дома » Рефераты » ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

17.3. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Գործառնական այլ եկամուտները ձևավորվում են արտադրական
պաշարների իրացումից, պաշարների արժեքի բարձրացումից, դեբիտորական պարտքերի
կորուստների հակադարձումից, գործառնական վարձակալությունից
ստացված գումարներից, ստացված տույժերից, տուգանքներից, նյութական
պատասխանատու անձանցից նյութական վնասի փոխհատուցման համար
ստացված գումարներից և այլն:
Գործառնական այլ եկամուտների սինթետիկ հաշվառման համար հաշվային
պլանում նախատեսված է 614 «Գործառնական այլ եկամուտներ» պասիվային
հաշիվը:

614 հաշիվը կրեդիտագրվում է նշված ուղղություններով եկամուտներ
ստանալիս և դեբետագրվում է ստացված եկամուտները ֆինանսական արդյունքի
հաշվին դուրս գրելիս: Հաշվին կից բացվում են հետևյալ երկրորդ կարգի
հաշիվներդ 6141 «Այլ պաշարների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»,
6142 «Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտներ, վաճառքների գծով
դեբիտորական պարտքերի կորուստների (հնարավոր կորուստների պահուստի)
հակադարձումից եկամուտներ»,
6143 «Գործառնական վարձակալությունից եկամուտներ»,
6144 «Եկամուտներ տույժերից, տուգանքներից»,
6145 «Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտներ»,
6146 «Գործառնական այլ եկամուտներ»
614 հաշիվը կրեդիտագրվում է հետևյալ գործառնությունների կատարման ժամանակ.
այլ պաշարների իրացումից գումար ստանալիս

295 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 6141 «Այլ պաշարների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ» այլ պաշարների իրացումից, երբ առաջանում է դեբիտորական պարտք
Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կտ 6141 «Այլ պաշարների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ»
երբ պաշարները տրամադրվում են պարտավորությունները մարելու համար
Դտ 523 «Ստացված կանխավճարներ»
Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների
գծով»
Կտ 6141 «Այլ պաշարների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ»
երբ պաշարները փոխանակվում են այլ ակտիվների հետ
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Դտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Դտ 211 «Նյութեր»
Դտ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
Դտ 213 «Արագամաշ առարկաներ»
Դտ 216 «Ապրանքներ» և այլն
Կտ 6141 «Այլ պաշարների վաճառքներից (օտարումներից)-
եկամուտներ»
գործառնական վարձակալությունից եկամուտ ստանալիս առանց անուղղակի
հարկերի
Դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Կտ 6143 «Գործառնական վարձակալությունից եկամուտներ»
որպես եկամուտ ստացված տույժերի, տուգանքների գումարով
Դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 6144 «Եկամուտներ տույժերից, տուգանքներից»
վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի
հնարավոր կորուստի պահուստի չօգտագործված մնացորդը որպես եկամուտ դուրս
գրելիս

296 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:  

Դտ 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական
պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»
Կտ 6142 «Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտներ,
վաճառքների գծով դեբիտորական պարտքերի կորուստների
(հնարավոր կորուստների պահուստի) հակադարձումից
եկամուտներ»
կրեդիտորական պարտքերի (գնումների գծով) զիջումից եկամտի
արտացոլում
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 6146 «Գործառնական այլ եկամուտներ»
նյութական վնասի փոխհատուցումից եկամուտը արտացոլելիս
Դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Դտ 251 «Դրամարկղ»
Կտ 6145 «Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտներ»
գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկի գումարը որպես
եկամուտ արտացոլելիս’
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Դտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Դտ 211 «Նյութեր»

Դտ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
Դտ 213 «Արագամաշ առարկաներ»
Դտ 214 «Անավարտ արտադրություն»
Դտ 215 «Արտադրանք»
Դտ 216 «Ապրանքներ»
Դտ 251 «Դրամարկղ»
Կտ 6146 «Գործառնական այլ եկամուտներ»
հիմնական միջոցների լուծարումից ստացված պիտանի նյութերի
մուտքագրում
Դտ 211 «Նյութեր»
Կտ 6146 «Գործառնական այլ եկամուտներ» և այլն:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում 614 հաշիվը փակվում է հետևյալ
թղթակցությամբ, գործառնական եկամուտները ֆինանսական արդյունքի հաշվին
դուրս գրելիս
Դտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
. Կտ 331 «Ֆինանսական արդյունք»

297 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика