дома » Рефераты » ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

12.3. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Գործառնական վարձակալությունը վարձակալության այնպիսի ձև է, որի
դեպքում վարձակալին է փոխանցվում միայն ակտիվի օգտագործման իրավունքը:
Հետևաբար, գործառնական վարձակալության հանձնված ակտիվները պետք է
արտացոլվեն վարձատուի հաշվապահական հաշվեկշռում սեփական հիմնական
միջոցների կազմում: Անալիտիկ հաշվառման քարտերում նշում է կատարվում
վարձակալության տալու մասին: Հիմնական միջոցը վարձակալության հանձնվում է
վարձակալական պայմանագրով, ընդունման-հանձնման ակտի հիման վրա:
Վարձակալական պայմանագրում նշվում են վարձակալության ժամկետը,
օբյեկտի պայմանագրային արժեքը, վարձակալական վճարը:
Վարձատուն վարձակալական եկամուտ հետապնդելիս կրած ծախսումները,
ներառյալ մաշվածությունը, ճանաչում է ծախս: Վարձատուի մոտ վարձակալական
եկամուտը վարձակալության ժամկետի ընթացքում ճանաչվում է գծային
հիմունքով’ անկախ պայմանագրային ժամկետից հաշվետու տարվա
եկամուտներին վերագրելով միայն այդ տարվա համար հաշվեգրված գումարը:
Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարով ձևակերպվում Է.
Դտ 2221 «Դեբիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով»
Կտ 6143 «Գործառնական վարձակալությունից եկամուտներ»:
Վարձակալից ստացված դրամական միջոցների գումարով ձևակերպվում Է.
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 2221 «Դեբիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով»
Վարձակալված ակտիվների մաշվածության հաշվարկը պետք Է կատարվի
այն հիմունքներով, որը համապատասխանում Է նմանատիպ ակտիվների համար
վարձատուի կողմից կիրառվող մաշվածության հաշվարկման քաղաքականությանը:
Հաշվարկված մաշվածքի գումարով ձևակերպվում Է.
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»:
Վարձակալի մոտ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում
գործառնական վարձակալության շրջանակներում վարձավճարները պետք Է
ճանաչվեն ծախս գծային հիմունքով: Հաշվետու ժամանակաշրջանում
հաշվարկված (հաշվեգրված) վարձակալական վճարի գումարով ձևակերպվում Է.
Դտ 712 «Իրացման ծախսեր»
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Կտ 5311 «Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով»:

186 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Վարձատուին փոխանցված վարձակալական վճարի գումարով ձևակերպվում
է.
Դտ 5311 «Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Վերահսկման նպատակով գործառնական վարձակալությամբ ձեռքբերված
հիմնական միջոցները հւսշվառվռւմ են 911. «Գործառնական վարձակալությամբ
ընդունված հիմնական միջոցներ» արտահաշվեկշռային հաշվով: Ձեռքբերված
օբյեկտի պայմանագրային արժեքով ձևակերպվում է.
Դտ 911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական
միջոցներ»,
իսկ պայմանագրային ժամկետը լրանալուց հետո օբյեկտը հետ
վերադարձնելիս ձևակերպվում է.
Կտ 911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական
միջոցներ»,
Գործառնական վարձակալության հաշվառման կարգը ցույց տանք
օրինակով:
Օրինակ: «Կորունդ» ԲԲԸ-ն պայմանագրով, 2 տարի ժամկետով 2007թ
մարտին . վարձակալության է հանձնում «Ծիծեռնակ» ՍՊԸ-ին վարչական շենք:
Շենքի պայմանագրային արժեքը սահմանված է 15.000.000 դրամ: Ըստ
պայմանագրի տարեկան վարձավճարը կազմում է 1.800.000 դրամ: Վարձավճարը
վճարվում է յուրաքանչյուր տարվա վերջին:
Քանի որ վարձակալության ժամկետը չի ներառում շենքի օգտակար ծառայության
մեծ մասը, ապա այս վարձակալությունը դասակարգվում է որպես
գործառնական:
«Կորունդ» ԲԲԸ-ի մոտ գործառնական վարձակալության գծով 2007թ.
կազմվում Են հետևյալ ձևակերպումները.
Դտ 2221 «Դեբիտորական պարտքեր գործառնական 1.500.000
վարձակալության գծով»
Կտ 6143 «Գործառնական վարձակալությունից եկամուտներ» 1.500.000
Ըստ վարձատուի հաշվային քաղաքականության շենքերի մաշվածությունը
հաշվարկվում £ գծային հավասարաչափ հաշվարկման մեթոդով: Շենքի սկզբնական
արժեքը կազմել Է 24.000.000 դրամ, օգտակար ծառայության ժամկետը
սահմանված Է 20 տարի: Հաշվարկված տարեկան մաշվածության գումարը կկազմի
1.200.000 դրամ:
Ձևակերպվում Է’
ա) մինչև վարձակալության հանձնելը վարչական նպատակով
օգտագործված շենքի համար

187 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 713 «Վարչական ծախսեր» 200.000
Կտ 1121 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների 200.000
սաշվածություն »
բ) վարձակալության ամիսների համար
Դտ 7143 «Գործառնական վարձակալության տրված հիմնական 1.000.000
միջոցների մաշվածության ծախսեր»
Կտ 1121 «Շենքերի մաշվածություն» 1.000.000
Ստացված վարձավճարի գումարով ձևակերպվում է.
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ» 1.500.000
Կտ 2221 «Դեբիտորական պարտքեր գործառնական 1.500.000
վարձակալության գծով»
«Բ» կազմակերպության մոտ տրվում են հետևյալ ձևակերպումները:
Գործառնական վարձակալությամբ ձեռքբերված շենքի պայմանագրային արժեքով
ձևակերպվում է.
Դտ 911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված 15.000.000
հիմնական միջոցներ»
2007թ. հաշվարկված վարձակալական վճարի գումարով ձևակերպվում է.
Դտ 7139 «Վարչական այլ ծախսեր» 1.500.000
Կտ 5311 «Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձակա- 1.500.000
լության գծով»
Վարձատուին փոխանցված վարձակալական վճարի գումարով ձևակերպվում
է
Դտ 5311 «Կրեդիտորական պարտքեր գործառնական վարձւսկա- 1.500.000
լության գծով»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 1.500.000
2008թ. հաշվարկները կատարվում են լրիվ տարվա համար, իսկ 2009թ.
ձևակերպվում է վարձակալական պայմանագրում ներառված մնացած ամիսներին
(մինչև մարտ ամիսը) վերաբերող ծախսերը և եկամուտները:

188 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика