Home » Рефераты » ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

19.4. ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Ինչպես նշվեց սույն գլխի նախորդ ենթւսվերնագրերում,
կազմակերպություններում առաջանում են ֆինանսական պարտավորություններ’
կապված վարկերի և վտխսաությունների ներգրավման, ինչպես նաև ակտիվների
ֆինանսական վարձակալության հետ: Նշված պարտավորությունների գծով
առաջանում են ֆինանսական ծախսեր, որոնք կապված են փոխառության
տքքկո՚^ների վճարման հետ:

353 ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

Փոխառության ծախսումների հաշվապահական հաշվառման մոտեցումները
սահմանվում են ՀՀՀՀՍ 23 «Փոխառության ծախսումներ» ստանդարտով:
Փոխառության ծախսումները կարող են ներառել
ա) բանկային վարկերի և փոխառությունների դիմաց հաշվեգրված
տոկոսները,

բ) փոխառությունների զեղչերի կամ հավելավճարների ամորտիզացիան,
գ) փոխառությունների ստացման հետ կապված օժանդակ ծախսումները,
դ) ֆինանսական վարձակալությանը վերաբերող ֆինանսական վճարը,
ե) արտարժույթի փոխանակման փոխաարժեքային տարբերությունները,
որոնք առաջանում են արտարժույթով փոխառություններից, եթե դրանք դիտվում
են որպես տոկոսների վճարման ծախսումների ճշգրտում:
Փոխառության ծախսումների հաշվառման համար թույլատրվում է երկու
մոտեցում:
Հիմնական մոտեցման համաձայն փոխառության ծախսումները պետք է
ճանաչվեն որպես ծախս այն ժամանակաշրջանում, որի ընթացքում կատարվում
են, անկախ այն հանգամանքից, թե փոխառություններն ինչպես են
օգտագործվում և ինչպես և երբ են կատարվում վճարումները դրանց գծով:
Թույլատրելի այլընտրանքային մոտեցման համաձայն փոխառության
ծախսումները պետք է ճանաչվեն որպես ծախս այն ժամանակաշրջանում, որի
ընթացքում կատարվել են, բացի այն դեպքերից, երբ դրանք կապիտալացվում
են: Փոխառության ծախսումները, որոնք անմիջականորեն կապված են
որակավորվող ակտիվի ձեռք բերման, կառուցման կամ արտադրության հետ,
պետք է կապիտալացվեն որպես տվյալ ակտիվին վերագրվող ծախսումների
(ինքնարժեքի) մի մաս:
Փոխառության ծախսումները կարելի է կապիտալացնել այն դեպքում, երբ
հավանական Է, որ այն կազմակերպությանը կտա ապագա տնտեսական
օգուտներ, և ծախսումները կարող են արժանահավատորեն չափվել:
Որակավորվող Է համարվում այն ակտիվը, որը ըստ նշանակության
օգտագործման կամ վաճառքի նախապատրաստելու համար պահանջվում Է
զգալի ժամանակ;
Որակավորվող ակտիվ են համարվում հիմնական միջոցները և համանման
գույքը կամ պաշարները, որոնց ձեռքբերման, կառուցման կամ արտադրության
համար պահանջվում Է զգալի ժամանակ’ կապված անհրաժեշտ վիճակի բերելու
հետ:
Փոխառության ծախսումների կապիտալացումը, այսինքն ներառումը
հիմնական միջոցների օբյեկտների սկզբնական արժեքի մեջ, սկսվում Է, երբ.
ա) ակտիվի ձեռքբերման, կառուցման, արտադրության համար
օգտագործվում է գումար,
բ) կատարվում են փոխառության ծախսումներ,
գ) ընթացքի մեջ Է այն աշխատանքը, որն անհարժեշտ է ակտիվն
օգտագործման կամ վաճառքի նախատեսված վիճակի բերելու համար:
Փոխառության ծախսումների կապիտալացումը պետք Է կասեցվի, երբ
երկարաձգված ժամանակահատվածի ընթացքում ակտիվի վրա կատարվող
աշխատանքներն ընդհատված են:
Փոխառության ծախսումների կապիտալացումը պետք Է դադարեցվի, երբ
որակավորվող ակտիվը օգտագործման կամ վաճառքի նախատեսված վիճակի
բերելու համար անհրաժեշտ աշխատանքները հիմնականում կատարված են:

354 ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Կապիտալացման Ենթակա գումարն այն փոխառության ծախսումներն են, ,
որոնցից հնարավոր էր խուսափել, եթե որակավորվող ակտիվի վրա գումսւոներն ;
չօգտագործվեին: ւ
Եթե փոխառու միջոցները ներգրավվել են հատկապես որակավորվող
ակտիվ ձեռք բերելու նպատակով, ապա փոխառության ծախսումների գումարը,
որը Ենթակա է կապիտալացման, որոշվում է պարզ հաշվարկով: Դա
փոխառության փաստացի ծախսումներն են, որոնք առաջանում են այդ
փոխառությունից տվյալ ժամանակաշրջանում, հանած փոխառության
ժամանակավոր ներդրումից ստացվող որևէ եկամուտ:
Լինում են դեպքեր, երբ փոխառու միջոցները ստացվում Են ավելի շուտ,
.քան պետք է օգտագործվեն որակավորվող ակտիվների ֆինանսավորման
համար: Բնական է, որ փոխառության ծախսումները առաջանում են հենց այդ
ժամանակ: Նման դեպքերում փոխառու միջոցները կարող են ներդրվել
եկամտավԵր կարճաժամկետ ֆինանսական ակտիվներում’ մինչև ըստ
նպատակի օգտագործելը: Եվ երբ փոխառու միջոցները սկսում են օգտագործվել
ըստ նշանակման, կապիտալացվող փոխառության ծախսումները նվազեցվում
են ներդրումներից ստացված եկամուտների չափով: Օրինակ,
կազմակերպությունը 200Х թ. մայիսի 5-ին պահեստի շենք կառուցելու համար
ստացել է փոխառություն 2.000.000 դրամ գումարով 3 տարի մարման
ժամկետով, տարեկան 10 % տոկոսադրույքով: Ստացված գումարից 1.000.000
դրամը հունիսի 1-ից ներ է դրվել կարճաժամկետ պարտատոմսերում 6 ամիս
մարման ժամկետով’ 8% տարեկան տոկոսադրույքով, իսկ 300.000 դրամը
տրամադրվել է այլ կազմակերպությանը որպես փոխառություն’ 3 ամիս
ժամկետով, տարեկան 7%-ով: Հաշվետու տարվա փոխառության ծախսումները
կազմել են’

ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Այն դեպքում, Երբ փոխառու միջոցները ստացվել են կազմակերպության
ֆինանսական համակարգի բարելավման համար, բայց հիմնականում
օգտագործվում Են որակավորվող ակտիվ ձեռք բերելու նպատակով,
կապիտալացման Ենթակա փոխառության ծախսումների գումարը պետք է
որոշվի այդ ակտիվի վրա օգտագործված գումարի նկատմամբ
կապիտալացման դրույքը կիրառելով: Կապիտալացման դրույքը տվյալ
ժամանակաշրջանում կազմակերպության չմարված փոխառությունների
նկատմպմբ կիրառվող փոխառության ծախսումների կշռված միջինն է, բացի
հատկապես որակավորվող ակտիվի ձեռքբերման նպատակով կատարված
փոխառություններից: Մեկ հաշվետու ժամանակաշրջանում կապիտալացված
փոխառության ծախսումների գումարը չպետք է գերազանցի այդ
ժամանակաշրջանում կատարված փոխառության ծախսումներին:

355 ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Փոխառության ծախսումների կապիտալացվող գումարի որոշումը ցույց
տանք հետևյալ օրինակով’

ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Յուրաքանչյուր ժամանակաշրջանի ծախսերին հաշվեգրվող
փոխառության ծախսումների գումարի որոշման կարգը նկարագրված է սույն
գլխի 19.2 ենթավերնագրում:
Երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով
փոխառության ծախսումներից հաշվետու ժամանակաշրջանում ծախսի
ճանաչումը ձևակերպում են
Դտ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր»
Կտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով»
Կարճաժամկետ վարկերի և փոխառությունների գծով փոխառության
ծախսումների որպես ծախս ճանաչումը ձևակերպում են’
Դտ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր»
Կտ 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների
գծով»
Փոխառության ծախսումների կապիտալացումը ձևակերպում են’
ա) երկարաժամկետ պարտավորությունների գծով.
Դտ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
Դտ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
Դտ 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» և այլն
Կտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով»

356 ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

բ) կարճաժամկետ պարտավորությունների գծով.
Դտ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
Դտ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
Դտ 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» և այլն
Կտ 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով»
Կապիտալացված փոխառության ծախսումները ամորտիզացվում են
ակտիվի օգտակար ծառայության ընթացքում’ որպես սկզբնական արժեքում
ներառված գումար:

357 ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика