дома » Рефераты » ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 3)
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 3)

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 3)

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (մաս 3)

Փիրուզն ամենաբարձր որակի էր’ նիշապատյան փիրուզների «խալ» կանաչւսերկնա-
գույն փայլը, զուգորդվելով մեղեսիկների, զմրուխտների, մարգարիտների և սուտակների
գունագեղ արտացոլումներին, գահին տալիս էր արևելյան դեկորատիվ գեղեցկություն:
«Ոսկու և արծաթի գործի» խոշորագույն վարպետները, ինչպես նաև «ալմաստա-
գործները» թագավորական պալատին հայտնում են, որ «Ալմաստե գահն» արժե 22589
ռուբլի 60 ալտին1, ըստ որում, այնտեղ կա 11 կգ 450 գր. ոսկի’ 3312 ռ. արժողությամբ
(այսինքն գահի ողջ արժեքի յոթերորդը):
Բնականաբար, հարց է առաջանում’ ինչպես կարող էր թեկուզև շատ հարուստ
վաճառական խոջա Սահրադ Սահրադյանը ռուս թագավորին նվիրաբերել այսօրինակ
նվեր: Փաստն արժանացել է պատմաբանների ու գրողների ուշադրությանը:

Րաֆֆին իր «Դավիթ Բեկ» վեպում հիշատակում է Պարսկաստանից Մոսկվա գահը տանելու փաստը

և այն համարում սովորական երևոււթ, քանի որ հայերը ռուսական արքունիքում
երևալիս բերում էին թա նկա րժեք նվերներ2: Րաֆֆին իրավացի է, քանի որ
ռուսական պալատի արխիվում պ ահպանված վավերագրերում բա զմա թիվ գրառումներ
կան հայ առևտրականների կողմից Մոսկվա բերված ապրանքների և կիրառական արվեստի
գործերի մասին:
Պատմաբան Լեոն այն միտքն է հայտնում, որ գահը նվիրաբերվել էր ոչ միայն
խոջա Ջաքարի, այլև նրա հոր ղեկավարած առևտրական ընկերության կողմից, որի
տասը հոգուց բաղկացած պատվիրակությունը 1660 թ. ընդունեց թագավորը3: Հետ ա —
գայում ևս պատմական գրականության մեջ կրկնվում է Ալմաստե գահի «նվիրատվության
» փ ա ստ ը4: Սակայն այդ հերքվում է հենց իր’ խոջա Զաքարի հայտարարությունով,
երբ նա շեշտում է, թե հոր ցանկությամբ «մեծ թագավորին գլուխ ենք խոնարհում
և նվիրաբերում առանց գնի, այն թող լինի թագավորի կամքով», այսինքն’
գահը մատուցվում էր առանց գնահատման, իսկ թագավորը կարող էր վճարել այնքան,
որքան հարմար կգտներ:

Նույն այս միտքը հաստատվում է Զաքարի մեկ այլ
խնդրագրով. «…Մենք այլ թագավորների նույնպես նվերներ են ք տալիս, բայց գները
նույնպես չենք հայտնում: Եվ քեզ, մեծ թագավորիդ… այդ նվերների գինը հայտնել
ամաչեցի5» (ընդգծումը մերն է. Մ. Ղ. և Վ. Ո.): Այսպիսով, այստեղ մենք գործ
ունենք առևտրի պալատական ձևի հետ: Ինչպես պարզվում է, գահը գնահատելու համար
կատարվել են ճշգրիտ հաշվումներ, գրանցվել են թանկարժեք քարերի թիվը, գինն
ու որակը, դրանց գնահատման շուրջ նույնիսկ տեղի են ունեցել տարաձայնություններ:
ճետաքրքիր է գահի ստեղծման պատմությունը:
Դեռևս 1656 թ. Մոսկվայում էին գտնվում խոջա Զաքարի բարեկամներ ու գործընկերներ
Ստեփան Ռոմոդամսկին և Դրիգոր Լուսիկովը, որոնց թագավորը հանձնա-
______________________________________-
1 Ալտին —3 կոպ.:
2 Րաֆֆի, Դ ա վ ի թ Բեկ, երկերի ժ ո ղ ո վա ծ ո ւ, հ. 6, երևա ն, 1963, էջ 249:
Լեո, Խ ոջա յա կա ն կա պ իտ ա լ, Երևան, 1 934, էջ 91 —92:
Հա յ ժ ո ղ ո վ ր դ ի պ ա տ մ ութ յո ւն : Լ. 4, Երևան, 1972, էջ 1 34 և այլ ա շխ ա տ ո ւթ յո ւն ն ե ր : Լ. 1, էջ 172:
5 Խ ոջա Զ ա քւս ր ի բ երա ծ ն վե ր ն ե ր ի մեջ էին նա և «Ոսկե մա տ ա ն ի ա լմա ստ ով , ա ր ծ ա թ յա բովւսրւսն…
հա մ ե մ ո ւն ք ն ե ր արևելյան… ոսկու, քա ր ե ր ո վ և ա լմա ստ ն ե ր ո վ ե լո ւզ վա ծ սնդուկ, ոսկյա երկու մա տ ա ն ի ա լմա
ստ ներով» և այլ ա պ րա ն ք ն ե ր : Сборник, стр. 22— 23:

11

րարել էր Մոսկվա բերել թանկա րժեք արևելյան ապրանքներ ու պերճանքի առարկաներ:
Սպահանի ճայկական առևտրական ընկերության ղեկավար խոջա Սւսհրւսդն այդ
նպ ա տ ա կով ձնդկաստւսն է ուղարկում Ստեփան Մատվեևին: Փիրուզները գնում են Սպահանում,
գահը գաղտնի պատրաստում են Սահրադի տանը և առանց պարսից շահին
տեղյակ դարձնելու’ ուղարկում Մոսկվա :

Գահի կառուցվածքը1 XVI—XVII դարերի արևելյան կիրառական արվեստում լայն
տարածում ստացած հստակ ձև է: Օրինակ, 1604 թ. Շահ Աբաս I-ի կողմից Բորիս
Գոդունովին նվիրաբերած գահը (Մոսկվա, Զինապալատ), Նադիր շահի և Ֆաթ-Մլի շա հի
գահերը (Թեհրան, Պատմության թանգարան), հայ կաթողիկոսի գահը (XVIII դարի,
Երևան, Հայաստանի Պատմության պետական թանգարան), որոնք ելուզված են ոսկով,
արծաթով, փղոսկրով, սադափով և թանկա րժեք քարերով:

«Ալմաստե գահի» ստեղծողները

ևս նպատակ են ունեցել փայտե հենքը ծածկել
թանկարժեք քարերով ու մետաղներով: Նրա ձևավորման մեջ կարևորագույն տեղ են
գրավում դրվագվա ծ կամ դաջված արծաթե ու ոսկե սալիկները, որոնց հաջորդական
ռիթմը զուգորդվում է ընդհանուր երկրաչափական երիզներին: Երբեմն ցանցկեն զա րդանախշի
մեջ ներմուծվում են կենդանիների (փիղ, եղնիկ, նապաստակ) պատկերումներ:
Գահի կողային մասերը ծածկված են ոսկու միասնական կամ տերևանախշ ունեցող
հատվածներով, որոնց դեղնագույն փայլը շեշտվում է նիշապուրի փիրուզների կապույտից,
ինչպես և մյուս քարերի դեղնակարմրագույն երանգներից: Արծաթի դեկորատիվ
ցանցկեն հատվածներում վարպետները ներմուծել են կենդանիների նրբագեղ ֆի-
գուրների ուրվագծեր: Ոսկու դեղին, տ ա ք տոները ցածում զուգորդվում են լաքի երիզների
դեղնա-շագանակագույնին, որոնց ժանրային սյուժեները հիշեցնում են XVII դա րում
մեծ ծաղկում ապրող մանրանկարչության հնդկա-պարսկական ոճը:

Ալմաստե գահի
վերին մասում հետագայում կատարվել են որոշակի հավելումներ (երկգլխանի արծիվ
և այլն), որոնք տարբերվում են գահի հիմնական գեղարվեստական կերպարից:
«Ալմաստե գահում» վառ արտահայտություն է գտել Նոր Ջուղայի բազմաթիվ վարպետների
(փայտ մշակող, լաքի վարպետ, ասեղնագործող, ոսկերիչ և այլն) գեղարվեստական
ճաշակը, հմտությունն ու արվեստը: ճենց այս առանձնահատկությունը’ գահի
գեղարվեստական ամբողջությունը, թանկարժեք քարերի հարստությունն ու նրանց մշակման
վարպետությունը, կիրառական արվեստի տարբեր ճյուղերի զուգորդումը, ընդհանուր
շքեղությունը հիմք հանդիսացան, որպեսզի Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի հրամանով
վճարվի ոչ միայն գահի արժեքը, այլև հավելյալ 1500 ռ. նրա ստեղծողների
«ազնիվ վարպետության» համար: Սյուս կողմից ռուսական արքունիքը քաղաքական և տըն-
տեսական նկատառումներով ամեն կերպ հովանավորում և խրախուսում էր հայ վաճառականներին:
Արքունիքը հատուկ հրամանով խրախուսական գումար է հատկացնում
հայ առևտրականներին (1000 ռ.) կրած վնասների համար և նրա համար, որ «նրանք
ապրանքների ուղիղ գներն ասացին» (ապրանքների ինքնարժեքը’ առանց հավելյալ գնի —
Մ. Ղ. և Վ. Ո.)2:
__________________________________________________________________

1 ЦГАДА, CD. 100, 1660, б / №, Л Л . 23, 40.
2 ЦГАДА, Փ . 100, д. б ./ №, 1660 г., стр. 47.
12

Նոր Ջուղայի հայկական առևտրական ընկերությունը և ռուսական արքունիքը շահա-
գըրգռվւսծ էին հետագա առևտրա-տնտեսական կապերի զարգացման հարցերով: Ռուսական
պետության մեջ հայտնի էին վաճառականների ակտիվ գործունեության աշխարհագրական
լայն ընդգրկումները, որոնք տարածվում էին Մադրասից, Կւսլկաթսւյից, Բոմ-
բեյից, Ֆիլիպիններից, ճավայից ու Սումատրայից մինչև Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի
բա զմա թիվ երկրներ:

Հայ վաճառականների առևտուրն

առավել լայն թափ ստացավ XVII դարի 60-ական
թվականներին’ Ալմաստե գահը Մոսկվա բերելուց հետո:
1662—1663 թթ. առևտրական ելումուտի մատյանում նշվում է, որ վաճառական
Միկիտա (Մկրտիչ) Պետրովը,» Սավվա Դրիգորի Մատվեևը և Ստեփան Չախաթունովը
ճնդկւսստանից բերել են «… ոսկե թագ, որի մեջ հղկված և հարթ ալմաստներ են…
վերևում երկգլխանի արծիվ * է, արծվի վրա ոսկե խաչ ալմաստներով և հակինթե կաթիլներով,
փորագրված, զարդակալված: Ոսկու գործերի վարպետ Ս. Դուրևը թա գը գնսւ-
հատեց 7328 ռ. 24 ալտին 4 դենգա (0,5 կոպեկ — Մ. Ղ. և Վ. Ո.): Ոսկե գավազանը…
1059 ռ., երկու ոսկյա պահպանակներ — 324 ռ…. երեք ոսկյա ականջօղ ալմաստներով…
700 ռ.. ընդամենը 15523 ռ. ա պ րանք» 1:

Հնդկաստանի և Պարսկաստանի հայ վաճառականների

առևտուրը չէր սահմանափակվում
միայն պերճանքի առարկաներով: Վերոհիշյալ առևտրական Ստեփան Չախա-
թունովի որդին ճնդկա ստ ա նից Մոսկվա է բերում դ ե ղորա յք2: 1966 թ. փետրվարին
Պարսկաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Հայաստանից Մոսկվա եկավ հայ վաճառականների
ու արհեստավորների մի մեծ խումբ’ առևտրական պայմանագիր կնքելու
նպատակով: Բանակցությունները տևեցին 15 ամիս: 1667 թ. մայիսի 31-ին կնքա ծ
պայմանագրի համաձայն, առաջին ա նգա մ Ռուսաստանը արտասահմանյան վա ճա ռա կաններին
տալիս էր Պարսկաստանից Եվրոպա’ Աստրախան-Մոսկվա-Արխանգելսկ ճանա-
պ արհով տրանսռուսաստանյան առևտրի իրավունք: 2-այկական առևտրական ընկերությանը
տրված իրավունքներն ու զիջումները բոլոր հայ վաճառականների համար ստեղծեցին
արտոնյալ պ ա յմա ններ3:
Վերոհիշյալ պայմանագրի կնքումից անմիջապես հետո, քառասուն հայ գործընկեր
կազմեցին ուղերձ-նամակ’ հասցեագրված Կոստանդնուպոլսի հայերին, որտեղ
հայտնում էին հայերի հանդեպ ռուսական կառավարության ունեցած մեծ ողորմածության
մասին, խնդրելով եկեղեցիներում հաղորդել այդ մասին տեղի ժողովրդին: Նամակում
մասնավորապես բարձր էր գնահատվում ժամանակի պետական խոշոր գործիչ
Ա. Պ. Օրդին-Նաշչոկինի նպաստն այս գործում: Ուղերձը Կոստանդնուպոլիս տարավ
Դիվանագիտական ատյանի թարգմանիչ Վասիլի Դաուդովը: Այն ստորագրել էին Նոր
Ջուղայի ձայկական առևտրական ընկերության անդամներ Ստեփան Ռոմոդամսկին, Դրի-
գոր Լուսիկովը, նկարիչ Բոգդան Սալթանովը, մետաքսագործ և սեկագործ վարպետներ,
ինչպես նաև’ քառասուն վաճառականներ: Նրանց պարտականությունների մեջ էր
մտնում նաև կնքվա ծ պայմանագրի նշանակության քա ղա քա կա ն կողմի բացատրությունը,
անդրկովկասյան ժողովուրդների ազգային ազատագրական պայքարի մեջ Ռուսաստանի
դերի գնահատությունը:

Ուշագրավ է, որ առևտրական այսօրինակ իրավունքներ ձ ե ռ ք բերելու համար եր-
________________________________________
ЦГАДА, Փ . «Оружейной палаты», кн. 181, лл. 48—об— 55.
3 ЦГАДА, «Сношения России с Индией», 1663 г., д. 2, л. 1—4.
3 В. Восканян, Новоторговый Устав и договор с армянской компанией. «Известия общественных
наук Арм. ССР», 1947, № 6.
13

կար տարիներ պայքարում էին անգլիական, ֆրանսիական և հոլանդական ընկերությունները,
որոնց հովանավորում էին իրենց հզոր պետությունները, բայց հաջողության
չէին հասնում:
1689 թ. արգելվեց արևելյան վաճառականներին առևտուր անել Արևմուտքի հետ’
Ռուսաստանի վրայով: Բացառություն կազմեցին Նոր Ջուղայի վաճառականները’ :
Ինչով բացատրել ռուսական արքունիքի այսօրրեակ վերաբերմունքը դեպի հայ առև-
տըրականները:
Մետաքսի հումքի և արևելյան այլ ապրանքների2 առևտուրը հայերի կողմից Ռուսաստանի
պետական հետաքրքրություններին, Արևելքի ու Արևմուտքի առևտրական համակարգում
ունեցած նրա դերին վտանգ չէր սպառնում: Ընդհակառակը: Հարցի այսպիսի
լուծումը Ռուսաստանին բերում էր մեծ մաքս, որից զրկում էր Թուրքիային,
իսկ ամենակարևորը’ ամրապնդում էին Ռուսաստանի քա ղա քա կա ն ու տնտեսական կապերը
Անդրկովկասի ժողովուրդների հետ:

1667 թ. պայմանագիրը ոչ միայն հետագա առևտրա-տնտեսական համագործակցության
սկիզբն էր, այլև քա ղա քա կա ն մեծ նշանակություն ունեցող փաստ: Ըստ այդ
պայմանագրի (ինչպես նաև «Նովոտորգովի ուստավ»-ով), Ռուսաստան կարող էին գալ
ոչ միայն վաճառականներ, այլև արհեստավորներ, գյուղացիներ և «աշխատող մարդիկ»:
Նրանց տրվում էին հողամաս ստանալու, գաղթավայրեր և առևտրական կենտրոններ
հիմնելու, տներ և լուսավորչական եկեղեցիներ կառուցելու, առևտրով և արհեստներով
զբաղվելու ազատ իրավունքներ: Այս արտոնությունների հիման վրա Մոսկվայում հայ
մասնագետների մասնակցությամբ ստեղծվեց «մետաքսի ֆաբրիկա», հատուկ աշխուժացում
ապրեց դեռևս 1666 թ. ապրիլից Մոսկվայում գործող Սաֆյանի գործարանը,
որի վարպետներից էր սեկեգործ Հայրապետ Մարտինովը: Մերձավոր Արևելքի նույնատիպ
սկզբունքներով կառուցված այդ համեստ ու պարզունակ արհեստանոցը հիմնականում
սեկ էր մատակարարում ռուսական ա ր քո ւն ի քի ն3: Աստրախանում հայերը նպաստեցին
մետաքսի արդյունաբերության զարգացմանը4:

Հ֊այ գաղթավայրեր ստեղծվեցին

Աստրախանում, Նիժնի Նովգորոդում, Մոսկվայում: Մոսկվայի Սրետենկա կոչվող թա ղամասում
ն րա ն ք ունեին առևտրական շարքեր, «ճայկական իջևանատուն», հայերը բնակ-
__________________________________________________
6. Восканян, Новоторговый устав и договор Армянской компании. Известия общественных
наук Арм. ССР, Ереван, 1947, № 6, Русско-индийские отношения в XVII в. Сборник документов.
М., 1958, стр. 242.
2 Մ ոսկվա բերվող «հայկա կա ն» ա պ րա ն ք ն ե ր ի թ վ ո ւմ էին գորգեր, թա վ իշ, կերպ աս, թ ա մ քե ր , մ ե տ ա ք սյա
գ ո ւ նա զ ա ր դ գ ո ր ծ վա ծ ք ն ե ր , գ ոտ ի ն ե ր և այլն: Ա րտ ա հա ն ո ւմ էին մորթի, կաշի, շա քա ր , մեղր և այլն:
3 Վ. Ոսկանյան, ճ ա յե ր ը Մոսկվա յում 15—17-րդ դա րերում: «Պ ա տ մա -բա նա սի րա կա ն հանդես», Երևան,
1 971 , № 1, էջ 2 5 -3 4 :
4 ճ ետ ա գա յո ւմ ևս հայ վա ճա ռա կա ն ն ե ր ի մ իջ ո ց ով ռ ուսա կա ն ա ր ք ո ւն ի ք էին հա ս ն ո ւմ կ ի րա ռա կա ն ա ր վեստ
ի թ ա ն կ ա ր ժ ե ք ստ ե ղ ծա գ ո ր ծ ո ւթ յո ւն ն ե ր : Ո ւշա գ րա վ է ա շխ ա ր հ ի խ ո շորա գո լյն ա լմա ստ ն ե ր ի ց մեկի’ «Օռ-
լովի» պ ա տ մ ութ յո ւն ը, որը Ա մ ստ ե րդա մ հա ս ց ր եց նոր ջ ո ւղա յե ց ի (սոջա Սա ֆ րա զը, ն րա ն ի ց գ ն ե ց ռ ուսա կան
պ ա լա տ ի ո սկ երչա կա ն գործի ղ ե կա վա ր Լա զա րև ը: Մեկ այլ ն շա նա կա լի ց ա լմա ստ Պավել l-ին ն վի ր ե ց
հ ա յա զ գ ի Աբամելիքը, որի դ ի մա ց ս տ ա ց ա վ մ եծ հ ողա տ ա րա ծ ո ւթ յո ւն Կ ա մ են ե ց ի շրջա նում: « Բա զմա վեպ»,
_________________________________
Վիեննա, 1843, № 1, էջ 13—14:
14

վում էին բոլոր թաղամասերում, ազգակցական կապեր էին ստեղծում տեղի բնակչության
հետ: Չնայած դրան, դեռևս XV դարի սկզբին հիմնադրված Նիկոլյան և Ստո-
լոպյան թաղամասերում, որը XVII դ. վերանվանվեց Արտւսմոնովյան (Զինապալատի դեսպանական
ատյանի ղեկավար, Արտամոն Սերգեևիչ Մատվեևի (1625—1682) անունով),
գտնվում էր ճա յկա կա ն իջևանատունը: XVIII դ. կեսերին այդտեղ հաստատվեց Նոր
Ջուղայից Ռուսաստան տեղափոխված մեծահարուստ Ե. Ն. Լազարևը, որի ձեռներեց
գործունեության և ազնվականի տիտղոս ստանալու շնորհիվ Մոսկվայի նրա տան նըր-
բւսնցքն էլ ստացավ «Արմյանսկայա» (հայկական) անվանումը: Այստեղ էր գտնվում
ս. Աստվածածին հայկական եկեղեցին:

Այսպիսով, «Ալմաստե գահի» Մոսկվա բերելը նույնպես նպաստեց 1667 թ. առև-
տըրական պայմանագրի կնքմանը:

1 660 թ. Մոսկվա եկած խոջա Զաքարին Մոսկվայի դեսպանական ատյանում հանձնարարվում
է Մոսկվա բերել արևելյան պերճանքի առարկաներ, կենդանիներ, «հընդ-
կերեն խոսող» թութակներ և այլն: Խոջա Զաքարը տալիս է իր համաձայնությունը,
հրաժարվելով միայն գազաններ ուղարկելուց1 :
Ռուսական արքունիքը եվրոպական ու արևելյան երկրներից հրավիրում էր տարբեր
արհեստների մասնագետներ: խոջա Ջա քա րին առաջարկում են նաև Մոսկվա աշխա
տա նքի ուղարկել հմուտ արհեստավորներ’ ոսկերիչներ, արծաթագործներ, զինա գործներ
և այլն:

Ինչպես հիշատակվում է անտիպ ու հրատարակված աղբյուրներում, Նոր Ջուղայի
հայերը տարել ու ռուս իրականության մեջ արմատավորել են երանգավոր մետ ա քսների,
ձեռագործների ազգային կարատեսակների պատրաստումը և մի շա րք այլ արհեստներ2:
Պատահական չէ դիվանագիտական ատյանի առաջարկը’ Սպահանից Մոսկվա ուղարկել
ոսկեգրողներ, ոսկու և արծաթի գործի վարպետներ, հղկողներ և զանազան
նկարիչներ»: խոջա Զաքարը համաձայնում է, ասելով. «…Պարսկաստանում զանազան
նկարիչներ շատ կան, որոնց կաշխատի ուղարկել Ռուսաստան»3:
1668 թ. օգոստոսին Վասիլի Դաուդովը խնդրում է Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին
թույլ տալ իր եղբայրներ խալեբին և Իլյային, որպեսզի Աստրախանից Մոսկվա
տեղափոխվող ապրանքների համար նրանք վճարեն ռուս վաճառականների համար սահմանված
մաքս: Վ. Դաուդովը հայտնում է նաև, որ եղբայրները Ռուսաստան են բերել
նաև գորգագործ և մետաքսագործ վարպետներ: Նույն թվականի օգոստոսի 8-ի
ցարական հրամանով Աստրախանի բոյարներին ու վոյեվոդներին պարտավորեցվում է
Պարսկաստանից եկած գորգագործ ու մետաքսագործ վարպետներին փոխադրամիջոց1
Հայտնի է, որ հ ետ ա գա յո ւմ Գրիգոր Լուսի ն կո վ ը Մոսկվա է տ ա ր ե լ վա գ ր ե ր և հովա զ նե ր : Տես Նաև’
Ян Янсен Стрейс, Три путешествия. М.
___________________________________________________
2 Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа, часть II, М., 1838,
стр. 65—66.
3 Сборник» стр. 26
15

ներ տրամադրել’ Աստրախանից Մոսկվա գալու, ապրանքները տեղափոխելու: Հրւսմայ-
վում է նաև նրանցից մաքս գանձել ըստ նոր առևտրական կանոնադրության1 :
1660 թ. Ալեքսեյ Միխայլովիչ ցարին մատուցված նվերների մեջ կար նաև պղնձի
վրա պատկերված «խորհրդավոր ընթրիք» կոմպոզիցիան:

XVII դ. հայկական գեղանկարչության մեջ

լայն տարածում ստացած այդ թեման ըստ երևույթին իր ոճով և կատարողական
արտահայտչականությամբ գրավում է Ալեքսեյ Միխայլովիչի ուշադրությունը,
և ցարն առաջարկում է վաճառականներին’ Մոսկվա ուղարկել նկարի հեղինակին:
Վեց տարի անց խոջա Զաքարը Ալեքսեյ Միխայլովիչին հղած նամակում գրում է.
«…Փոքր ծառէդ մին պղնծե թանուքի վերայավաք խինգ շաբաթ օրէն տնօրինա-
կանքն քաշած մեծ թագաւորին գլուխին ք տըւէլ, շա ւա ղա թ էր արարել, նորա շինո-
ղըն ուզեցել էր, էն քարխանումն, որ շինվել էր, մին ղապիլ ուստայ կէր’ անունն
Բուղտան, որ նորայ հունարն ամենու վերայ առավել էր, ուղարկեցինք քրիստոսաշէն
Մոսկովն, գոն մեծ թագաւորին ղուլուղն տեղն կատարեն, երբ թագաւորին շաւաղաթննի
գոն»2:
Ալեքսեյ Միխայլովիչ ցարի 1667 թվականի հուլիսի 15-ի հրամանով, Սպահանից
Մոսկվա եկած երիտասարդ հայ նկարիչն աշխատանքի է անցնում Զինապալատում
(Оружейная палата), ծավալում է արտասովոր եռանդուն գործունեություն, այդ
շրջանի ռուս և հայ արվեստների պատմության մեջ թողնելով փառքով պսակված մի
անուն’ Բոգդան (Իվան) Սալթանով:
***

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика