дома » Рефераты » ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ԱՂՅՈՒՍԱԿ 2 3 .6

ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

23.5. ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Այն ծախսումները, որոնք սկզբնական փաստաթղթերի հիման վրա հնարավոր
չէ վերագրել թողարկվող արտադրանքի այս կամ այն տեսակին (կալկուլյացիայի
օբյեկտին), կոչվում են անուղղակի արտադրական ծախսումներ: Դրանց գերակշռող
մասը հաստատուն ծախսումներ են և թողարկվող արտադրանքի ծավալի
փոփոխության հետ կապ չունեն:
Ըստ տնտեսագիտական բովանդակության (նպատակի) անուղղակի
արտադրական ծախսումները դասակարգվում են և բաժանվում են հետևյալ
խմբերի.
• արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող
անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ,
• արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկվող
անձնակազմի սոցիալական ապահովագրության ծախսումներ,
• արտադրական նշանականության հիմնական միջոցների մաշվածություն,
• արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման և
սպասարկման ծախսումներ,
• արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների
ամորտիզացիա,
• աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության
ծախսումներ,
• այլ անուղղակի արտադրական ծախսումներ:
Ըստ վերոհիշյալ խմբերով ծախսումների հավաքագրման համար
կառավարչական հաշիվների շարքում առանձնացված է 813 «Անուղղակի
արտադրական ծախսումներ» հաշիվը’ իր համապատասխան 2-րդ կարգի
հաշիվներով:
Ելնելով կատարված ծախսումների նպատակից (ծախսման ուղղությունից)
հաշվեգրվում են համապատասխան անուղղակի ծախսումներ հաշվառող
հաշիվները: Ձևակերպվում է’
Սոցիալական ապահովագրության վճարների գծով ուղղակի ծախսումների
գումարով ձևակերպվում է’
Դա 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր
սոցիալական ապահովագրության գծով»:
պարտադիր
Կտ 112 «Շահագորրծման մեջ գտնվող հիմնական
մաշվածություն»
միջոցների
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»:

472 ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում 813 «Անուղղակի արտադրակւյ§
ծախսումներ» հաշվի դեբետում կուտակված ծախսումները պետք է .բաշխվեն ը ւո
կալկուլյացիայի կամ հաշվառման օբյեկտների և ներառվեն դրանց ինքնարժեքում
Համապատասխան կալկուլյացիայի օբյեկտներին վերագրված անուղդա Փ
ծախսումների գումարով ձևակերպվում է.
Դտ 811 «Հիմնական արտադրություն »
Կտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ
Ելնելով կատարված ծախսումների բնույթից և դրանց փոփոխման վրա.
ազդող գործոններից, անուղղակի ծախսումներց յուրաքանչյուրի բաշխման համար
ընտրվում է հաշվարկների իրականացման առանձին բազա: Օրինակ’
գործնականում արտադրական ստորաբաժանումների կառավարչական %
սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման և նրանց սոցիալակա&
ապահովագրության ծախսումները բաշխվում և թողարկված
արտադրատեսակներին վերագրվում են արտադրական բանվորների ուղղակի
աշխատավարձի հարաբերակցությամբ:
Կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարմսա
ծախսումների բաշխման կարգը ցույց տանք հետևյալ օրինակով: Ենթադրենք,
արտադրամասում թողարկվում է «Ա » և «Բ » արտադրանքները: Արտադրամասի
պետին հաշվարկվել է 230.800 դրամ աշխատավարձ և 34.620 դրամ պարտսւդհ*
սոցիալական ապահովագրության համար, իսկ սպասարկող բանվորներին’ 150.000
դրամ աշխատավարձ և 20.500 դրամ պարտադիր սոցիալական ապահովսւգրությսՏ
համար:Հ աշվարկված աշխատավարձի գումարով ձևակերպվում է’
Դտ 8131 «Արտադրական ստորաբաժանումների կառավարչական
և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման
ծախսումներ» 380.800
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների
գծով» 380.800
Հաշվարկված սոցապ հատկացումների գումարով ձևակերպվում է’
Դտ 8132 «Արտադրական ստորաբաժանումների կառավարչական
և սպասարկվող անձնակազմի սոցիալական 55.120 ՜
ապահովագրության ծախսումներ»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով 55.120
«Ա» արատդրանքը թողարկող բանվորների համար հաշվարկվել է 450.000
դրամ աշխատավարձ և 60.000 դրամ սոցիալական ապահովագրությաճ
հատկացումներ, իսկ «Բ » արտադրանքը թողարկող բանվորներին’ 600.000 դրաճ
աշխատավարձ և 80.000 դրամ սոցապ հատկացումներ:
Ըստ արտադրատեսակների բաշխման հաշվարկը ներկայացնենք հետևյսււ
աղյուսակով:

473 ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Անուղղակի արտադրական ծախսումների կազմում աշխատա նքի
վարձատրության ծախսումների բաշխման հաշվարկ

ԱՂՅՈՒՍԱԿ 2 3 .5

ԱՂՅՈՒՍԱԿ 2 3 .5

Բաշխված անուղղակի արտադրական ծախսումները համապատասխան
արտադրատեսակներին վերագրելիս ձևակերպվում Է’
Դտ 811/Ա «Հիմնական արտադրություն»
Դտ 8 1 1/Բ «Հիմնական արտադրություն »
Կտ 8131 «Արտադրական ստորաբաժանումների
կառավարչական և սպասարկող անձնակազմի
աշխատանքի վճարման ծախսումներ»
Կտ 8132 «Արտադրական ստորաբաժանումների
կառավարչական և սպասարկվող անձնակազմի
սոցիալական ապահովագրության ծախսումներ»
Հիմնական միջոցների մաշվածության, նորոգման և սպասարկման
ծախսումներն ըստ թողարկվող արտադրատեսակների բաշխվում են փաստացի
աշխատած մեքենաժամերի հարաբերակցությամբ (եթե այդպիսի հաշվառում
տարվում Է) կամ այդ ծախսումների նորմատիվային մեծության
հարաբերակցությամբ: Վերջինս հաշվարկվում Է տեխնոլոգիական բաժնի կողմից և
որոշվում Է միավոր արտադրանքի համար անհրաժեշտ մաշվածության, նորոգման և
սպասարկման ծախսումները:
Արտադրական նշանակության շենքերի, մեքենաների, սարքավորումների և
արտադրական գույքի համար հաշվարկված մաշվածության գումարով
ձևակերպվում Է’
Դտ 8133 «Արտադրական նշանականության հիմնական միջոցների
մաշվածություն
Կտ 112 «Շւսհագորրծման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»
186.660
49.260
380.800
55.120

474 ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Նորոգման և սպասարկման ծախսումների գումարով ձևակերպվում է’

Դտ 8134 «Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման ն
սպասարկման ծախսումներ»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»:

Արտադրական նշանակության հիմնական միջոցների շահագործման ե
սպասարկման հետ կապված անուղղակի արտադրական ծախսումների
հաշվառման և բաշխման կարգը ներկայացնենք հետևյալ օրինակով:
Հաշվետու ժամանակաշրջանում արտադրական նշանակության հիմնակաճ
միջրցների մաշվածության գումարը եղել է 50.000 դրամ: Դրանց նորոգման ե
սպասարկման նպատակով կատարվել են հետևյալ ծախսումները, նյութեր ե
պահեստամասեր’ 12.500 դրամ, հաշվարկված աշխատավարձ* 25.600 դրամ,
պարտադիր սոցիալական ապահովագրության հատկացումներ’ 7.500 դրամ:
Կատարված անուղղակի արտադրական ծախսումների համար որպես բաշխման
բազա ընդունվել է արտադրական նշանակության հիմնական միջոցների
շահագործման և սպասարկման նորմատիվային ծախսի մեծությունը: Ըսսւ
տեխնոլոգիական հաշվարկների’ թողարկման տվյալ ծավալի դեպքում, «Ա»
արտադրանքի մաշվածության նորմատիվային ծախսը պետք է լինի 15.520դրամ,
«Բ»-ինը’ 16.960 դրամ, իսկ նորոգման ծախերը’ «Ա » արտադրանքի համար’ 20.000
դրամ, իսկ «Բ » արտադրանքինը’ 24.000 դրամ:
Կատարված ծախսումների գումարով ձևակերպվում է’
Դտ 8133 «Ա րտադրական նշանակության հիմնական միջոցների
մա շվա ծություն» 50.000
Կտ 112 «Շահագորրծման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն» 50.000
Նորոգման և սպասարկման ծախսումների գումարով ձևակերպվում է’
Դտ 8134 «Արտադրական նշանակության հիմնական միջոցների
նորոգման և սպասարկման ծախսումներ» 45.600
Կտ 211 «Նյութեր» 12.500
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների 25.600
գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով» 7.500
Անուղղակի արտադրական ծախսումների բաշխման կարգը ներկայացնենք
հետևյալ ա ղյուսա կով:

475 ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Անուղղակի ա րտ ա դրա կա ն ծա խ սումների կա զմում նորոգմա ն U.
սպ ա սա րկմա ն ծա խ սումների բա շխ մա ն հաշվարկ

ԱՂՅՈՒՍԱԿ 2 3 .6

ԱՂՅՈՒՍԱԿ 2 3 .6

Բաշխված ծախսումների գումարով ձևակերպվում է ‘
Դտ 811 «Հիմնական արտադրություն» («Ա » ա րտ ա դրա նք) 44.400
Դտ 811 «Հիմնական արտադրություն» («Բ » արտ ա դրա նք) 51.200
Կտ 8133 «Ա րտադրական նշանականության հիմնական 50.000
միջոցների մա շվա ծություն»
* Կտ 8134 «Արտադրական նշանակության հիմնական միջոցների 45.600
նորոգման և սպասարկման ծախսումներ»
Անուղղակի արտադրական մնացած ծախսումները կարոդ են բաշխվել
ուղղակի արտադրական ծախսումների հարաբերակցությաբ: Հաշվարկման
ընթացակարգը նման է մյուս մեթոդներով ներկայացված ծախսումների բաշխմանը:

476 ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Karavarchakan hashvarum. Anuxxaki artadrakan caxseri hashvarum.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика