дома » Рефераты » ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

17.5. ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ըստ ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս,
էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման
քաղաքականության մեջ» ստանդարտի արտասովոր են համարվում այն դեպքերից
և գործարքներից առաջացող եկամուտները,որոնք հստակ տարբերվում են
կազմակերպության սովորական գործունեությունից, հետևաբար չի ակնկալվում
դրանց հաճախակի և պարբերաբար կրկնվելը:
Փաստը, թե արդյոք հստակ տարբերվում է դեպքը կամ գործարքը
կազմակերպության սովորական գործունեությունից, որոշվում է դեպքի կամ
գործարքի բնույթով կազմակերպության սովորական գործունեության հետ ունեցած
հարաբերությամբ, այլ ոչ թե դրանց ծագման հաճախականությամբ: Արտասովոր
դեպքեր են համարվում երկրաշարժերը, բնական աղետները և այլն:
Արտասովոր եկամուտների հաշվառման և արտացոլման համար հաշվային
պլանով նախատեսված է 631 «Արտասովոր եկամուտներ» պասիվային առաջին
կարգի հաշիվը: Հաշվի կրեդիտում արտացոլվում է արտասովոր դեպքերի
հետևանքները վերացնելու համար ստացված շնորհները, իսկ դեբետում’ ստացված
եկամտի դուրս գրումը ֆինանսական արդյունքին:

303 ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ U ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

631 «Արտասովոր եկամուտներ» հաշիվը կրեդիտագրվում է.
արտասովոր դեպքերի հետևանքները վերացնելու համար ստացված
շնորհների գումարով
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիսնական միջոցներ»
Դտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Դտ 211 «Նյութեր»
Դտ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
Դտ 216 «Ապրանքներ»
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արարժութային հաշիվ»
Կտ 631 «Արտասովոր եկամուտներ»
հաշվարկված ապահովագրական հատուցումների գումարով.
Դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Կտ 631 «Արտասովոր եկամուտներ»
631 «Արտասովոր եկամուտներ» հաշիվը դեբետագրվում է ստացված
արտասովոր եկամուտները ֆինանսական արդյունքի հաշվին դուրս գրելիս’
Դտ 631 «Արտասովոր եկամուտներ»
Կտ 331 «Ֆինանսական արդյունք»

304 ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ U ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Статистика



Яндекс.Метрика