дома » Рефераты » ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 4)
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 4)

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 4)

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 4)

Բոգդան Սալթանովի ստեղծագործություններից բեկորներ են պահպանվել Մոսկվայի
Կրեմլի թանգարաններում պետական գրադարանի ձեռագրային ֆոնդում: Շատ ավելի հարուստ են նրա մասին պահպանված գրավոր հիշատակությունները:
Բոգդան Սալթանովի մասին տեղեկություններ են պահպանվել Մոսկվայի ձին ակտերի
պետական կենտրոնական արխիվում («Ռուսաստանի հարաբերությունները Պարսկաստանի հետ», «Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ») և
Զինապալատի ֆոնդերում:

Այստեղից են ընտրված վաճառական Զաքարի երկու հայերեն նամակները
Ալեքսեյ Միխայլովիչին, որոնք հրապարակվել են «Армяно-русские отношения
в XVII веке» (1953) ժողովածուում: Մինչ այժմ հայտնի մյուս փաստաթղթերը
ռուսերեն են և օգտագործվել են XVII դարի պատմությանը կամ արվեստին նվիրված
աշխատություններում:
Բոգդան Սալթանովին առնչվող փաստաթղթերի առաջին հրապարակումները կապված
են ռուս պատմաբան և հնագետ Ի. Զաբելինի անվան հետ: Նա 1850 թ. լույս
ընծայած «Временник императорского московского общества истории и древностей
российских ժողովածուի մեջ, զետեղել էր իր հավաքած վավերագրերը
_________________________________________-
* ЦГАДА, д. 1668— 1669 гг., on. 4, ЛЛ. 1— 5, сборник, стр. 69— 71.
2 Сборник, стр. 41
16

«Материалы для истории русской иконописи»

խորագրի տակ: Ի. Ջւսբելինի երկու
այլ աշխատություններում* «Домашний быт русских царей в XVI и XVII столетиях
(М, 1915) և «Домашний быт русских цариц в XVI и XVII столетиях
(М. 1918), հանդիպում ենք Р. Սալթանովին վերաբերող բավական ա րժեքա վոր
նյութերի: Բ. Սալթանովի գործունեության մեկ այլ կողմն է լուսաբանվում Զինապալատի
արխիվի վարիչ Ա. Վիկտորովի «Описание записных книг и
бумаг старинных дворцовых приказов. 1613— 1725» մեծածավալ ա շխա տության
երկրորդ հատորում (1883 թ. Մոսկվա): հետագա ուսումնասիրողների աշխատություններում
(Դ. Ռովինսկի, Ն. Ուստրյալով, Ա. Վոստոկով, Պ. Պետրով, Ի. Սնեգիրյով
և այլք) գտնում ենք նոր տվյալներ կամ հիշատակություններ Բ. Սալթանովի և նրա
աշխատանքների վերաբերյալ: Սակայն Բոգդան Սալթանովի ողջ գործունեությունն ի
մի բերողն ու նրա ստեղծագործության առաջին գնահատողը եղավ Ա. Ուսպենսկին:
Նրա պաշտոնավարությունը կայսերական պալատի ընդհանուր արխիվի մոսկովյան բաժանմունքներում
որպես արխիվարիուս, ինչպես նաև XVII—XVIII դարերի ռուս կերպարվեստի
հանդեպ ունեցած նրա առանձնակի հետաքրքրությունը հնարավորություն տվեցին
Ա. Ուսպենսկուն ստեղծելու արժեքավոր աշխատություններ’ նվիրված այդ շրջանի
նկարիչներին:

1907 թ. հրատարակած «Царский живописец дворянин Иван Иевли-
евич Салтанов (из открытии в области истории русской живописи XVII
в.)» հոդվածով սկսվում են այդ շարքի նրա հրապարակումները: Առաջին ա նգա մ արվեստաբանական
գրականության մեջ Ա. Ուսպենսկին ի մի է բերում Բ. Սալթանովի
մասին գոյություն ունեցող տվյալները, ըստ տարիների նշում նրա կատարած ա շխա տանքն
ու կյանքի հետ կապված դեպքերը և հոդվածն ավարտում հետևյալ տողերով.
«Մենք բարի անունով, խոր երախտագիտությամբ և հա րգա նքով հիշենք նկար-
չին, որը թողեց «ծնողական ունեցվածքը»’ հանուն Ռուսաստանում ռուսական արվեստը
վերականգնելու և հիմնավորելու»:1 Նույն հոդվածը, որոշ կրճատումներով, Ա. Ուս-
պենսկին տեղավորում է «Царские иконописцы и живописцы XVII века» քա ռահատոր
աշխատության երկրորդ հատորում (Մոսկվա, 1910 թ.), որը XVII դարի ռուս
սրբանկարիչների ու նկարիչների ծավալուն բառարան է:

Ա. Ուսպենսկու հրապարակած նյութերի հիման վրա XVII—XVIII դարերի հայ նկա րիչներին
նվիրված հատվածում Բոգդան Սալթանովին մի քանի տող է նվիրել Գ. նեոնյանը
«Очерки по истории искусства Армении» գրքում: Բոգդան Սալթանովին նվիրված
ընդարձակ հոդվածի հեղինակ է նաև բանասեր Կ. 9-րիգորյւսնը2, ապա նաև’ Վ. Ոս-
կանյանը3: Նկարչի կյանքին ու ստեղծագործությանը առանձին գլուխներ են նվիրվել
վերջին շրջանում լույս տեսած արվեստաբանական գրականության մեջ4:
_______________________________________________-
1 Ж. «Старые годы», март.
2 Живописец Богдан Салтанов в Московской Оружейной палате. «Известия общественных
наук АН Арм. ССР». Ереван, 1948, № 4.
3 Ջ ո ւղա յե ց ի ն կա ր ի չը Մոսկվայի Զ ի նա պ ա լա տ ո ւմ : « Ս ովետ ա կա ն ճա յա ստ ա ն» , Երևան, 1 967, 30 հունիսի:
4 Ման յ ւս Ղազար յան, ճ ա յ կ երպ ա ր վ ե ստ ը 1 7—1 8 -րդ դա րերում: Գ եղա նկա ր չո ւթ յո ւն : Երևան, 1974 և այլն:
2. Բ. Ս ա լթ ա ն ո վ

17

Ռուսական արվեստաբանական գրականության մեջ

Բոգդան Սալթանովին բավական
բարձր է գնահատել Ի. Գրաբարը1 , իսկ հետագոտոդների զգալի մասն ա նդրա դառնում
է նրա գործերին մասնակիորեն, նշելով պարզապես Մոսկվայի Զինապալատում
ա շխա տ ա ծ օտար նկարիչների շա րքում2: XVII դ. արվեստի զա րգա ցմա ն բնագավառում
Р. Սալթանովի դերն ու նշանակությունը իր մի շա րք աշխատություններում
գիտական հիմնավորումով ներկայացրել է արվեստաբան Ն. Մոլևան3:
Ինչպես տեսնում ենք, Բոգդան Սալթանովին նվիրված առանձին մենագրություն
գոյություն չունի:
Մեզանից երեք դար առաջ ապրած ու ստեղծագործած արվեստագետի վաստակի
արժեքավորումը հնարավոր է միայն այն պատմա-գեղարվեստական միջավայրի գնա հատությամբ,
որից սնվել է ինքը’ Նկարիչը: Արխիվային նյութերի ուսումնասիրման արվեստաբանական
մեթոդին առաջին ա նգա մ անդրադարձող այդ գործի գիտակներ Ն.
Մոլևւսն և է. Բելյուտինը գրում են. «Առանց պատմական իրականության խոր իմացության
հաճախ չի հաջողվում ճիշտ հասկանալ գեղարվեստական ստեղծագործությունը
և որոշել նրան հատկացված տեղը արվեստի պատմության մեջ: Արվեստի ստեղծագործությունները
հնարավոր են դարձնում տեսնել այն ժամանակվա կյանքը, որի
պայմաններում ստեղծվել են նրա նք, որը կանխորոշել է նրանց հանդես գալը, նրանց
իմաստավորումը, բովանդակությունը, գեղագիտական և զուտ ձևական ա ռա նձնա հա տ կությունները4
»:

Պահպանված ստեղծագործությունները, առանձին աշխատություններում Բ. Սւսլթւս-
նովին նվիրված հիշատակությունները, նրա գործունեությանն ու ժամանակին առնչվող
նյութերը հնարավորություն են ստեղծում անվանի արվեստագետին նվիրված ներկա աշխատության
մեջ ուրվագծել այդ բազմաշնորհ անձնավորության ստեղծագործական կերպարը
և ցույց տալ այն նորն ու արժեքավորը, որն իր հետ բերեց Բոգդան Սալթանովի
արվեստը:
_____________________________________________________________
1 И. Грабарь, Симон Ушаков и его школа. В кн. «История русского искусства», т.
V, М., 1959.
2 В. М. Алпатов, Всеобщая история искусств. Т. III., М., 1955, стр. 200. Всеобщая история
искусств. Т. II., М., 1960, стр. 89, М., 1973, № 1.
3 Ն. Մ. ՄոլԱա, Ч-եղա նկա րիչ Բ ո գ դա ն (Ի վա ն) Ս ա լթա ն ո վ ը Մոսկվայում: «Պ ա տ մա -թա նա ս ի րա կա ն հ ա ն դես
», Ե., 1974, N9 1, Нина Молева, «Иван Салтанов и его школа». «Известия общественных
наук Арм. ССР.», Ե, 1977, № 10. Н. Молева, Повесть о жилье. Ж. «Знание—сила», ն այլն:
4 Э. М. Белютин, Н. М. Молева, О методике искусствоведческого изучения архивных
фондов. «Вопросы архивоведения», М., 1965, № 2. стр. 20.

18

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика