերին միջամտել
(կամ չմիջամտել):
Խիղճը ծախել — Որևէ օգուտի, շահի
համար խղճին, սկզբունքին հակառակ
բան անել, խիղճը մոռանալ:
Խիղճը կեղտոտ — Հանցանք կատարած,
մեղավոր, մեղքի տակ ընկած:
Խիղճը հանգիստ — Ապահով, անհոգ,
առանց տագնապի:
Խիղճը հանգստացնել ■ Պարտականությունը
կատարել իր խղճի
առաջ հանգիստ լինելու համար:
Խիղճը մեռած — Անխիղճ, անգութ:
Խիղճը տանջել — Մեկի կամ մի բանի
նկատմամբ անիրավացի լինելու
համար խղճի խայթ զգալ:
Խղճի խայթ (զգալ) — Մի բանի կապակցությամբ
խիղճը տանջել,
իրեն մեղավոր զգալով’ զղջալ:
Խղճի վրա վերցնել — Որևէ բանի պատասխանատվությունը
իր վրա
վերցնել, պատասխանատու իրեն
համարել:
Խ մա ծ աղբյուրի ջրի մեջ թքել —
Երախտավորի հանդեպ ապերախտ
գտնվել:
Խնամու եզան գյուղից է — Շատ հեռավոր
ազգականների կամ իրենց
ազգական համարողների մասին է
ասվում:
Խնդիրը փակվել — Հարցը համարել
փակված:
Խնդրից հեռանալ — Տվյալ հարցին
չվերաբերող բանի մասին խոսել:
Խնկով (մոմով) փնտրել — Մեկին շատ
կարոտել, մեծ ցանկություն ունենալ
մեկին տեսնելու:
Խնձոր գլորել — Տարաձայնություն
առաջացնելու նպատակով բանսարկությամբ
մի հարց արծարծել,
մի առաջարկություն անել:
Խոզ կտրել — Աաստիկ չաղանալ, գիրանալ:
Խոշորացույցով նայել — Դեպքերը
իրականից ավելի մեծ ներկայացնել,
չափազանցնել, լուն ուղտ շինել:
Խոսակցության թելը կտրել — Խոսակցությունը
ընդհատել, դադարեցնել:
Խոսակցությունը չկպչել — Խոսակցի .
հետ չկարողանալ ընդհանուր լեզու
գտնել, խոսակցի հետ զրույցը
չստացվել:
Խոսելու համար մեռած — Զրուցասեր,
շատախոս:
Խոսելու վրա լինել — Իրար հետ լեզու
գտնել կամ մի բան խոստանալ
(օրինական կամ անօրինական
բան կատարելու):
Խոստումներով կեր ակր ել — Մուտ
խոստումներ տալ շարունակ,
բայց չկատարել:
Խոսք անգամ չի կարող լինել — Այդ
մասին ավելորդ է խոսել, այդ բանը
հնարավոր չէ:
Խոսք առնել — Մեկի համաձայնությունը
ստանալ: Խոսելու համար թույլ-
տըվություն ստանալ: Ամուսնանալու
համաձայնություն ստանալ:

346 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Խոսք բացվել (գնալ) — Մեկի կամ մի
նյութի մասին խոսվել:
Խոսքդ ճանաչիր — Հանդիմանական
արտահայտություն զգույշ եղիր,
պատկառանք զգա:
Խոսքը դուրս գալ — Գաղտնիքը բացա-
հայտվել:
Խոսք դուրս քաշել — Զանազան միջոցներով
մեկից որևէ բան իմանալ:
Խոսքը հալած յուղի տեղ դնել — Մեկի
ասածը, կարծիքը անվերապահորեն
ճշմարտության տեղ ընդունել:
Խոսքը մեկ անել — Իրար հետ համաձայնության
գալ, հանաձայնել,
միաբանել:
Խոսքը մի փութ մեղրով չի ուտվի —
Շատ ծանր, դառն արտահայտություն
է:
Խոսքը քամուն (չ)տալ — Իզուր (չ)խոսել:
Խոսքից դուրս գալ — Մեկին չլսել, մեկի
խոսքը չկատարել:
Խոսքն անցնել — Մեկի ասածը նշանակություն,
ազդեցություն ունենալ:
Խոսքը բերանում մնալ — Խոսքը կիսատ
մնալ, մի անակնկալ դեպքի
պատճառով ընդհատվել:
Խոսքը գետինը գցել (չգցել) — Մեկի
խոսքը մերժել (կամ չմերժել), անտեսել
(կամ չանտեսել), արհամարհել
(կամ հարգել):
Խոսքը երկու չանել ֊Ասածն անմիջապես
կատարել, կրկնել չտալ:
Խոսքը լեզվի ծայրին լինել — Պատրաստ
լինել ասելու:
Խոսքը խ ոսք բերել — Փոխադարձաբար
իրար ասված խոսքերը վեճի
առիթ դառնալ, վիճել:
Խոսքը խ ո ս ք է — Նա ասածից չի հրաժարվի,
խոսքն այլևս փոփոխման
ենթակա չէ:
Խոսքը ծամել’ մեկի բերանը դնել —
Մանրամասն ամեն ինչ բացատրել,
սովորեցնել, թե ինչ պետք է
խոսի:
Խոսքը ծամծմել — Ասելիքը ուղիղ,
պարզ չասել:
Խոսքը կոտրել — Մեկի խոսքը չհար-
գել, ասածը չկատարել:
Խոսքը կտրել — Խոսողին ընդհատել,
այլևս չխոսել:
Խոսքը կտուրը գցել — Խոսակցության
առարկան մեկից նոր եկողից
թաքցնելու նպատակով վարպետորեն
նյութը փոխել, ուրիշ բանի
մասին սկսել խոսել:
Խոսքը կուլ տալ — Ասելիքը մինչև
վերջ չասել թաքցնել:
Խոսքը մեկ անել — Միաբանվել, նույն
բանը ասել:
Խոսքը մեր մեջ — Ասածս գաղտնիքը
մնա մեր մեջ, ուրիշի չասես:
Խոսքը շուռ գալ — Խոսակցությունը
փոխել:
Խոսքը ջուրը գցել — Իր խոսքից հրաժարվել:
Խոսքը սար ու ձոր գցել — Մտածածը
ասելիքը, անմիջապես չասել:
Խոսքը տեղ հասնել — Ասածը նպատակին
հասնել:
Խոսքի բռնվել — Մեկի հետ խոսել, վիճել,
մեկի հետ անսպասելի խոսակցության
բռնվել:
Խոսքի թելը կտրել — Խոսքի տրամաբանական
կապը կտրել, խոսքը
ընդհատել:
Խոսքի մեջ աղ չկա — Խոսքն անհամ է,
բովանդակալից չէ:
Խոսքի մեջ ընկնել — Խոսակցությանը
խառնվել:
Խոսքին կշիռ տալ — Խոսքին կարևորություն
տալ:
Խոսքի տակ չմնալ — Մեկի ասած խոսքերին
դիպուկ, տեղին պատասխաններ
տալ:
Խոսքի օրինակ — Որպես օրինակ, օրինակի
համար:
Խոսք լինել չի կարող — Մի բանի մասին
անժամանակ կամ անհնար է
խոսել:

347 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Խոսքը մեկ ա րա ծ — Միաբանված,
իրար հետ համաձայնեցված,
պայմանավորված:
Խոսք մեջ գցել — Միջամտել: Խոսակցության
նյութ դարձնել:
Խոսքով շարժվել — Մեկի կամակատարը
լինել, նրա խորհուրդները լսել,
կատարել:
Խոսք ու զրույց — Բամբասանք, վեճ,
աղմուկ:
Խոտ արածող — Անհասկացող, տգետ,
խեղճ:
Խոտորնակին խոտորնակ — Հակառակին
հակառակ, վատությանը
վատությամբ պատասխանել’ հատուցել:
Խորթ աչքով նայել — Մեկին անբարյացակամ
վերաբերմունք ցույց տալ:
Խորովածի հոտ առնել — Մի օգտավետ
շահավետ բանի ձայն լսել:
Խոփը սուր — Զորեղ, զորավոր:
Խոփը քարին առնել — Անակնկալ արգելքի
հանդիպել, գործն առաջ
չգնալ:
Խրատ կարդալ — Հորդորել, խրատել:
Խունջիկ-մունջիկ գալ — Սեթևեթել,
կոտրատվել, նազկտալ:
Խուլի ականջին քարոզ կարդալ —
Իզուր, ապարդյուն խոսել, քարո-
զել:
Ծ
ծալել գրպանը դնել — Մեծ ուժ կամ
արժանիք ունենալ, մեկին կարողանալ
հաղթել:
ծալ(ք)ը պակաս — Պակասամիտ,
տխմար, թեթևսոլիկ, սակավամիտ:
ծա խ սի տակ գցել — Մեկին ծախսել
տալ:
ծա կ գրպան — Դատարկագրպան,
դրամ չունեցող:
ծակը դնել — Բանտարկել:
ծա կ ու ծուկ — Բոլոր թաքնվելու տեղերը,
բոլոր անկյունները:
ծա կ ու ծուկերը լցնել — Թերությունները,
բացերը վերացնել, կոծկել:
ծակուռը մտնել — Թաքնվել:
ծա կ փիլիսոփայություն — Ոչ թե փաստերի,
այլ երևակայության վրա
հիմնված դատողություն, վերացական
դատողություններ:
ծա ղր ու ծանակ — Ծիծաղի և խայտառակության
առարկա:
ծամը կտրած — Անբարոյական կին:
ծայր առնել ֊Սկսվել, սկիզբ առնել:
ծայր աստիճան — Խիստ շատ, հույժ,
չափազանց:
ծայրը ծայրին բերել — Հազիվհազ, մի
կերպ ապրուստը հոգալ:
ծայրը ծայրին հասցնել — Ապրուստը
մի կերպ հոգալ:
ծայրը չի երևում — Ի՞նչ է լինելու
հետևանքը, ի՞նչ է լինելու վերջը:
ծանր ականջ — Խուլ, ծանր լսող:
ծանր բեռ — Նյութական ծանրություն,
մեծ ծախս:
ծանր գալ — Մեկին մի բան անհաճո լինել:
ծանր գլուխ — Անընդունակ, ուշ ըմբըռ-
նող մարդ:
ծանր լեզու — Դժվարախոս, դանդաղախոս
մարդ: Դժվարընթեռնելի
(լեզու):
ծանր խոսք — Նախատինք:
ծանր հրետանի — Կենտրոնական դեմքը,
գլխավոր ուժը, կարևորագույն
փաստարկ:
ծանր մարդ — Լուրջ, խոհեմ:
ծանր նստել — Երկար նստել: Պւսւոըժ-
վել, վնասվել: Ծախսի տակ ընկնել:
ծանր ոտ — Հղի կին:
ծանր տեղը թեթևանալ — Չնախատեսված
մերժում ստանալով ինքնասիրությունը
վիրավորված զգալ:

348 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Ծանր ու բարւսկ — Մանրամասն, երկար
ձգձգելով:
օանր ու թեթև անել — Լավ կշռադատել,
նախքան քայլի դիմելը վերլուծել:
Ծանրության կենտրոն — Որևէ գործի
կամ խնդրի էական մասը հիմքը:
օանր ու մեծ — Լուրջ, հանդիսավոր
կերպով, լուրջ դիրք ընդունելով:
Ծառերի հետևում անտառը չտեսնել
— Մանրուքի վրա ուշադրություն
դարձնելով մոռանալ հիմնականը:
Ծառս լինել ֊Օառանւսլ, հետևի ոտքերի
վրա կանգնել:
Ծարավը կոտրել — Մի քիչ ջուր խմել:
Ծարավ ջուրը տանել-բերել — Աչքաբաց
լինել:
Ծափ ու ծիծաղ անել — Շատ ուրախանալ:
Ծեգը ծեգին — Առավոտյան շատ վաղ,
ծեգը բացվելուն պես:
Ծեծ տալ — Ծեծել:
Ծեծ ուտել — Ծեծվել:
Ծեր աղվես — Փորձված ու խորամանկ
հասակավոր մարդ:
Ծիծեռնակի կաթ — Խիստ հազվագյուտ,
չճարվող բան:
Ծիտն անգամ չի կարող անցնել —
Դժվարամատչելի տեղ է: Մեծ
զգուշությամբ է պահպանվում:
Ծնկի բերել — Իրեն ենթարկել, խոնարհել,
ընկճել:
օնկի գալ — Ենթարկվել, պարտվել, խոնարհվել:
օնկի տակին կուչ գալ — Ըմբշամարտում
հաղթվել:
Ծնկները թուլանալ — Մի բանից վախենալ:
Ծնկները ծալվել — Ֆիզիկական թուլությունից
ոտների վրա չկարողանալ
մնալ:
Ծնոտը թուլացնել — Լեզվի կապերը
արձակել, շատախոսել:
Ծնունդ տալ — Իրականացնել, սկիզբ
տալ, իրագործել:
Ծոծրակը տեսնել — Երբեք չտեսնել:
Ծոծրակը քորել — Տարակուսանքի մեջ
ընկնել:
Ծոծրակը քորելով մնալ — Անել, խեղճ
վիճակում մնալ, շվարել, մոլորվել:
օոծրակը քորելու ժամանակ չունենալ
— Խիստ զբաղված լինել, ոչ մի
վայրկյան ժամանակ չունենալ:
Ծովային գայլ — Ծովային գործերին
լավատեղյակ, հմուտ, մեծ փորձ
ունեցող:
Ծով աչքեր — Մեծ, խոշոր աչքեր:
Ծով է — Շատ առատ է:
Ծով է, ծով — Շատ իմաստուն, գիտուն է:
Ծովը գնալ’ ծարավ ետ գալ — Անճարության
պատճառով ձախորդության
հանդիպել, խեղճ, անշնորհք
լինել:
օով հրդեհել — Անիրագործելի բանի
ձեռնամուխ լինել, հիմար-հիմար,
անիրագործելի բաների մասին
խոսել:
Ծոցը քա ր դնել — Արտապնդվել, համարձակություն
ստանալ:
Ծոցում տաքացնել — Պահել, հոգ տանել:
Ծոցում օձ տաքացնել — Մեկին պահել,
հովանավորել չիմանալով, որ
նա իր թշնամին է:
Ծռտ-մռտի (ծռտի-պռտի) — Մանրմունր,
անարժեք:
Ծտի խ ելք — Աակավ, չնչին խելք:
Ծտի կաթ — Հազվագյուտ, չճարվող
բան:
Ծտի նման — Շատ արագ, շատ թեթև:
Ծտի սիրտ — Աաստիկ վախկոտ:
Ծուխը կտրել — Մի ընտանիքի կոտորել,
բնաջնջել:
Ծուխը քթից դուրս գալ — Հոգեպես
տանջվել, ցավել, շատ վատ զգալ

349 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 325-349 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика