дома » Рефераты » ԱՅԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԱՅԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

16.5. ԱՅԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ճանապարհին գտնվող ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների սինթետիկ հաշվառման համար հաշվային պլանով նախատեսված է 255 «Դրամական միջոցներ ճանապարհին» ակտիվային հաշիվը:

Այդ հաշվով ընդհանրացվում են տվյալներ դրամական միջոցների (փոխանցումների) շարժի, այսինքն բանկի կամ փոստային բաժանմունքի դրամարկղ մուծված, սակայն դեռ չստացված և ըստ նշանակման չձևակերպված (գերազանցապես առևտրային հասույթ), կազմակերպության հաշվարկային, ընթացիկ կամ այլ հաշիվ փոխանցելու վերաբերյալ: «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշվի դեբետում արտացոլվում են ճանապարհին գտնվող դրամական 

միջոցները, իսկ կրեդիտում համապատասխան հաշիվներ մուտք եղած դրամական միջոցները: Այդ հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ճանապարհին գտնվող դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Հաշվի դեբետում գրանցումներ կատարելու համար հիմք են հանդիսանում բանկերի բաժւսնմունքների կամ փոստային բաժանմունքների կողմից տրված կանխիկ դրամի մուտքագրման մասին անդորրագիրը, ինկասատորի կողմից հասույթը բանկ հանձնելու վերաբերյալ ուղեկցող տեղեկագրերի պատճեները և այլն: Դրամական փաստաթղթերի (կազմակերպության դրամարկղում գտնվող փոստային նամականիշեր, ծրարներ, պետական տուրքի դրոշմանիշեր, առողջարանների և հանգստյան տների վճարված ուղեգրեր և այլն) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկությունների ընդհանրացման համար հաշվային պլանով նապատեսված է 256 «Դրամական փաստաթղթեր» առաջին կարգի ակտիվային հաշիվը, որի դեբետում արտացոլվում են մուտք եղած դրամական փաստաթղթերը, իսկ կրեդիտում դրանց ելքագրումը:

Հաշվի մնացորդը դեբետային է և ցույց է տալիս դրամական փաստաթղթերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Ըստ ՀՀՀՀՍ 7 ստանդարտի դրամական միջոցների համարժեքներ են կարճաժամկետ, բարձր իրացվելի ներդրումները, որոնք հեշտ փոխարկվում են դրամական միջոցների որոշակի գումարների հետ, և որոնց արժեքի փոխարկման ռիսկն էական չէ: Դրամական միջոցների համարժեքները պահվում են կարճաժամկետ պարտավորությունները բավարարելու նպատակով, և ոչ թե ներդրման կամ այլ նպատակներով: Որպեսզի ներդրումները որակավորվեն որպես դրամական միջոցների համարժեքներ, դրանք պետք է լինեն ազատ փոխարկելի նախապես հայտնի դրամական գումարներով, և արժեքի փոփոխման ռիսկը պետք է լինի ոչ էական: Հետևաբար, ներդրումները սովորաբար դասվում են դրամական միջոցների համարժեքների շարքին միայն այն դեպքում, եթե դրանք ունեն մարման կարճ ժամկետ, օրինակ’ ձեռք բերման օրվանից 3 ամիս, կամ ավելի քիչ:

Կանոնադրական կապիտալում ներդրումները չեն ներառվում դրամական միջոցների համարժեքներիմեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ըստ էության դրամական միջոցների համարժեքներ են, օրինակ մարման ժամկետին մոտ ժամանակաշրջանում ձեռք բերված արտոնյալ բաժնետոմսեր, որոնց վճարման ժամկետը հայտնի է: Կազմակերպության դրամական միջոցների կառավարումը և վերահսկումը ներառում է դրամական միջոցների ավելցուկի ներդրումը ֆինանսական ակտիվների‘ դրամական միջոցների համարժեքների մեջ: Դրամական միջոցների համարժեքների սինթետիկ հաշվառումը տարվում է

257 «Դրամական միջոցների համարժեքներ» ակտիվային առաջին կարգի հաշվով, որի դեբետում արտացոլվում են դրամական միջոցների համարժեքների ձեռք

286 ԱՅԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

բերումը, իսկ կրեդիտում’ դրանց օտարումը, մարումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է դրամական միջոցների համարժեքների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դրամական միջոցների համարժեքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրամական միջոցների համարժեքների տեսակների: Դրամական փաստաթղթերի ձեռք են բերումը ձևակերպվում է’
Դտ 256 «Դրամական փաստաթղթեր
» Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
Կտ 251 «Դրամարկղ» Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ» Դրամական փաստաթղթերի գույքագրման ժամանակ հայտնաբերված ավլուկների մուտքագրումը ձևակերպվում է
Դտ 256 «Դրամական փաստաթղթեր»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ» իսկ պակասորդների դուրսգրումը ձևակերպվում է
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 256 «Դրամական փաստաթղթեր» Դրամական փաստաթղթերի օգտագործումը ձևակերպվում է
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 256 «Դրամական փաստաթղթեր» Դրամական միջոցների համարժեքների ձեռքբերումը ձևակերպվում է’
Դտ 257 «Դրամական միջոցների համարժեքներ»
Կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»

Հիմնադիրներից դրամական միջոցների համարժեքնեի ստացումը որպես ներդրում կազմակերպության կանոնադրական կապիտալում ձևակերպվում է

Դտ 257 «Դրամական միջոցների համարժեքներ»
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
Կտ 312 «Չվճարված կապիտալ» Դրամական միջոցների համարժեքների մարումը ձևակերպվում է

287 ԱՅԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 257 «Դրամական միջոցների համարժեքներ» •Վաճառված դրամական միջոցների համարժեքների հաշվեկշռային արժեք դուրս են գրում հետևյալ ձևակերպմամր
Դտ 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կտ 257 «Դրամական միջոցների համարժեքներ»

288 ԱՅԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика