дома » Рефераты » ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ (մաս 2)
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ (մաս 2)

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ (մաս 2)

Богдан Салтанов Деятельность (часть 2)

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ

Սկսած XVI դ. II քառորդից, ռուսական նկարչության մեջ զգալի է դառնում հակումը
դեպի եվրոպականը: 1554 թ. Ստոգլավի տաճարում սարկավագ Վիսկովատին
բուռն ելույթ է ունենում օտար ազդեցությունների դեմ, և որոշում է ընդունվում սրբապատկերների
ստեղծման ժամանակ որպես նա խա տ իպ ընդունել XIII—XIV դդ. ռուսական
սրբանկարչության օրինակները: Սակայն կյանքը թելադրում էր իր պահանջները: Մի
կողմից կարևորվում է հիմնական պատվիրատուների’ պալատի, պզնվականության ու
հարուստ վաճառականների ճաշակը, մյուս կողմից իրենց կնիքն կՆ թողնում արվեստի
ընկալման ժողովրդական գեղագիտական ըմբռնումները:

Արդեն XVII դարի կեսերից ռուսական նկարչության մեջ հանդիպում ենք ոչ միայն
փայտի վրա կատարված սրբապատկերների, այլև կտավի վրա կատարված գեղանկարչական
այլ տիպի ստեղծագործությունների, փորագրությունների, նոր տիպի որմնանկարների:

Գեղանկարչության մեջ նկատվում է բազմաժանրություն,

երևան են գալիս թ ե մատիկ
պատկերներ, դիմւսնկարկեր, մուտք են գործում բնանկարի տարրեր: Փորագրության
բնագավառում զգալի հաջողությունների են հասնում Աֆանասի Տրախմենսկին
և նրա աշակերտ Վասիլի Անդրեևը: Գեղանկարչական վարպետության փայլուն օրինակներ
են դառնում Ի. Բեզմինի և Վ. Պոզնանսկու ստեղծագործությունները: Ռուսական
արվեստի զարգացման ու վերափոխման այդ նշանակալից պրոցեսում իրենց ծանրակշիռ
ավանդն ունեցան նաև օտ ա րա զգի նկարիչները:
Այդ կապակցությամբ ուշագրավ է արվեստի պատմաբան Ի. Գրաբարի միտքը. «Մինչև
այժմ լայն շրջաններում դեռևս շատ տ արածված է այն կարծիքը, որ Ռուսիայում
օտարը, օտարամուտությունը մուտք գործեց միայն Պետրոս Մեծի ժամանակից: ճա ճա խ
լսում եմ, որ եթե մինչ նա կային օտարերկրացիներ, ապա ն րա ն ք ապրում էին աննկատ,
ոչինչ նորը չներմուծելով ձևավորվող կյանքի հիմքերում և կորչելով ռուսականի մեջ:
Մինչդեռ դա խոր թյուրիմացություն է և վաղուց արդեն ժխտվել է մի շա ր ք հատուկ
ուսումնասիրություններում»1 :
_____________________
Игорь Грабарь, Архитекторы-иностранцы при Петре Великом. Ж. «Старые годы», М.,
1911, сентябрь, стр. 132.

25

Եվ իրոք, դեռևս XVII դ. I տասնամյակից Ռուսաստան են գալիս օտարերկրյա
զինվորական գործիչներ, ճարտարապետներ, կառուցողներ, ինժեներներ, բժիշկներ: XVII դ.
կեսերին Մոսկվսսն ուներ 200.000 բնակիչ, որից 28.000 օտ ա րա զգի (14 %)1: Դրանց
մեջ էին նաև տարբեր երկրներից եկած նկարիչներ:

Միխայիլ Ֆեոդորովիչ ցարի օրոք (1613—1645)

Զինապալատի առաջնակարգ նկա րիչն
էր Հանս Դիտերսը (Ավստրիայից, մահ. 1655): Զինապալատում էին աշխատում
Դերսոնը, Դանիել Վուխտերեսը (Շվեդիայից), Նիկոլայ Սոլոմոնովը, Անատոլ Յուրևը (Աթեն-
քից), արաբ (կալմիկ) Սոսիկն ու Յակովլևը, Ստանիսլավ Լոպուցկին (Լեհաստանից),
պարսիկ Մամեդալի Ակատովը և ա յլք2: 1662 թ. Մոսկվայի Զինապալատում աշխատում
էին ավելի քան 60 օտարազգի նկարիչներ ու կիրառական արվեստի վարպետներ:
Նրանցից յուրաքանչյուրը բերում էր իր երկրի, իր ժողովրդի արվեստի ավա նդներից
մի մասնիկ, ու այդպիսով Մոսկվայի Զինապալատում հարստանում և զա րգա նում
էր XVII դ. ռուսական կերպարվեստը: Ալեքսեյ Միխայլովիչը սիրում էր նկարչությունը,
սովորում էր նկարել: Նրա համար «ամենաիմաստուն վարպետությունը» մարմնավորում
էր հոլանդական նկարչությունը: Նկարել էին սովորում նաև թագավորի
քույրը’ Իրինա Միխայլովնան և թագաժառանգները: Ալեքսեյ Միխայլովիչը հաճախ էր
լինում Զինապալատում, հետևում էր այնտեղ կատարվող աշխատանքներին:
Ռուսական արվեստի զա րգա ցմա ն փայլուն էջերը կապված են ժամանակի խոշորա-
գույն կենտրոնի’ Մոսկվայի Զինապալատի հետ:

Մոսկվայի Զինապալատը տարեգրության մեջ հիշատակվում է 1508 թվականից

Լ!կզբնական շրջանում այն միայն զինանոց էր, իսկ 1610 թ. այնտեղ արդեն զինագործների
հետ աշխատում էին նաև ոսկերիչներ, արծաթագործներ, սրբանկարիչներ, գեղանկարիչներ,
քարի փորագրիչներ: 1 640 թ. հիմնադրվում է նկարչական պալատը, որի առաջին ղեկավարն
էր Սիմեոն Ուշակովը: Որոշ ժամանակ նրան փոխարինում է Իվան Բեզմինը, որի աքսորվելուց
հետո նկարչական պալատի ղեկավարն է դառնում Բոգդան Սալթանովը:
Մոսկվայի Զինապալատը գեղարվեստական ու արհեստավորական մի օջախ էր, որը
ղեկավարում էր երկրի գեղագիտական կյանքը: Այնտեղ ստեղծված կիրառական արվեստի
իրերն ու նկարները դառնում էին ինքնատիպ նմուշներ, իսկ հեղինակները հրավիրվում էին
նաև այլ քաղաքներ’ որմնանկարչական ա շխա տա նքներ կատարելու համար: Զինապալատի,
որպես ստեղծագործական կենտրոնի, գոյությունը դադարեց 1711 թ.:

Ավելի քան 200
վարպետ տեղափոխվեցին Պետերբուրգ’ դառնալով «Օրուժեյնայա Դվորի» հիմքը:
Կերպարվեստի բնագավառում կատարվող բոլոր տեսակի փոփոխությունները առաջին
հերթին արտացոլվում էին Զինապալատում աշխա տող նկարիչների արվեստում: Սրբանկարչության
կանոնիկ դարձած գեղարվեստական կերպար են ներթափանցում ծավալների
ընդգծման, նրանց նյութականության, լույս ու ստվերի, ձևերի մշակման նոր հասկացություններ,
անշուշտ’ սաղմնային վիճակում: եվ պատահական չէ, որ XVII դ. պատրիարք
________________________________
Нина Молева, Иван Салтанов и его школа. Ереван, 1978, стр. 4. (Доклад на
II международном симпозиуме по армянскому искусству).
2 В. И. Успенский, Очерки по истории иконописи. СПб, 1899, стр. 76— 78.

Նիկոնի Նորամուծությունների գլխավոր հակառակորդ ավագերեց Ավակումը գրում էր.
«… Մեր ռուսական հողում շատացել են սրբանկարչությանը չնմանվող պւստկերւսգիր-
ներ… նկարում են փրկիչ էմանուելի պատկերը’ դեմքն ուռած, շուրթերն ալ կարմիր,
մազերը գանգուր, ձեռքերի մկանները հաստ, նույնը ոտքերի մոտ’ կոնքերը հաստ, իսկ
ամբողջը’ որպես հաստափոր գերմանացի… միայն թուր չկա կոնքի մոտ նկարած: Իսկ
այդ բոլորն արված է մարմնականը վերարտադրելու միտումով… Իսկ այդ ամենը շուն
Նիկոնն է, թշնամին, որը մտածել է իբր ամեն ինչ կենդանի նկարել… Ավետման տեսարանում
Աստվածամայրը ծոցվոր է… Իսկ Քրիստոսը խաչի վրա’ ուռած, հաստլիկ քաղցրացված
է և ոտքերը նման են աթոռի: Ա՜հ, ահ, խեղճ Ռուսիա: Ինչու ես ցանկանում
գերմանական օրինակներն ու սովորույթները»1 :
______________________________________
В. Трутовский, Боярин и оружейничий Богдан Матвеевич Хитрово и Московская Оружейная
палата. «Старые годы», СПб, 1909, июль-сентябрь, стр. 357.

27

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика