4.1. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Հաշվապահական հաշվառման մեթոդը ուսումնասիրելիս նշեցինք, որ դրա
տարրերից են ակտիվների և պարտավորությունների գնահատումը և
կալկուլյացիան, որոնց օգնությամբ իրականացվում է կազմակերպությունների
ակտիվների և պարտավորությունների արժեքային չափումը, տնտեսական
գործունեության արդյունքների որոշումն ու բնութագրումը դրամական չափիչով:
Արդեն գիտենք, որ հաշվապահական հաշվառման մեջ հավասարապես
կիրառվում են բնաիրային, աշխատանքային և դրամական չափիչները:
Կազմակերպության ակտիվները և տնտեսական գործընթացները դրամական
չափիչով արտացոլելու եղանակը կոչվում Է գնահատում:
Հաշվապահական հաշվառման տվյալների հավաստիությունն ու ճշտությունը
մեծ չափով պայմանավորված Է նաև ակտիվների և տնտեսական գործընթացների
քւսնակապես և որակապես առավելագույն ճշտությամբ արտացոլմամբ:
Ըստ Հայաստանի Հանրապետության 2002թ. դեկտեմբերի 26-ին ընդունած
«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի, կազմակերպություններում
ակտիվները և պարտավորությունները գնահատվում են հետևյալ հիմունքներով.
1. Սկզբնական արժեք.
ա) ակտիվները հաշվառվում են դրանց ձեռքբերման ժամանակ վճարված
դրամական միջոցների գումարի չափով կամ դրանց ձեռքբերման պահին կողմերի
համաձայնությամբ որոշված արժեքով,
բ) պարտավորությունները հաշվառվում են դրանց դիմաց ստացված
ակտիվների գումարի չափով կամ ընթացիկ գործունեության արդյունքում
առաջացած պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ դրամական
միջոցների գումարի չափով:
2. Ընթացիկ (վերականգնման) արժեք.
ա) ակտիվները հաշվառվում են դրամական միջոցների այն գումարի չափով,
որը կվճարվեր, եթե տվյալ պահին միևնույն կամ համանման ակտիվ ձեռք բերվեր,
բ) պարտավորությունները հաշվառվում են դրամական միջոցների այն
գումարի չափով, որը կվճարվեր, եթե տվյալ պահին մարվեր այդ
պարտավորությունը:
3. Իրացման (մարման) արժեք.
ա) ակտիվները հաշվառվում են դրամական միջոցների այն գումարի չափով,
որը կարող Էր ներկա պահին ստացվել, եթե ակտիվները իրացվեին,
բ) պարտավորությունները հաշվառվում են մարման արժեքով, այսինքն
Ընթացիկ գործունեության ժամանակ դրանք մարելու համար անհրաժեշտ
դրամական միջոցների գումարի չափով:
ձ Ներկա արժեք.
ա) ակտիվները հաշվառվում են դրամական միջոցների ապագա զուտ
մուտքերի զեղչված գումարի չափով, որոնք պետք Է ստեղծեն ակտիվները
կազմակերպության սովորական գործունեության ընթացքում,
69 ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ:
р) պարտավորությունները հաշվառվում են դրամական միջոցների ապագա
զուտ հատուցումների զեղչված գումարի չափով, որոնք կարոդ են օգտագործվել
կազմակերււյության սովորական գործունեության ընթացքում դրանք մարելու
համար:
Վերը թվարկված գնահատման բոլոր հիմունքները պայմանավորված են
փաստացի ինքնարժեքով: Դրա համար էլ ապրանքանյութական արժեքների
փաստացի ինքնարժեքի որոշումը, որը կատարվում է կալկուլյացիայի միջոցով,
համարվում է հաշվապահական հաշվառման որակական կողմը բնութագրող
կարևորագույն խնդիրներից մեկը:
70 ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ: